Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են սիրահարվում․ 4 զարմանալի օրինաչափություն

25.06.2020

№ 1․ Տղամարդիկ արագ են սիրահարվում

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները հարցմանը մասնակցածների ասածները կապելով էվոլյուցիայի տեսության հետ, եկել են զարմանալի եզրակացության. չնայած կանանց հեշտ սիրահարվողի կարծրատիպին, տղամարդկանց մեջ սիրո զգացումն ավելի արագ է զարգանում:

Նախապատմական ժամանակներից կանայք ԴՆԹ-ում կուտակել են իրենց և սերունդը պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչը մինչ օրս ենթադրում է առավել զգուշավորություն դրսևորել զուգընկեր ընտրելիս: Տղամարդկանց կապվածությունն ի սկզբանե պայմանավորված է ավելի քիչ պահանջներով, ուստի նրանք ավելի հեշտ են սիրահարվում:

№ 2․ Տղամարդիկ ավելի շուտ են սեր խոստովանում

BMCC քոլեջում անցկացված ուսումնասիրությունը հաստատել է, որ կանանց ոչ միայն ավելի շատ ժամանակ է պետք իրենց զգացմունքները հասկանալու, այլև ընտրյալին սեր խոստովանելու համար: Տղամարդիկ արագ են խոստովանում զգացմունքները, քանի որ հակված չեն տվայտվելու իրենց մտածմունքների ու կասկածների մեջ: Այդ արտահայտությունը տղամարդկանց համար ավելի քիչ նշանակություն ունի, քան կանանց:

Մեկ այլ հետաքրքիր փաստ, որը նշել են հոգեբանները. տղամարդիկ ավելի վաղ են ասում «ես քեզ սիրում եմ», իսկ կանայք՝ ավելի հաճախ:

600x580

№ 3․ Կանանց ավելի քիչ է հետաքրքրում արտաքինը

Գիտնականները հակված են զարգացման հետ կապել այն փաստը, որ կանայք, զուգընկեր ընտրելիս, ավելի քիչ պահանջներ են ներկայացնում արտաքինին ՝ ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերելով բնավորության գծերի և ներքին արժեքային համակարգի նկատմամբ: Ի վերջո, հոգատար, ուժեղ, առատաձեռն, աջակցելու և պաշտպանելու միշտ պատրաստ, սիրող տղամարդն այսօր էլ շատ ավելի գնահատված է, քան որովայնին մկանային քառակուսիներ և քաղցր ժպիտ ունեցողները:

600x580

№ 4. Տղամարդիկ ավելի հաճախ սիրահարվում են

Տեխասի տեխնոլոգիական համալսարանի հետազոտության համաձայն, սիրահարվելը, իսկ այնուհետև՝ մոմի նման հալվելը, ապա նաև՝ ընտրյալին համոզելը, որ իրեն լավ կլինի միայն ու միայն նրա հետ, բնորոշ է  կանանց: Տղամարդիկ ավելի պակաս կայուն են, ավելի արագ են սիրահարվում, ինչպես նաև՝ շատ ավելի հաճախ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 957 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են սիրահարվում․ 4 զարմանալի օրինաչափություն

25.06.2020
Տղամարդիկ ավելի վաղ են ասում «ես քեզ սիրում եմ», իսկ կանայք՝ ավելի հաճախ:

Ամուսնալուծված կնոջ 7 հաճույք, որոնց մասին տղամարդիկ չեն էլ ենթադրում

21.05.2020
Որոշ կանանց վիճակված է բաժանում: Այդ պահին նա կարող է իրեն թույլ տալ այն, ինչը նախկինում արգելված էր:

Մինչև քանի տարեկանն է կինը սեռական հակվածություն ունենում

15.05.2020
Տարիքի հետ ուժեղ և թույլ սեռի ներկայացուցիչներին ավելի ու ավելի է անհանգստացնում այն հարցը, թե մինչև քանի՞ տարեկանը կինը կարող է սեռական հարաբերություն ունենալ:

Երեք բան, որոնք կինը պետք է թաքցնի տղամարդու հետ հարաբերություններում

23.04.2020
Կան զույգեր, որոնք փորձում են հարաբերությունները կառուցել առավելագույն վստահության հիման վրա: Բայց կան որոշ բաներ, որոնք ավելի լավ է ի ցուց չդնել զուգընկերոջը:

5 բան, որոնք տղամարդը ցանկանում է ստանալ կնոջից

26.03.2020
Շատ կանայք միամտորեն հավատում են, որ տղամարդկանց համար բավարար կլինի, եթե կինը ճաշ եփի, լվանա հագուստները և մաքրի բնակարանը:

Ինչպիսի կանանանց են նախընտրում 40-նն անց տղամարդիկ

17.03.2020
Ասում են, որ 30 տարեկանից հետո տղամարդկանց մոտ տարիքային ճգնաժամ է սկսվում, իսկ արժեքների իրական վերագնահատումը սկսվում է 40 տարեկանին մոտ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2020 11:02
Henley & Partners-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ աշխարհով մեկ ճանապահորդելու ամենանպաստավոր քաղաքացիությունը Ճապոնիայինն է․ այս երկի անձնագրով անձիք առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 191 երկիր։
09-07-2020 10:49
Մասնագետները նախազգուշացրել են, որ նոր կորոնավիրուսը կարող է նաև սեռական ճանապարհով փոխանցվել: Ուսումնասիրության հեղինակները զույգերին խորհուրդ են տվել խուսափել համբույրներից, լոգանք ընդունել սեռական շփումից առաջ և հետո, ինչպես նաև հարաբերության ընթացքում օգտագործել պաշտպանիչ դիմակներ:
09-07-2020 10:46
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի և «Հորիզոններ» մրցույթի ցուցադրությունները կանցկացվեն` հաշվի առնելով բոլոր նախազգուշական միջոցները` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Փառատոնը չի անցնի առցանց և պետք է տեղի ունենա սրահներում՝ սեպտեմբերի 2-ից 12-ը: Փառատոնի ծրագիրը կհրապարակվի հուլիսի 28-ին:
09-07-2020 10:26
Իտալիայի հարսանեկան ասոցիացիան կազմակերպել է արտասովոր ֆլեշմոբ 15 հարսնացուի մասնակցությամբ, որոնք անցկացրել են ակցիա ընդդեմ հարսանիքների նկատմամբ սահմանափակումների, որոնք ընդունվել էին իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:
09-07-2020 10:15
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրվել էր նրա հայրենիքում՝ Սլովենիայի Սեւնիցա քաղաքում, ԱՄՆ-ի Անկախության օրը հրդեհվել է, ինչի արդյունքում արձանը ստիպված էին ապամոնտաժել, հայտարարել է քանդակի հեղինակ, գերմանա-ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2020
Դիտվել է 1320 անգամ
03.07.2020
Դիտվել է 616 անգամ
04.07.2020
Դիտվել է 368 անգամ
07.07.2020
Դիտվել է 299 անգամ
08.07.2020
Դիտվել է 278 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster