Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

3 հացահատիկային շիլա, որոնցից պետք է խուսափեն ավելորդ քաշ ունեցողները

12.05.2020

1. Սպիտակաձավար

Սովորաբար սպիտակաձավարի շիլան համարվում է բացառապես մանկական ուտեստ: Այնուամենայնիվ, շատ մեծահասակներ նույնպես դեմ չեն այն ուտել: Իսկ ինչու՞ է անհրաժեշտ հրաժարվել սպիտակաձավարի շիլան ձեր սննդակարգի մեջ ներառելուց։

Բանն այն է, որ մյուս հացահատիկայինների հետ միասին, սպիտակաձավարը բավականին կալորիական է (100 գ-ի մեջ՝ 380 կկալ), ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, պարունակում է ավելի ավելի քիչ վիտամիններ և հանքանյութեր, քան մյուս հացահատիկային շիլաները: Ավելին, այն գործնականում մանրաթելեր չի պարունակում, որոնք անհրաժեշտ են մարսողական համակարգի համար:

Մանրաթելն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը: Լինելով ծանր մարսվող պոլիսախարիդ, մանրաթելը կարգավորում է աղիքային միկրոֆլորան, ինչը թույլ է տալիս, որ օգտակար նյութերը հեշտությամբ ներծծվեն: Այն նաև օգնում է արյան մեջ իջեցնել շաքարը՝ կանխելով շաքարախտի զարգացումը:

600x580

2․ Կորեկ

Ավելորդ քաշ ունեցողների՝ կորեկի շիլայից հրաժարվելու հիմնական պատճաը դրա բարձր կալորիականությունն է (նույնիսկ ջրում պարզապես խաշած կորեկի 100 գ ունի 110 կկալ) և դրա հատիկներում օգտակար տարրերի և վիտամինների սակավությունը (մոտ 16 գ ածխաջրեր և ընդամենը 3 գ սպիտակուց): Ահա թե ինչու կորեկը տարածում չի գտել ամբողջ աշխարհում: Այս ապրանքը հիմնականում սպառում են ԱՊՀ երկրների բնակիչները: Իսկ այս շիլայի նկատմամբ պահանջարկի համաշխարհային միտումը հիասթափեցնող է, քանի որ զարգացած երկրներում գործնականում այն չեն օգտագործում:

600x580

3․ Վարսակ (վարսակի փաթիլներ)

Վարսակի փաթիլները, կարծես, վաղուց են մտել շատ մարդկանց առօրյա սննդակարգ: Այն, իհարկե, արագ և բավականին հագեցնող ուտեստ է, բայց մի շարք պատճառներով ավելի լավ է հրաժարվել դրանից:

Հիմնական թերությունները գրեթե նույնն են, ինչ սպիտակաձավարի շիլայի պարագայում․ մանրաթելերի, վիտամինների և օգտակար նյութերի պակաս: Այս ամենին, հարկ է ավելացնել, որ կան վարսակի պաթիլների բազմաթիվ տեսակներ' բուրավետ, քաղցրացված և այլ վնասակար հավելանյութերով: Հետեւաբար, ավելի լավ է նախապատվությունը տալ մեկ այլ շիլայի:

600x580

Եզրակացություններ

Ինչպես տեսնում եք, նույնիսկ բնական մթերքը կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ: Եվ այդ ամենը' օգտակար նյութերի և վիտամինների ցածր պարունակության պատճառով: Հետևաբար, եթե ունեք ավելորդ քաշ, որը ձեզ նյարդայնացնում է, ավելի լավ է պարզապես փոխարինել այս հացահատիկային կուլտուրաներն ավելի առողջարարներով և պարբերաբար զբաղվել սպորտով:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 10233 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աշնանային թախիծի դեմ պայքարի լավագույն միջոցները

05.11.2026
Այս ժամանակահատվածում մարմինը բնականաբար ձգտում է բարձր կալորիականությամբ և շաքարով հարուստ սննդի՝ փորձելով փոխհատուցել էներգիայի պակասը:

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-11-2026 10:54
Քիմ Քարդաշյանը շարունակում է Հոլիվուդի հին կուռքերի պատմական իրերի որոնումները: Վերջերս Քիմը հրապարակում է կատարել, որում բացահայտում է, որ հնարավորություն է ունեցել փորձարկելու Ռիչարդ Բարթոնի կողմից Էլիզաբեթ Թեյլորին 30-ամյակի առթիվ նվիրած զմրուխտյա և ադամանդե վզնոցը: Քարդաշյանին այս հարցում օգնել է Լոու Ռոուչը՝ նրանց վերջերս Հռոմ կատարած այցի ժամանակ կազմակերպելով Bulgari-ի արխիվների հասանելիությունը: Տեղից հրապարակված տեսանյութում Քարդաշյանը, մոր՝ Քրիս Ջենների հետ միասին, փորձում է կախազարդը և համապատասխան ականջօղերը, որոնք հետագայում կրել է լուսանկարահանման ժամանակ:
05-11-2026 10:50
Ֆորմուլա 1-ի վարորդ Շառլ Լեկլերկը և նրա կինը՝ Ալեքսանդրան, առաջին անգամ ծնողներ են դարձել: Նոյեմբերի 3-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Բիանկան: Զույգն ուրախ լուրով կիսվել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով նորածնի հուզիչ լուսանկարներ:
05-11-2026 10:03
2026 թվականի օգոստոսի վերջին Հակոն VIII-ը դարձավ Նորվեգիայի թագավոր՝ հաջորդելով իր հանգուցյալ հորը՝ Հարալդին: Մի քանի ամիս անց թագավորական ընտանիքի անդամները նկատեցին, որ Նորվեգիայի թագուհի Սոնյան՝ Հակոնի մայրը, զրկվել է գահից: 35 տարի թագուհի-կոնսորտ լինելուց հետո, 89-ամյա թագավորական ընտանիքի կինը զրկվել է «Ձերդ Մեծություն» տիտղոսից և այդ ժամանակվանից ի վեր Նորվեգիայի թագավորական կայքում նրա կոչումը «Թագավորական տան անդամ»-ից իջեցվել է «Թագավորական ընտանիքի այլ անդամներ»-ի:
05-11-2026 08:59
Մահացել է արքայադուստր Դիանայի և Մադոննայի լեգենդար ոճաբան Ջոն Ֆրիդան։ Նոյեմբերի 3-ին ոճաբանի մահվան մասին հայտնել է Ջոն Ֆրիդայի սրահի պաշտոնական էջը։
04-11-2026 11:51
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 953 անգամ
02.11.2026
Դիտվել է 827 անգամ
30.10.2026
Դիտվել է 436 անգամ
31.10.2026
Դիտվել է 325 անգամ
03.11.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster