Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչու լավ չեք ստացվում լուսանկարում. 7 հիմնական սխալ և դրանց լուծումները

23.02.2021

Մեզանից շատերը հաճախ հիասթափվում են նրանից, թե ինչպես ենք երևում լուսանկարում: Հիասթափված՝ մենք խնդրում անել ևս հարյուր լուսանկար, որոնց մեծ մասը նույնպես մեզ չի ուրախացնում:

Եկեք վերլուծենք այն ամենատարածված սխալները, որոնք պատճառ են դառնում, որ լուսանկարներն այնպիսին չլինեն, ինչպիսին կցանկանայինք:


Վատ լուսավորություն

Լույսը հեշտությամբ կարող է մի քանի տասնամյակ ավելացնել երիտասարդ գեղեցիկ կնոջը, և հակառակը՝ օգնել թաքցնել նրա տարիքը: Ուշադրություն դարձրեք աչքերի տակ գտնվող հատվածին և քիթ-շրթունքային ծալքերին. դրանք չպետք է ստվերում լինեն, այլապես «պանդայի էֆեկտը» ձեզ երաշխավորված է: Կարևոր հուշում. քիթը միշտ շրջեք դեպի լույսի աղբյուրը՝ այդպես ձեր դեմքը միշտ թարմ տեսք ունենա:

600x400600x400

Շնչառություն պահելը

Սովորաբար, տեսախցիկի առջև կանգնած, մենք չենք շարժվում և բավականին հաճախ դադարում ենք անգամ շնչել: Դրա պատճառով լուսանկարում մեր հայացքը դառնում է ապակե, ու մենք արձանի տեսք ենք ստանում: Փորձեք տեսախցիկին չնայել և պարզապես շնչել բերանով. ձեր դեմքն անմիջապես կդառնա ավելի հանգիստ, դուք չեք լարվի, իսկ լուսանկարիչը գեղեցիկ կադր կստանա:

600x400600x400

Կրկնակի կզակ

Եթե լուսանկարում հայտնվել է երկրորդ կզակ, դա նշանակում է, որ կզակն ամուր սեղմել եք պարանոցին. այդպես պետք չէ անել: Թուլացնում ենք պարանոցը, կզակն ազատում ենք, գլխի գագաթով ձգվում ենք դեպի վեր: Ի դեպ, ստուգեք, արդյոք ուսերը նույնպես չե՞ք բարձրացնում․ շատերը դա ինքնաբերաբար անում են՝ փոխարենը, ընդհակառակը, դրանք ներքև իջեցնեն:

600x400600x400

Խոշոր ձեռքեր

Հաճախ լուսանկարում մեզ դուր չեն գալիս թվացյալ խոշոր ձեռքերը: Եվ դա այն պատճառով, որ մենք նորից բնորոշ սխալ ենք թույլ տալիս. դրանք սեղմում ենք մարմնին (իսկ եթե մեծ կրծքավանդակ ունեք, ապա դեպի կրծքերը), ինչի արդյունքում ձեր ձեռքերն ու ուսերը հսկայական է թվում: Բավական է լուսանկարվելիս հիշել այս մասին, որպեսզի հետագայում ստիպված չլինեք «ֆոտոշոփ» անել յուրաքանչյուր կադրի վրա:

600x400600x400

Որտեղի՞ց փորը

Դուք ցանկանում եք տեսախցիկի առջև կանգնել ¾-ով, բայց պատահաբար պարզվում է, որ կողքից է ստացվել, իսկ առաջնային պլանում հայտնվել են ձեռքն ու ուսը, որոնք պարզապես «մեծանում» են, քանի որ դրանք ավելի մոտ են տեսախցիկին։ Նույնը կատարվում է փորի հետ, որը նույնպես ավելի մեծ է թվում, քան իրականում: Ի՞նչ անել։ Կրկին, համոզվեք, որ ձեր ձեռքերը սեղմված չեն մարմնին և դեպի տեսախցիկը կողքով մի կանգնեք: Իսկ 3/4 շրջադարձը կատարյալ է մարմնի ցանկացած ձևի և կազմվածքի համար:

600x400600x400

Կարճ ոտքեր

Շատերը սիրում են կեցվածք ընդունել նստած վիճակում: Այս դեպքում ևս հեշտ է թույլ տալ մեկ այլ համընդհանուր սխալ, այն է՝ թաքցնել ոտքերը աթոռի կամ բազկաթոռի տակ: Արդյունքը տխուր կլինի. նկարում կհայտնվեն խոշոր ծնկներ և կարճ ոտքեր: Դրանից խուսափելու համար պետք չէ ոտքերը թաքցնեք ձեր տակը, այլ, ընդհակառակը, պարզել դրանք դեպի տեսախցիկը:

600x400600x400

Արմունկները դեպի տեսախցիկը

Մենք ցանկանում ենք ստանալ գեղեցիկ կադր՝ բռնելով «պատահական» պահ, երբ նրբորեն դիպչում ենք մազերին՝ ուղղելով չենթարկվող մազափունջը: Եկեք անկեղծ լինենք. ամենայն հավանականությամբ, այս դեպքում նկարի կենտրոնական մասում կհայտնվեն ձեր արմունկները (և ոչ թե դուք): Այնպես որ, եթե պրոֆեսիոնալ մոդել չեք, ավելի լավ է նման փորձեր չկատարել և պարզապես արմունկները մի փոքր «թաքցնել» մեջքի ետևում:

600x400600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 451 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու լավ չեք ստացվում լուսանկարում. 7 հիմնական սխալ և դրանց լուծումները

23.02.2021
Մեզանից շատերը հաճախ հիասթափվում են նրանից, թե ինչպես ենք երևում լուսանկարում: Հիասթափված՝ մենք խնդրում անել ևս հարյուր լուսանկար, որոնց մեծ մասը նույնպես մեզ չի ուրախացնում:

5 միֆ կոսմետոլոգիայի մասին

20.01.2021
Ոչ մեկին չենք հորդորում տարվել գեղեցկացնող ներարկումներով ու պլաստիկ վիրահատություններով, և առավել ևս՝ շտապ ազատվել կնճիռներից, մենք միայն ներկայացնում ենք ժամանակակից կոսմետոլոգիայի հնարավորությունները:

Տնային տնտեսուհու նոթատետրից

14.01.2021
Պարզ խորհուրդներ տնային տնտեսուհիներին, որոնք ձևավորվել են վաստակաշատ տան տիկինների փորձից։

Ձմեռային դիմահարդարման 5 կանոն

07.01.2021
Դիմահարդարումը ձմռանը պետք է զգալիորեն տարբերվի… Մեզնից քչերը կարող են գլուխ գովել, որ ձմռանն ունենում են դեմքի հավասար բաշխված գույն, և մաշկն էլ չի չորանում կամ կարմրում....

Ինչ պետք է ուտել երեկոյան նույնիսկ քնած ժամանակ նիհարելու համար

09.12.2020
Որոշ մթերքներ ոչ միայն կարելի է ուտել քնից առաջ, այլև անհրաժեշտ է, քանի որ դրանք արդյունավետ նպաստում են հենց քնի ժամանակ քաշի կորստին:

Ինչպես են օպտիկական ակնոցները տեսողականորեն երիտասարդացնում դեմքը

25.11.2020
Ճիշտ ընտրված ակնոցների միջոցով հնարավոր է տեսողականորեն դեմքին ավելի երիտասարդ տեսք հաղորդել: Կարևորը' հարկավոր է ուշադիր ընտրել շրջանակը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-02-2021 09:47
72-ամյա ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին կրկին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար: Խոսքը 2018-ի դեպքերի մասին է, երբ Դեպարդյեն, իբր, սեռական գործողություններ է կատարել 20-ամյա դերասանուհու նկատմամբ, որի անունը չի հրապարակվում:
24-02-2021 09:36
Տեղի է ունեցել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Տարբեր անվանակարգերի թվում «Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն» է ճանաչվել «ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկությունը, «Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»՝ «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ»-ն։ 
24-02-2021 09:25
Հորդանանի Նուր թագուհին տեղեկություն է խնդրել Դուբայի անհայտ կորած արքայադուստր Շամսայի մասին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր կրտսեր քույր Լաթիֆան «պատանդ» է վերցվել իր իսկ հոր՝ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից:
24-02-2021 09:17
IOS 14.5 օպերացիոն համակարգի նոր տարբերակում կհայտնվեն լրացուցիչ էմոջի-սմայլիկներ, որոնք նախկինում չկային: Նոր հնարավորություններից բացի, iOS 14.5-ը iPhone-ի օգտվողներին կնվիրի վիրակապված սիրտ, պարուրաձեւ աչքերով դեմք եւ... մորուքավոր կանանց:
24-02-2021 02:50
34-ամյա բրիտանացի երգչուհի Էլի Գոլդինգը հայտարարել է, որ երեխա է սպասում: Vogue-ի հետ զրույցում աստղն ասել է, որ այժմ ութ ամսական հղի է: Երեխան կդառնա առաջնեկ միայն իր՝ Էլլիի, այլ նաև նրա ամուսնու՝ 29-ամյա արվեստի դիլեր Կասպար Ջոպլինգի համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021
Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.02.2021
Դիտվել է 1363 անգամ
19.02.2021
Դիտվել է 1070 անգամ
20.02.2021
Դիտվել է 776 անգամ
18.02.2021
Դիտվել է 527 անգամ
23.02.2021
Դիտվել է 451 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster