Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծանոթությունների կայքերի 6 ոչ ակնհայտ բացասական կողմերը

06.03.2020

Հսկայական ժամանակ է խլում

Հաղորդագրություններ կարդալը, մեկնաբանություններին արձագանքելը, հավանումները ստուգելը և հավանական ընկերների էջերն ուսումնասիրելը շատ ժամանակ և էներգիա են պահանջում:

Ծանոթությունների կայքերում խորանալը՝ երկրորդ աշխատանքի պես մի բան է: Երբեմն հարկ է լինում ամբողջ երեկոներ նվիրել այդ «կողմնակի գործին»: Եվ եթե կողմնակի աշխատանքի դեպքում դուք նյութական փոխհատուցում եք ստանում, ապա ծանոթությունների հետ կապված ամեն ինչ այլ է: Փաստ չէ, որ ինչ-որ լավ բան կստացվի գեղեցիկ (իբր) տղամարդու հետ զրույցից: Դուք կարող եք մի քանի ժամ ծախսել այն մարդու վրա, ում հետ իրական կյանքում երբեք էլ չեք հանդիպի:

Հոգեբան Քելիֆերն Պոմերանցն առաջարկում է սահմանափակել այն ժամանակը, որը դուք ծախսում եք dating-հավելվածների վրա: Մոտավորապես օրը մեկ ժամ՝ սահմանեք հստակ տևողություն, որպեսզի իրականությունից դուրս չմնաք և չշեղվել ընթացիկ գործերից:

Հույս են տալիս և անմիջապես խլում այն

Հաճելի խոսակցությունը ծանոթությունների կայքում կարող է ավարտվել անարդյունք՝ չհասնելով իրական հանդիպման: Դուք ծրագրեր եք կազմում, ժամադրություն ակնկալում, իսկ հավանական զուգընկերը հանկարծ անհետանում է: Եթե դա տեղի է ունենում անընդհատ, ապա արագորեն հուսահատվում եք:

Նախկինում մարդիկ ծանոթանում էին դիսկոտեկներում կամ բարերում․ համենայն դեպս դրանք իրական հանդիպումներ էին, որի ժամանակ հնարավոր էր գնահատել հեռանկարները: Կայքերում զրուցակիցները նույնիսկ հանդիպելու առիթ չեն տալիս:

Ի՞նչ անել։ Սահմանափակեք ձեր լավատեսությունը և շատ մի վստահեք առցանց խոսակցություններին. այսպիսի խորհուրդ է տալիս հոգեբան Մարի Լենդը: Ինտերնետում հաղորդակցությունը դեռևս չի նշանակում, որ զրուցակիցը հանդիպում է փնտրում: Հնարավոր է նա պարզապես որոշել էր անցկացնել ձանձրալի երեկոն ոչինչի չպարտադրող շաղախոսությամբ:

Մարդկանց մասին սխալ տպավորություն են թողնում

600x580

Համացանցում բավականին դժվար է հասկանալ, թե ով՝ ով է իրականում: Ստիպված ես մարդուն դատել բացառապես իր խոսքերով: «Ռոմանտիկը» կարող է դուրս գալ կնամոլ, իսկ «ճշգրիտ գիտությունների սիրահարը»՝ ձանձրալի:

Մի քանի հիասթափությունից հետո կարող է թվալ, որ դուք հետաքրքրում եք ոչ այն տղամարդկանց: Հնարավոր է՝ դուք ինքներդ ձեզ և ձեր ցանկությունները ճշգրիտ չեք նկարագրել, և հավանական զուգընկերները ձեզ ընկալում են որպես բոլորովին այլ մարդու: Փորձեք ուրիշի աչքերով նայել ձեր էջին. արդյո՞ք նկարագրությունը փոխանցում է ձեր իրական մտադրությունները:

Ինչ վերաբերում է այլ մարդկանց, ապա ավելի լավ է ամեն ինչ բաժանել երկուսի, այդպես դուք քիչ թե շատ ճշմարտացի պատկերացում կստանաք այն մասին, թե ով է ձեզ գրում՝ տպավորություն գործելու նպատակով:

Ժամադրությունը վերածում է հարցազրույցի

600x580

Ժամադրության ժամանակ դուք ստիպված եք կրկին ուսումնասիրել մարդուն, վերլուծել նրա խոսքերն ու գործողությունները՝ ակամա համեմատելով այն «գործի» հետ, որը կարողացել եք կազմել ձեր գլխում, քանի դեռ զրուցում էիք առցանց: Եվ փաստ չէ, որ սպասումներն իրականում կարդարանան:

Հոգեթերապևտ Լիզ Հիգինսը խորհուրդ է տալիս մարդուն ևս մեկ հնարավորություն տալ: Կամ նույնիսկ՝ երկրորդը: Հնարավոր է երկրորդ և երրորդ հանդիպումներն ավելի հաջողված լինեն: Մարդը կթուլանա և ցույց կտա իր լավ կողմերը: Ըստ Հիգինսի՝ առաջին ժամադրության ընթացքում միասին անցկացրած երկու ժամը չեն կարող կանխատեսել ձեր հարաբերությունների հեռանկարները:

Ստիպում է կարծել, որ սեր գոյություն չունի

Շատ կանայք են բախվել դրան. եթե դատենք նրանից, թե ինչ է գրում և առաջարկում տղամարդկանց մեծամասնությունը, ապա երկարատև հարաբերությունների կարիք ոչ ոք չունի: Սեքս՝ առանց պարտավորության․ սա հետաքրքրում է շատերին: Բայց այս ինտերնետ-որսորդների մեջ դուք կարող եք գտնել և պարկեշտ մարդկանց, ովքեր հետաքրքրված են սերտ երկարատև հարաբերություններով: Պարզապես նրանց գտնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջում:

Ի դեպ, մի ամաչեք բողոքել առավել կպչուն «սիրահարների» վերաբերյալ՝ իրենց անպարկեշտ լուսանկարներն ուղարկելու համար․ վարչակազմը կարող է արգելափակել նման այլասերվածների էջերը:

Գցում է ինքնահնահատականը

600x580

Եթե ձեր ինքնագնահատականն այնքան էլ ուժեղ չէ, ապա ծանոթությունների կայքում կարող եք ձեզ զգալ ավելի անհետաքրքիր և ոչ գրավիչ, քան կյանքում:

Մեկնաբանությունների և հավանումների քանակը սկսում է ազդել ձեր ինքնագնահատականի վրա: «Եթե ոչ ոք ինձ հավանում չի տալիս, ուրեմն ես արժանի չեմ ուշադրության»,- մի թողեք, որ այս միտքը հիմնավորվի ձեր գլխում:

Հոգեբան և հետազոտող Կլարիսա Սիլվան խորհուրդ է տալիս միշտ հիշել ձեր արժանիքների մասին, ով եք դուք և ինչ եք ուզում: Իսկապե՞ս հարաբերություններ եք փնտրում, թե ցանկանում եք ստանալ ձեր գրավչության հաստատում: Վերջինս կարող է արտահայտվել հենց հավանումների և մեկնաբանությունների հավաքման մեջ, բայց լուրջ հարաբերությունների դա չի կարող հանգեցնել:

Մի մոռացեք՝ ոչ բոլոր հավանումներն են հավասարապես օգտակար: Երբեմն ավելի լավ է դադար տալ և հանգստանալ ծանոթություններից: Կենտրոնացեք իրական կյանքի, ձեր ներքին «Ես»-ի վրա, զարգացրեք ձեր ուժեղ կողմերն ու լավ հատկությունները:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 8963 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1256 անգամ
02.07.2026
Դիտվել է 336 անգամ
03.07.2026
Դիտվել է 234 անգամ
06.07.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster