Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 11-17-ը 2021 թ
11.01.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Խոյ
Սա այն ժամանակաշրջանն է, երբ դուք կզգաք ներքուստ եկող հզոր էներգիա: Կատարեք սխրանքներ և նվաճեք աշխարհը հիմա: Հիանալի շրջան է սպորտով զբաղվելու և վաղ արթնանալու համար: Հունվարի 17-ին զգույշ եղեք. այդ օրը խաբվելու մեծ վտանգ կա: Ամբողջովին ապավինեք կանխազգացմանը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Ցուլ
Նույնիսկ եթե հիմա ուզում եք բողոքել, մի արեք դա: Այս ժամանակահատվածում բոլոր դժվարություններին ու անհաջողություններին պետք է ամուր դիմակայել: Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կսկսի բարելավվել: Ֆինանսական ոլորտում հաջողություններն ամենից շատը կուրախացնեն. հնարավոր են մեծ դրամական մուտքեր:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Երկվորյակ
Հետևեք այն ամենին, ինչ ասելու եք առաջիկա շաբաթվա ընթացքում: Երբեմն ավելի լավ է լռել: Անձնական հարաբերություններում հնարավոր են դժգոհություններ ու թյուրիմացություններ: Առաջինը հաշտեցման գնացեք ինքներդ, որպեսզի չսրեք իրավիճակը: Այս ժամանակահատվածում հնարավոր են վնասվածքներ․ զգույշ եղեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Խեցգետին
Վերջերս սկսված գործերը կդոփեն տեղում: Ինչ էլ որ անեք, արդյունքը չեք տեսնի: Հաշտվեք իրողության հետ: Աշխատավայրում լավ հարաբերություններ պահպանեք գործընկերների հետ: Իսկ ընտանիքի անդամների հետ հնարավոր վեճերի ժամանակ շրջահայաց եղեք: Հակամարտության ելքը կախված է ձեզանից:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Առյուծ
Հանգամանքները ձեր օգտին կլինեն: Հաջողություն է սպասվում նույնիսկ այն ոլորտներում, որտեղ նախկինում արդյունքուններ չեք ունեցել: Հանգստյան օրերին մի մոռացեք հանգստի մասին: Մի ձգտեք ամեն ինչ անել, հատկապես երեխաներին վերաբերող հարցերում: Գլխավորը որակն է, ոչ թե քանակը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Կույս
Այս օրերին օդը հագեցած կլինի լարվածությամբ: Փորձեք այն հարթել: Ժամանակահատվածը բարենպաստ է ուսումնասիրության և ինքնազարգացման համար: Իսկ ահա տեղափոխվել հիմա չի կարելի. մի բան հաստատ այնպես չի լինի: Այս շրջանում կարող եք հղիանալ. ի գիտություն՝ բոլոր ցանկացողների համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Կշեռք
Բումերանգի կանոնը կգործի այն ամենում, ինչ հձեռնարկեք: Հիշեք՝ ամեն ինչ կվերադառնա: Մի վիճեք ձեր ղեկավարի հետ նույնիսկ մանրուքների համար. դա կարող է ազդել ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Սնվելու հարցում չափավոր եղեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Կարիճ
Այս շրջանում բոլոր ծանոթները բարենպաստ կլինեն և ապագայի հեռանկարով: Բարեհամբյուր եղեք, որպեսզի գրավեք մարդկանց: Շաբաթվա վերջին կարող եք աշխատանքային հետաքրքիր առաջարկ ստանալ: Առանց խորհրդակցելու որոշումներ մի կայացրեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Աղեղնավոր
Փորձեք ավարտել կարեւոր գործը մինչև այս ժամանակահատվածի ավարտը: Այժմ դուք կցանկանաք հանգստանալ. մի դիմադրեք, հակառակ դեպքում առողջական խնդիրներ կարող են սկսվել: Երեխաներն այժմ կտրականապես հրաժարվում են ձեզ հնազանդվել և հասկանալ: Գործեք իմաստությամբ, ոչ թե ուժով:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Այծեղջյուր
Վերջին տարիների ամենադժվար ժամանակներից մեկն է: Կլինեն խնդիրներ, հիասթափություններ և կորուստներ: Բայց ամենակարևորը, դուք կարող եք կարգավորել այդ ամենը: Աստղերը խորհուրդ չեն տալիս հիմա պարտք տալ. փողերը չեն վերադարձվի: Բայց ընկերներին հյուր կանչել արժե. դա ձեզ համար օգտակար կլինի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը. Ջրհոս
Այս ժամանակահատվածում վեճերի մեջ ներքաշվել խորհուրդ չի տրվում: Հետագայում դժվար կլինի հաշտվել: Ստեղծագործական որևէ բանով զբաղվեք՝ ինքներդ ձեզ հանգստացնելու համար: Աշխատավայրում ձգտեք անել հնարավոր առավելագույնը, որպեսզի կարողանաք արձակուրդ գնալ: Ձեզ դա անհրաժեշտ է:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 11-17-ը․ Ձկներ
Ձեր կարիերայի մեծ մասը կախված կլինի ձեր վերադասի հետ անձնական հարաբերություններից: Հիանալի է, եթե ձեր միջև «կայծեր կան», և, ընդհանուր առմամբ, ղեկավարը համակրում է ձեզ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր կարիերայի աճի վրա: Բայց մի չարաշահեք դա:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։ Դիտվել է 3831 անգամ
Читать на русском
|