Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Արթուր Աբրահամի  անձնական կյանքը դեռևս NO COMMENT է

07.05.2012

LN-ի հյուրասրահում է աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

-Արթո՛ւր, Գերմանիայում գեղեցկության մրցույթներում ժյուրիի սպասված անդամ եք: Կանանց գեղեցկությունը գնահատելու ի՞նչ չափանիշներ ունեք:

-Դե առաջին հերթին գնահատում ես տեսքը, կազմվածքը, քայլքը, հետո հարցերի միջոցով փորձում կարծիք կազմել նրա ինտելեկտի մասին: Սակայն այդ մի փոքր խոսքի ժամանակ չես հասկանում' խելացի է, թե'ոչ: Դրա համար էլ առաջնային է լինում տեսքը, փայլը: Պետք է, որ քայլի ու փայլի (ժպտում է-LN):

-Կայի՞ն մանրուքներ, որոնք հիմա հասկանում եք' չէիք նկատում: Չէ՞ որ այդ ոլորտում մասնագետ չեք, չհաշված տղամարդ լինելու Ձեր առավելությունը:

-Ես այդ հարցում այդքան էլ պրոֆեսիոնալ չեմ, ինչպես բռնցքամարտում: Իհարկե, կան գաղտնիքներ, որոնց տիրապետում են մասնագետները: Չնայած շուրջ 5 տարի ժյուրիի անդամ եմ ու շատ բան եմ սովորել պրոֆեսիոնալներից:

-Վերջերս անցկացվեց «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը: Ի՞նչն է բարձր գնահատվում հայ աղջիկների մեջ Եվրոպայում:

-Հայ աղջիկների մեջ շատ շատերն են գեղեցիկ: Զուր չէ, որ ունեցանք «Վիցե Միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյան: Քիչ բան չէ: Իսկ մեր աղջիկներին ավելի շատ գնահատում եմ իրենց բնավորության, պահվածքի ու ներքինի համար, որովհետև տարիների ընթացքում այդ գեղեցկությունը խամրում է: Կարևորը' մարդու հոգին գեղեցիկ լինի: Իսկ եթե երկուսն էլ կա, ուրեմն շատ ավելի լավ: Այսպիսի խոսք կա. «Ագռավի համար իր ձագն էլ է սիրուն»: Սա մեզ համար է: Ես, օրինակ, ավելի շատ հայ աղջիկներին եմ սիրում, քան այլազգի:

-Ծանո՞թ եք «Միսս Հայաստան -2012» Աննա Առաքելյանի հետ: Ի՞նչ տպավորություն ունեք:

-Ծանոթ եմ միայն ինտերնետով: Արագ հայացք եմ նետել ու փակել էջը: Բավականաչափ տեղյակ չեմ ու չեմ ուզում ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ:

-Եթե բռնցքամարտը չընտրեիք, ո՞ր ոլորտում կտեսնեինք Ձեզ:

-Դժվար հարց էր: Եթե սպորտ չլիներ, երևի բիզնես ոլորտում: Բայց եթե բռնցքամարտ չլիներ, ապա էլի սպորտում կլիներ: Մինչև այդ զբաղվել էի հեծանվասպորտով, երևի այդտեղ կլինեի:

-Ծնվելով Հայաստանում, ծանոթ լինելով հայ աղջիկներին, Գերմանիա տեղափոխվելով ի՞նչ զուգահեռներ էիք անցկացնում:

-Ես այդ ժամանակ փոքր էի, դեռևս 15 տարեկան:

-Բայց 15 տարեկան, դեռահասություն, փո՞քր է:

-Հա՛, իհարկե, երեխայի համար այդ տարիքում ի՞նչ զուգահեռներ:

-Հիշում ե՞ք Ձեր առաջին սերը:

-Իհա՛րկե, 15 տարեկանում, Հայաստանում էր:

-Շո՞ւտ անցավ:

-Հա՛, շատ (ծիծաղում է-LN):

-Պատճառը Գերմանիա գնա՞լն էր:

-Չէ՛, դե այդ տարիքում մի թեթև վեճ, և ամեն ինչ վերջացած է (ժպտում է-LN):

- Մամուլում շրջանառվող վերջին լուրն այն է, որ Արթուր Աբրահամի սիրտը զբաղված է: Միշտ Ձեր անձնականի մասին իմանում ենք միջնորդավորված: Հիմա հարմար առիթ է իմանալու «առաջին ձեռքից»:

-No comment այս հարցին (ծիծաղում է-LN) :

-Բայց  չէ՞ որ բոլորը դրան են սպասում, ուզում են իմանալ անունը…

-Ես էլ եմ ուզում…(ծիծաղում է-LN):

-Լա՛վ, անակնկալի սպասե՞նք:

-Սպասե՛ք, կլինի:

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ չէիք ցանկանա, որ Ձեր կինը բռնցքամարտիկ լինի: Բայց հնարավոր է չէ՞, որ նա էլ չցանկանա Ձեզ կապտուկներով տեսնել:

-Օ~: Դե եթե ընտրի, արդեն ուշ կլինի: Չնայած մի քանի տարի հետո ես կթողնեմ բռնցքամարտը, ու դրա հետ կապված վեճ չի լինի:

-Կզբաղվե՞ք մարզչությամբ:

-Ո՛չ, մարզիչ ծնվում են հոգով, էությամբ: Դժվար գործ է: Ես հեռու եմ դրանից:

-Շատերն ասում են, որ օտար երկրում երեխա մեծացնելը դժվար է: Զգացե՞լ եք:

-Անշո՛ւշտ, դժվար է: Բայց կան ընտանիքներ, որոնք շատ ավելի լավ են դաստիարակում, նույնիսկ Հայաստանից լավ: Բայց մեծ նշանակություն ունի շրջապատը: Այն, ինչ տեսնում են, դա էլ ընդօրինակում են:

-Հնարավո՞ր է, որ Ձեր ապագա ընտանիքի հետ վերադառնաք Հայաստան ապրելու:

-Իհա՛րկե, ես ապրելու եմ թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում:

-Հայտնի մարդկանց բնորոշ է բացի բուն մասնագիտությունից զբաղվել այլ գործերով: Դուք մտաք գովազդային աշխարհ: Դա չի՞ խանգարում կենտրոնանալ բռնցքամարտի վրա:

-Գովազդը ինձնից խլում է 4-5 ժամ, բայց պրոֆեսիոնալ մարդուն չպիտի խանգարի: Գովազդը կողմնակի եկամուտ է ուղղակի:

-Կլինի՞ մի օր, երբ Ձեր սիրած աղջկա համար օծանելիք կստեղծեք ու կգովազդեք:

-Չէի մտածում, լավ միտք է, կարելի է: Հնարավոր է, բայց հիմա ոչ, քանի որ ողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ բռնցքամարտի վրա:

-Իսկ այն միայն նրա՞ն հասանելի կլինի, թե վաճառքի էլ կհանեք:

-Դե՛, չեմ մտածել, բայց եթե հիմա ասեմ, ապա կստեղծեմ մեկը նրա համար յուրահատուկ, ու մի հատ էլ' հասարակության:

- Արթո՛ւր, հայտնի մարդիկ հաճախ են կանգնում շանտաժի ենթարկվելու վտանգի առաջ, ընդ որում' այդ հարցում օգտագործում են կանանց.... Նման դեպք գրանցվեց նաեւ Ձեր պրակտիկայում. ի՞նչ հետք թողեց:

-Որպես պրոֆեսիոնալ մարդ պիտի շատ զգույշ լինես, ուր գնաս' ավելի աչալուրջ; Բայց կյանք է, ամեն ինչ էլ լինում է: Հիմա շատ-շատ ավելի զգույշ եմ:

- Շատ երկրպագուհիներ ունեք, մի զավեշտալի դեպք կհիշե՞ք նրանց հետ կապված:

-Որն իմ հիշողության մեջ մնացել է, չեմ կարող պատմել ( ծիծաղում է-LN): Դե, օրինակ, այն, որ մի օր Ղարաբաղից ինձ համար մեղր էին բերել հայր ու աղջիկ: Մի անգամ էլ եկել էին ինձ ուզելու, դե պապաս էլ չտվեց: Պապայիս պահը կատակ էր (ծիծաղում է-LN):

