Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2020 թ
23.03.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Խոյ
Ժամանակն է ուրախացնելու ինքներդ ձեզ: Ներառեք ձեր օրակարգում զվարճանք և ընկերների հետ նեղ շրջապատով հանդիպումներ: Հնարավոր է, որ դուք զերծ չմնաք վիրուսներից և մրսածությունից: Բայց եթե ժամանակին դիմեք բժիշկի՝ բուժումը չի ձգձգվի:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Ցուլ
Այս շրջանը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Միայնակ Ցուլերը կարող են հանդիպել իրենց ճակատագրի ընկերոջը: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա փորձեք չմտնել պարտքփրի տակ, վարկեր չվերցնել: Մարտի 24-ը ձեզ համար դժվար օր կլինի, նախապես ապահովեք մտերիմների աջակցությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Երկվորյակ
Մի դիմադրեք այն հանգամանքներին, որոնք տեղի կունենան ձեր կյանքում: Ավելի լավ է սովորեք հմտորեն հարմարվել դրանց: Հարազատների հետ մի վիճեք. շուտով հնարավոր է նրանց օգնության կարիքն ունենաք: Երեխաներն այս օրերին կլինեն ծայրաստիճան պահանջկոտ: Դիմացեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Խեցգետին
Մտածեք այն մասին, թե ինչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում: Ժամանակաշրջանը բարենպաստ է ինքնաբուխ որոշումներ կայացնելու համար: Արդեն հիմա հնարավոր և անհրաժեշտ է պլանավորել ամառային արձակուրդը: Լավ է, եթե այն լինի ընտանիքի կամ ընկերների հետ: Ավելի լավ է միայնակ չմնաք:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Առյուծ
Այս տարվա մարտի 23-ը ձեզ համար չափազանց հաճելի օր կլինի: Սիրելի մարդը կզարմացնի, օրը լավ կդասավորվի, իսկ տրամադրությունը հրաշալի կլինի: Այս շաբաթ հնարավոր են խոչընդոտներ ու բարդ մարտահրավերներ: Գլխավորը' միանգամից ամեն ինչ միաժամանակ մի նախաձեռնեք: Որոշեք առաջնահերթությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Կույս
Այժմ դժվար կլինի պայքարել ծուլության դեմ: Բայց եթե չկարողանաք դա անել, դժվարություններ կունենաք: Այս շաբաթ ձեր ազատ ժամանակն անցկացրեք օգտակար գրքերի ընթերցանությամբ: Շուտով աշխատավայրում հնարավորություն կունենաք ցուցադրելու ձեր գիտելիքները և զարմացնելու բոլորին:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Կշեռք
Աստղերը խորհուրդ են տալիս դանդաղեցնել ընթացքը և դադարել շտապել: Երկրորդական գործերը թողեք հետագայի համար: Աշխատավայում գործի կուտակում կառաջանա շաբաթվա կեսին, բայց այդտեղ էլ ավելի լավ է աշխատանքի բաժանում անել, քան ամեն ինչ ինքնուրույն կատարել: Խղճացեք ինքներդ ձեզ: Այժմ ձեզ հարկավոր է որակյալ հանգիստ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Կարիճ
Ձեր էներգիան այժմ կբավարարի շատ փոքր ու մեծ գործեր կատարելու համար: Հետաքրքիր է, որ ամենահաջողված օրերից մեկը կլինի ուրբաթը՝ մարտի 27-ը: Համարձակորեն ծրագրեք կարևոր հանդիպումներ և բանակցություններ: Առաջիկա հանգստյան օրերին թուլացեք լիարժեքորեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Աղեղնավոր
Ձեր վրա հզոր ազդեցություն կունենան շրջապատի մարդիկ: Ընտրեք ձեր զրուցակիցներին ավելի հանգամանալի: Որոշեք առաջնահերթությունները. ավելի լավ է առաջին տեղում ընտանիքը դնել: Աշխատանքը կսպասի: Այս օրերին ավելի լավ է բախումներից խուսափել:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Այծեղջյուր
Գայթակղություններին, որոնք ձեզ կհետապնդեն ամեն քայլափոխի, ավելի լավ է չտրվել: Սա վերաբերում է նաև ձեր սննդին: Հատկապես հանգստյան օրերին պահմանեք առողջ սննդակարգ: Սիրած մարդն այս օրերին կարող է իրեն դրսևորել ոչ լավագույն կողմերով:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը. Ջրհոս
Սադրանքների մի տրվեք: Հանգիստ եղեք, նույնիսկ, եթե ձեզ հունից հանեն: Ֆինանսական իրավիճակը կբարելավվի: Այս ժամանակահատվածում բարենպաստ է ներդրումներ կատարելը: Այնուամենայնիվ, մինչ այդ լավ կլինի խորհրդակցել մասնագետի հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 23-29-ը․ Ձկներ
Նույնիսկ եթե չհաջողվի իրականացնել նախատեսված ծրագրածի ամբողջ մասը, մի նախատեք ինքներդ ձեզ: Վերջերս լավ եք աշխատել: Պարգևատրեք ինքներդ ձեզ հաճելի ուղևորությամբ կամ գնումներով: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում խուսափեք ծանր սննունդ ընդունելուց:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 7779 անգամ
Читать на русском
|