Հոլիվուդյան մեգաաստղ Մոնիկա Բելուչին շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հիմա դերասանուհին ավելի շատ նկարահանվում է գովազդային հոլովակներում, քան ֆիլմերում: Daily Mail-ին օրերս տված հարցազրույցում Մոնիկան պատմել է կյանքում իր սկզբունքների մասին:
«Ուտել, սիրել և ուղղակի ապրել». հենց այսպիսի սկզբունքով էլ առաջնորդվում է տասնյակ ամենահայտնի բրենդների դեմք Մոնիկա Բելուչին: «Ի՞նչ է գեղեցկությունը: Դա ոչ թե բնությունից տրված հատկանիշներ են, այլ կանացիությունը, որն իջնում է քեզ վրա տարիքի և կյանքի փորձի արդյունքում»,- ասում է դրասանուհին: Մոնիկան կանանց հետ կիսվել է նաև իր մի քանի գաղտնիքներով, թե ինչպես լինել գրավիչ ու ցանկալի. «Եթե ուզում եք,որ տղամարդիկ նկատեն Ձեզ, կարմիր շրթներկ քսեք: Ես սիրում եմ շրթներկ: Դա այնքան բնական է կնոջ համար»:
Իր կյանքի ամենանշանակալի իրադարձությունը Մոնիկան համարում է երեխաների ծնունդը: «Ես միշտ ցանկացել եմ մայր դառնալ մեծ տարիքում: Առաջին աղջկաս ես ծննդաբերեցի, երբ 39 տարեկան էի, իսկ երկրորդին' 45-ում: Երբ նրանք քնած են, ես զգույշ մոտենում եմ նրանց մահճակալներին և ասում. «Սիրում եմ ձեզ»»: Մոնիկան կարողանում է շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, որովհետև իր համար առաջին տեղում երեխաներն են: «Ես ուշ կազմեցի ընտանիք հենց այդ պատճառով, որպեսզի կարիերաս և ընտանիքս չմրցակցեն միմյանց հետ: Ես հասկանում եմ, որ երեխաներս իմ կարիքն ունեն և աշխատում եմ հնարավորին չափ շատ ժամանակ տրամադրել նրանց: Դա երջանկություն է նաև ինձ համար»,- ասել է Մոնիկա Բելուչին:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: