Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կանացի արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ նկատում են միանգամից

21.04.2020

Չգիտես ինչու, շատ կանայք տղամարդկանց մեծամասնությանը համարում են պարզունակ, իբր, երբ տղամարդը կին է տեսնում, նա իր ուշադրությունը սևեռում է միայն կնոջ կազմվածքի խիստ որշակի տեղերին:

Անշուշտ, ընթերցողները կռահում են, թե որոնք են այդ «տեղերը»: Ահա թե ինչու շատ կանայք ի ցույց են դնում դրանք, ինչպես նաև վառ դիմահարդարվում, օծանելիքներ օգտագործում:

Այնուամենայնիվ, տղամարդիկ ամենևին էլ այդքան պարզունակ չեն, որքան կանայք են մտածում նրանց մասին, և անմիջապես նկատում են կնոջ կազմվածքի ու արտաքինի թերությունները։ Ավելին, հաճախ կանայք իրենք էլ չեն զգում այդ թերություններն իրենց արտաքինում, փոխարենը՝ տղամարդկիկ դրանք նկատում են առաջին իսկ հայացքից:

Ոչ ձիգ որովայն

600x580

Կանայք շատ են սիրում ծաղրել տղամարդկանց տարիքային այնպիսի երևույթի համար, ինչպիսին է «գարեջրային փորը»: Իբր՝ ամոթ է, որ տղամարդը «հղիի» տեսք ունի:

Ի դեպ, ժամանակակից կանանց մոտ նույնպես հազվադեպ են հանդիպում կատարյալ ձիգ որովայն ունեցողները։ Բայց, չգիտես ինչու, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենցը համարում են «փորիկ» և գտնում, որ ոչ մի հանցավոր բան չկա, երբ կինն ունի ոչ սպորտային որովայն:

Իրականում տղամարդկանց մեծամասնությանն ավելի շատ դուր է գալիս ձիգ ու հարթ որովայնը, քան պարկի նմանվողը։ Այդ իսկ պատճառով տղամարդիկ հաճախ անմիջապես ուշադրություն են դարձնում հենց կնոջ փորին: Կնոջ մեծ, ոչ սպորտային փորը տղամարդիկ համարում են թերություն։

Չխնամված ձեռքեր

600x580

Կանացի ձեռքերը պետք է լինեն կանացի ձեռքեր՝ նուրբ, փափուկ, հարթ, լավ մանիկյուրով: Հետեւաբար, տիկնայք միշտ պետք է խնամեն իրենց ձեռքերը:

Տղամարդիկ կանացի ձեռքերը նկատում են․ գնահատելով դրանց վիճակը՝ նրանք անմիջապես հետևություններ են անում կնոջ մասին: 

Ձեռքերը, ինչ խոսք, կնոջ դեմքը չեն, բայց տղամարդիկ դրանց արտաքին տեսքը նույնպես կարևորում են: Նրանց մեծ մասը կնոջ չխնամված ձեռքերը համարում է արտաքինի թերություն։

Քիթը

600x580

Կնոջ դեմքին նայելիս՝ քիթն անմիջապես է ուշադրություն գրավում: Քիթը, ընդհանուր առմամբ, ձևավորում է կնոջ դեմքը. կա՛մ նրան դուրեկան է դարձնում, կա՛մ հակառակը՝ ոչ հմայիչ:

Ոչ գեղեցիկ քիթը, օրինակ՝ չափազանց երկար կամ սուր տեսքի, տղամարդիկ համարում են կնոջ արտաքինի թերություն:

Ահա այստեղ է, որ ժամանակակից կանայք հաճախ են ընտրության առաջ կանգնում՝ կա՛մ քթի պլաստիկ վիրահատություն կատարել, կա՛մ շարունակել ապրել բնատուր քթով:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 3505 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

21.07.2021
Կա անձնական կյանքի միայն երկու կանոն, որոնք, իսկապես, գործում են: Դրանք վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: Իսկ նրանք, ովքեր չգիտեն դրանց մասին, դատապարտված են երկար ժամանակ ու նյարդեր վատնելու սխալ մարդկանց վրա:

Ինչու են խելացի կանայք դժբախտ անձնական կյանքում

02.07.2021
Մինչ որոշ կանայք սկսում են տիրապետել տղամարդկանց հետ հաղորդակցման օրենքներին, մյուսները ստիպված են «լցնել» իրենց ուղեղը, տքնաջան սովորել և կարիերա կառուցել:

Իմաստուն կնոջ վարքագիծը

25.06.2021
Արտաքին սահմանների պահպանումը կարևոր է: Հոգեբանական պաշտպանությունը կախված է հուզական հեռավորության առկայությունից:

Գրավում ենք սիրուն` Ֆեն-շույի միջոցով

20.05.2021
Ֆեն-շույը կահույքի դասավորության հին չինական գիտություն և արվեստ է, որի միջոցով կարող եք հաջողություն, առողջություն, փող և, իհարկե, սեր ներգրավել ձեր տուն:

Ցանկանո՞ւմ եք երջանիկ հարաբերություններ․ սկսեք ճիշտ սպասումներից

23.04.2021
Ռոմանտիկ հեքիաթները լավ են մանկության տարիներին, բայց մենք վաղուց ենք մեծացել: Խոստովանելու ժամանակն է. զուգընկերը չի հրաժարվի ամեն ինչից հանուն ձեր «մեծ և մաքուր» սիրո և չի սովորի կարդալ մեր միտքը:

7 «ոչ», որ պետք է իմանա յուրաքանչյուր կին

09.04.2021
Աշխարհը գլխիվայր շրջվել է, սա պետք է հաշվի առնել որպես փաստ: Կանայք ստիպված են ավելի ուժեղ լինել: Մինչդեռ տղամարդիկ ափսոսանքով բողոքում են, որ ավելի ու ավելի քչանում են թույլ ու անպաշտպան կանայք

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-07-2021 10:22
36 -ամյա Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին՝ «Սև այրին» ֆիլմի հոնորարի համար: Սքարլեթը վրդովված էր, որ ֆիլմի պրեմիերան թատրոններում և ստիմինգային ծառայությունում հեռարձակվել է միաժամանակ, մինչդեռ Յոհանսոնի հոնորարները կախված են միայն կինոթատրոնների տոմսարկղերում վաճառքից: Մյուս կողմից, Disney-ն անհիմն է համարել նրա պահանջները և, ի պատասխան, հայտարարել, որ դերասանուհուն արդեն վճարված է 20 միլիոն դոլարի չափով գումար:
31-07-2021 10:08
Արագ նիհարելու համար անհրաժեշտ չէ պահել խիստ դիետաներ և օրեր շարունակ անցկացնել մարզասրահում: Այս մեթոդը կօգնի նիհարել 8-12 կգ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Միակ պայմանը՝ դուք պետք է յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ խմեք երկու բաժակ ջուր և չխմեք ուտելուց հետո երկու ժամվա ընթացքում:
31-07-2021 10:05
TikTok-ի աստղը Քոնեքտիկուտից մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես աշխարհում ամենամեծ բերան ունեցող։ 31-ամյա Սամանթա Ռամսդելի տեսանյութը մի քանի անգամ վիրուսային է դարձել TikTok-ում, երբ նա ցուցադրել է իր բերանի չափը։
31-07-2021 10:01
24-ամյա ամերիկացի լողորդուհի Քեթի Լեդեկին նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը 800 մետր ազատ ոճում՝ երրորդ անընդմեջ Խաղերում։ Սա Լեդեկիի 7-րդ օլիմպիական ոսկե մեդալն է կարիերայում։ Այդ ցուցանիշով նա հետ է միայն ամերիկացի Ջենի Թոմփսոնից, որը 8 ոսկե մեդալ ունի։
31-07-2021 05:18
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին երեխայի չեն սպասում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամուսինների ներկայացուցչին: Բրիտանական պարբերականն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխայի ծնունդին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ

01.07.2021
Մտավոր ունակությունը պետք է ավելի ուժեղ գտնվի, քան զգացմունքներն ու գայթակղությունները, որոնք ի հայտ կգան ներսից և դրսից:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.07.2021
Դիտվել է 1683 անգամ
27.07.2021
Դիտվել է 955 անգամ
29.07.2021
Դիտվել է 751 անգամ
28.07.2021
Դիտվել է 485 անգամ
30.07.2021
Դիտվել է 479 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster