Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Վաղ արթնացողը շահում է գործերում, իսկ ծերանալիս՝ տկարամտություն ձեռք բերում

16.09.2020

Պարզվում է, որ մարդիկ, ովքեր շուտ են արթնանում և ավելի քիչ քնում, հաջողության հասնելու աառավել շատ հնարավորություն ունեն և․․․ մեծ հավանականություն՝ ծերունական տկարամտություն վաստակելու:

Մանկությունից մեզ պատմում են «վաղ արթնանալու» օգուտների մասին, ինչը թույլ է տալիս ավելի շատ բան անել, քան քնկոտները: Իսկ վերջերս ամերիկացի հետազոտողները պարզել են կապն անբավարար քնի և արթուն ժամանակ ակտիվության միջև: Նրանց տվյալներով՝ անբավարար քուն ունեցող անձի մոտ դրսևորվում են ուշադրության խանգարման և գերակտիվության նշաններ: Մարդը դառնում է ավելի ակտիվ և ավելի արագ է որոշումներ կայացնում՝ գրեթե առանց դրանց մասին մտածելու:

Ճիշտ է, հետազոտողները նախազգուշացնում են. գուցե ավելի լավ է նոր գործերը սկսել առանց ավելորդ երկմտանքի, սակայն գործը հաջողությամբ շարունակելու և օրգանիզմը լավ վիճակում պահելու համար, այնուամենայնիվ, պետք է բավարար չափով քնել և քունն առնել:

Վաղ արթնանալը ծերունական տկարամտության նշան է

Այնուամենայնիվ, վաղ արթնացողների մոտ ամեն ինչ այնքան լավ չէ, որքան կցանկանայինք: Լոնդոնի նյարդաբանները նախազգուշացնում են, որ առավոտյան կանոնավոր վաղ արթնանալը կարող է «խոսել» վերահաս ծերունական տկարամտության մասին: Միևնույն ժամանակ, բժիշկները շեշտում են, որ վաղ արթնանալը հենց նախանշան է և ոչ թե դրա պատճառը:

Նրանք այս եզրակացությանն են եկել՝ հիմնվելով տկարամտության և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների երկարատև ուսումնասիրության վրա: Պարզվել է, որ նրանց մեծ մասն արթնացել է վաղ առավոտյան ու քնել է ավելի քիչ, քան անհրաժեշտ է: Հետազոտողները կարծում են, որ դրա հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է:

Այնպես որ, կարող եք ձեզ մի քանի անքուն գիշերներ թույլ տալ, որպեսզի վերջապես որոշում կայացնեք կարևոր մի քայլի մասին, բայց ընդհանուր առմամբ, ավելի օգտակար է քնել այնքան, որքան անհրաժեշտ է օրգանիզմին:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 576 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վաղ արթնացողը շահում է գործերում, իսկ ծերանալիս՝ տկարամտություն ձեռք բերում

16.09.2020
Ովքեր շուտ են արթնանում և ավելի քիչ քնում, հաջողության հասնելու ավելի շատ հնարավորություն ունեն և․․․ մեծ հավանականություն՝ ծերունական տկարամտություն վաստակելու:

Victoria`s Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է Elle Indonesia-ի սեպտեմբերյան համարում

03.09.2020
Ամերիկաբնակ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր ձեռքբերումներով։

Քիմ Քարդաշյանի թոփ ամառային լուսանկարները՝ լողազգեստով

30.08.2020
Օրերս Քիմ Քարդաշյանը լողափին մասնակցել է լուսանկարահանումների՝ իր KKW Beauty ապրանքանիշի նոր հավաքածուի համար։

Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության

18.08.2020
Մարմնի լեզի հոգեբանության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում կանանանց և տղամարդինց համբույրը:

Հետաքրքիր փաստեր՝ մեր մաշկի մասին

07.08.2020
Մաշկը մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը միջինը կազմում է 1,5-ից 2,5 քառակուսի մետր:

Մոնիկա Բելուչիի 5 զգեստ, որոնք երբեք չեն մոռացվի

26.06.2020
Դիտենք դերասանուհու շքեղ կերպարները կարմիր գորգերի վրա և ֆիլմերում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-09-2020 09:13
«Մենք աղոթում ենք տղամարդկանց եւ կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար»,-Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ իր Twitter-յան էջում գրել է ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։
28-09-2020 06:19
Նրանց, ովքեր համարում են, որ քաղցրացուցիչները որպես տխրահռչակ «սպիտակ մահվան» առողջ այլընտրանք», սպասվում է հիասթափություն: Որոշ առումով շաքարի փոխարինիչները շատ ավելի վնասակար են:
28-09-2020 05:30
Սելենա Գոմեսը դադարել է թաքցնել սպին, որ մնացել է երիկամի փոխպատվաստումից հետո. «Ես հպարտ եմ դրանով»:
28-09-2020 03:34
Ամերիկյան Ռոյ քաղաքի բնակիչներից մեկը անընդհատ պատվիրում էր պիցցա առաքել և մի օր առաքիչին թողել է 12 հազար դոլարի թեյավճար:
28-09-2020 02:27
35-ամյա Ռունի Մարան և 45-ամյա Խոակին Ֆենիքսը առաջին անգամ ծնողներ դարձան. նրանք որդի են ունեցել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.09.2020
Դիտվել է 1039 անգամ
24.09.2020
Դիտվել է 684 անգամ
28.09.2020
Դիտվել է 504 անգամ
25.09.2020
Դիտվել է 462 անգամ
22.09.2020
Դիտվել է 424 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster