Մի տեղից դուրս է պրծնում, մյուս մասում լայն է, իսկ այստեղ՝ ուժգին սեղմում է...Այո, այդպես էլ է լինում։ Դրանում ոչ մի անհավանական բան չկա: Մարմինը տարիների ընթացքում փոխվելու հատկություն ունի, և գործվածքները կամ նստում կամ ձգվում են: Իհարկե, դա պատճառ չէ սիրելի ջինսերից բաժանվելու համար. Դրանք միշտ էլ կարելի է դերձակի մոտ տանել, կամ նույնից պատվիրել: Բայց նախազգուշացված ես, ուրեմն՝ զինված ես:
Ահա 3 հիմնական նշան, որ անցել են ձեր ջինսերի ժամանակները, կամ էլ՝ սխալ են ընտրված:
Ծալքեր՝ ազդրերի շրջանում
Ջինս ընտրելիս հնարավոր է, որ դուք անմիջապես չնկատեք այդ դավադիր ծալքերն ազդրերի առջևի և հետևի մասում: Բայց արդեն հագնելուց 15-30 րոպե անց դրանք հայտնվում են:
Հետևի մասում ճմրթվում են, առջևից՝ ցցվում: Ամենայն հավանականությամբ, դա կտորի անորակությունից է կամ սխալ ընտրված չափսի նշան: Աշխատեք այդ ամենը նկատել խանութում գտնվելիս և անմիջապես հրաժարվել դրանից: Այդպիսի ջինսերն այլևս չես ձևափոխի:
Հնարավոր է մեկ չափ լցվել, սակայն նախ՝ ակնհայտ չէ, որ դա կօգնի, երկրորդ՝ դա ամռան սեզոնին լավագույն լուծումը չէ։
Ձգվող գրպաններ
Այս խնդիրը ծագում է, եթե ձմռանն ազդրի վրա ականջներ են հայտնվել: Տաբատը կարող է հիանալի նստել, սակայն գրպանները դուրս ցցվեն: Ի՞նչ անել այդ դեպքում: Եթե ջինսերն, իսկապես, ձեր նախընտրածն են, ապա տարեք դերձակի մոտ, նա արագ և առանց խնդիրների կձևափոխի այդ հատվածը: Ավելի նախընտրելի է խանութում նախօրոք ուշադրություն դարձնեք այդ հատվածի վրա և հրաժարվեք նման գրպաններից:
Ջինսերը սեղմում են
Թերևս սա այսօր ամենատարածված խնդիրն է, և պետք է առավելագույն ուշադրություն դարձնել դրան: Բոլորի սիրած mom-ջինսերը, բոյֆրենդները, լայնացող տաբատներն այսօր կարվում են բավականին խիտ նյութերից: Գիրուկ կազմվածքով կանանց կամ նրանց, ովքեր հաճախ այտուցներ են ունենում, խորհուրդ է տրվում հրաժարվել նման նյութերից: Հակառակ դեպքում՝ շուտ ուտելուց կամ խմելուց հետո ձեր ջինսերը կդառնան երդվյալ թիվ մեկ թշնամին, քանի դրանք սկսում են ճնշում գործադրել: Իսկ դա բնական չէ:
Խանութում այդպիսի ջինսերն ավելի լավ է վերցնել 1-2 չափս ավելի մեծ, որպեսզի կոնքերի և ծնկների շրջանում ազատ լինի: Եթե այդ ջինսերը մեկ տարում փոքր դառնան, դեն նետեք դրանք կամ տվեք ուրիշին: Դրանք կրելը ոչ միայն կլինի ոչ նորաձև, այլև՝ վնասակար առողջության համար:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։