Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2020 թ
02.11.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Խոյ
Այս շաբաթ դուք պետք է ավելի դիվանագետ լինեք ուրիշների նկատմամբ, հարկավոր չէ առանց հրավերի ներխուժել նրանց ներաշխարհ: Երեքշաբթի ձեր ցանկությունների չափազանց արագ կատարումը պետք է զգոնացնի ձեզ․ ամենայն հավանականությամբ, դա լավ նախանշան չէ: Հնարավոր է, որ ձեզ պարզապես գայթակղում են` ծուղակը գցելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է լավ շրջան լինել նոր ծանոթությունների ու նոր գաղափարների համար: Ծանոթ շրջապատում դուք կարող եք ձանձրանալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Ցուլ
Շաբաթվա ընթացքում դուք կզբաղվեք աշխատանքում առաջացող խնդիրներով: Այնուամենայնիվ, նախքան վճռական քայլերի անցնելը, արժե ամեն ինչ ուշադիր դիտարկել և չենթարկվել առաջին ազդակին: Շաբաթվա կեսին ստիպված կլինեք ուրիշներին մի քանի անգամ կրկնել այն, ինչ ցանկանում եք նրանցից: Մի անհանգստացեք, ձեր համառությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն ստանալ ձեր ուզածը: Ուրբաթ օրը հրատապ խնդիրն ինքնըստինքյան կարող է անվտանգ լուծվել: Հանգստյան օրերին մի շտապեք կաևոր որոշումներ կայացնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Երկվորյակ
Մի շտապեք լուրջ ծրագրեր կազմել և խստորեն հետևել դրանց իրականացմանը: Շաբաթը բարենպաստ է հոսանքի հետ հանգիստ առաջ գնալու համար: Դուք ինքներդ չեք նկատի, թե ինչպես եք հասնում ցանկալի նպատակին: Աշխատավայրում գործերը լավ կընթանան, ինչը թույլ կտա շատ բան անել: Ձեր սիրելիի համար կդառնաք անփոխարինելի, կկարողանաք հաճելի նվերով ուրախացնել ձեր ընկերոջը: Ուրբաթ օրը գուցե ստիպված լինեք պաշտպանել ձեր գաղափարները՝ ապացուցելով, որ դրանք իրատեսական են: Հանգստյան օրերը նվիրեք ձեր տանը կամ ձեր սիրելիին: Զբաղվեք ինքնակրթությամբ և ինքնակատարելագործմամբ: Ուշադրություն դարձրեք երեխաներին:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Խեցգետին
Այս շաբաթ հնարավոր են չնախատեսված պատասխանատու իրադարձություններ, և ստիպված կլինեք պատասխանել ոչ այնքան ձեր, որքան այլ մարդկանց գործերի համար: Բայց դուք փայլուն կհաղթահարեք դա և կստանաք լրացուցիչ շահույթ: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերը շատ լավ են ֆինանսական պայմանագրեր, գործարքներ կնքելու, դրամավարկային հարցերում փոխզիջման հասնելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են կարեւոր գործարար առաջարկներ, այս օրերը կարող են շրջադարձային դառնալ մասնագիտական հեռանկարի տեսանկյունից: Հանգստյան օրերին կարող եք հույս դնել սիրելիների օգնության վրա, բայց մի կիսվեք ձեր տպավորություններով և, ընդհանուր առմամբ, ավելի քիչ զրուցեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Առյուծ
Այս շաբաթ քրտնաջան աշխատանքը կսկսի արդյունք տալ: Դուք պետք է մտածեք, թե ինչպես լավագույնս օգտագործել ձեր աշխատանքային ժամանակը՝ ազատվելով ավելորդ հանդիպումներից և շփումներից: Գործարար շփումը հաջող կլինի, այդ թվում՝ արտասահմանցի գործընկերների հետ: Անձնական և ընտանեկան կյանքում՝ ավելի քիչ աղմուկ և ավելի շատ հոգեկան հանգստություն: Հավանական են կոնֆլիկտային իրավիճակներ, և ձեր կողմից փոխզիջումը ավելորդ չի լինի: Սիրային հարաբերությունները կբարելավվեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Կույս
Այս շաբաթ ավելի շատ աշխատանք ու պատասխանատվություն կունենաք: Դե ինչ, դրսևորեք ինքներդ ձեզ: Պարզապես մի մոռացեք, որ ոչ մեկի հետ չպետք է վիճաբանեք, ավելի լավ է աշխատել թիմով: Շաբաթվա կեսից հարմար պահ կլինի անձնական հարաբերությունները վերագնահատելու համար: Եղեք ռացիոնալ, ամեն ինչում գտեք չափը՝ այն իր պտուղները կտա: Մտերիմ մարդիկ կաջակցեն ձեզ նոր ձեռնարկներում:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Կշեռք
Շաբաթը դժվար է, հատկապես հուզական առումով: Մի քննադատեք որևէ մեկին և հարաբերություններ մի պարզեք: Ցանկալի է վերանայեք ձեր ծրագրերն ու գաղափարները և դրանք համապատասխանեցնեք փաստացի իրավիճակին: Կարիերայի սանդուղքով վեր բարձրանալը հնարավոր է՝ մասնագիտական որակները կատարելագործելու պարագայում: Հնարավոր է հաճելի ուղևորություն: Ուրբաթ օրը ներիր այն մարդուն, ով վիրավորել է քեզ: Հանգստյան օրերին ընտանիքը ուշադրություն կպահանջի:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Կարիճ
Այս շաբաթ օգտակար կլինի ամփոփել ապրածը և կյանքի նոր էջ բացել: Ձեզ շատ հաճելի պահեր են սպասվում՝ նվերներ ճակատագրից և սիրելիներից: Դուք կհասկանաք, որ անհրաժեշտ եք և պահանջված: Մոռացեք գաղտնիության մասին, այժմ կարող եք խոսել ամենաանձնականի մասին, բայց՝ միայն սիրելիի հետ: Ավելի հաճախ ժպտացեք, մանավանդ, որ առիթներ կունենաք: Սերը ներշնչում է, չարժե փախնել դրանից:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Աղեղնավոր
Շաբաթվա սկզբին ձեր որոշումն անուղղակիորեն կանդրադառնա ձեզ հետ պատահող շատ իրադարձությունների վրա: Այնպես որ, գործեք ռացիոնալ, ոչ թե զգացմունքների ճնշման տակ: Երեքշաբթի օրը շատ մի խոսեք և մանրուքների վրա մի շեղվեք, ու կհասնեք ձեր ուզածին: Չորեքշաբթին կարող է շատ պատասխանատու օր լինել․ մի ծուլացեք և ոչ մեկին մի քննադատեք, ի ցույց դրեք ձեր լավագույն որակները: Հանգստյան օրերին ցանկալի է մեկնել քաղաքից դուրս կամ կարճ ճանապարհորդության՝ հանգստանալու և առողջանալու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 2-8-ը. Այծեղջյուր
Այս շրջանում կարևոր է կենտրոնանալ: Միայն ձեր բնորոշ տրամաբանությունն ու ողջամտությունը կփրկեն ձեզ անլուրջ գործողություններից, այնպես որ մի խառնվեք նրանց աշխատանքին՝ գլուխը լցնելով ամեն տեսակ անհեթեթություններով: Աշխատավայրում ճիշտ գնահատեք ձեր ուժը, մի գերլարեք ինքներդ ձեզ: Աստղերը նախազգուշացնում են, որ դուք ստանձնել եք լրացուցիչ պարտավորություններ, ինչը հղի է ուժասպառությամբ և՛ նյարդային, և՛ ֆիզիկական առումով: Հոգ տարեք հանգստյան օրերին ձեր բնակարանն աղբից մաքրելու մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Ջրհոս
Այս շաբաթ լավ է ոչ միայն ծրագրեր կազմել, այլև կամաց-կամաց սկսել իրականացնել դրանք: Երեքշաբթի օրը մի փոխեք ձեր տեսակետը՝ ինչ-որ մեկին դուր գալու համար, քանի որ դա կարող է խաթարել ձեր հեղինակությունը: Փորձեք կարեւոր բանակցությունները վարել չորեքշաբթի օրը: Մտածեք ձեր անձնական կյանքում վաղուց ուշացած փոփոխությունների մասին և քննարկեք դրանք ընտանիքի հետ: Այցելեք ձեր ընկերներին կամ հյուր կանչեք նրանց կիրակի օրը:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը․ Ձկներ
Աստղերն այս շաբաթ մեծ աշխատանք և շփումներ են խոստանում, որոնք կարող են ձեզ հոգնեցնել իրենց ինտենսիվությամբ և լարված ռիթմով: Այս դեպքում դուք ստիպված կլինեք ապավինել միայն ձեր ուժերին: Բայց էական փոփոխությունները, որոնք տեղի կունենան ձեզ հետ, պետք է ազդեն ձեր կյանքի վրա դեռ շատ ամիսներ: Չորեքշաբթի օրը դուք լավ աշխատանքային տրամադրություն կունենաք, փորձեք հնարավորինս երկար չշեղվել դրանից: Հուզական առումով ամենադժվարներից մեկը կարող է լինել կիրակի երեկոն: Մտերիմ մարդիկ ձեր օգնության և աջակցության կարիքը կունենան:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 3776 անգամ
Читать на русском
|