-Գրեթե բոլոր հարցազրույցներում նշում եք, որ Ձեր ընտրյալը հայ է լինելու: Հիմա Ձեր ընտրությունը խոստումը կատարե՞լ է նշանակում:

-Դա ինձ համար կյանքի արժեք էր: Ես պիտի նրա հետ հայերեն խոսեմ, հայեցի դաստիարակեմ երեխաներիս: Դա իմ սրտի, հոգու և ընտանիքիս ցանկությունն է:

- Ի՞նչ է կինը Ձեզ համար:

-Կինը շատ նուրբ էակ է, որին պիտի սիրես, շոյես, փայփայես: Իհարկե, նաև պահանջկոտ լինես, ամեն ինչ չափի մեջ: Միայն սիրելով չի կարող լինել:

-Արթուր Աբրահամի կինը կաշխատի՞:

-Եթե ցանկանա, ապա' այո՛: Ուղղակի ձանձրալի չլինելու համար, ինձ հետ համագործակցելով:

-Մեկ նախադասությամբ կբնորոշե՞ք «հայ ընտանիքը»:

-Երևի ավելի շատ հարգանք կա, սեր, ջերմություն: Կապվածությունը ծնողների հետ:

-Ե՞րբ զգացիք, որ հայտնի եք:

-Ես մինչև այսօր էլ դրա մասին չեմ մտածել, ես մնացել եմ նույն տղան, ինչպես բոլորը: Կարող է' մարդիկ ավելի շատ են զգում իմ հայտնիությունը, քան' ես:

-Ասում են' տղամարդիկ միշտ էլ իրենց ընտրյալների մեջ իրենց մոր հատկանիշներն են փնտրում: Դո՞ւք...

-Եթե իմ ընտրյալը մորս 50 տոկոսն ունենա, ես իսկապես երջանիկ կլինեմ:

-Խոհանոցում ի՞նչ դերակատարություն ունեք:

-Ոչ մի (ժպտում է-LN) :

-Իսկ ի՞նչն է, որ ամենաշատն եք սիրում ուտել հայկական խոհանոցում:

-Հայկական խորովածը, տապակած կարտոֆիլը, ավելուկը, սիբեխը, մանդակը: Սրանցից ուրիշ տեղ չես գտնի:

-Ձեզ ռոմանտիկ մարդ համարում ե՞ք, թե՞ բռնցքամարտի նման կոպիտ...

-Չէ~, ես բռնցքամարտից դուրս հակառակ կերպարն եմ, բայց այդքան էլ ռոմանտիկ չեմ, ռոմանտիկայի արքան չէի անվանի ինձ: Չնայած լինում են օրեր, երբ շատ ռոմանտիկ եմ (ծիծաղում է-LN):

-Ասում են KING (արքա) Արթուր, Ձեր կինը Queen (թագուհի) է լինելու Ձեզ համար:

-Իմ սիտի համար նա, իհա՛րկե, Queen է լինելու:

-Մտածել եք, թե ի՞նչ սեռի եք ուզում լինի Ձեր առաջնեկը:

-Ես երեք տղա եմ ուզում, նոր միայն' աղջիկներ:

-Ձեր եղբոր'Ալեքսի փոքրիկն ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:

-Նա իմ կեսն է: Կարծում եմ' ամեն ինչ ասված է:

Հարցազրույցը' Հասմիկ Մելիքսեթյանի

 

Դիտվել է 10882 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Fitri | 19-06-2013 21:34
Good to find an eepxrt who knows what he\'s talking about!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-12-2025 13:43
Հայտնի են Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները: Լավագույն կին մարզիկ է ճանաչվել ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը։
27-12-2025 13:36
Նոր հետազոտությունը պարզել է, որ զազրախոսությունը կարող է բարելավել ֆիզիկական ցուցանիշները՝ մարդկանց օգնելով կենտրոնանալ, վստահ լինել և քիչ շեղվել։ Նավաստու նման հայհոյելը սովորաբար դատապարտելի է բարեկիրթ հասարակության մեջ։ Սակայն գիտնականները կարծում են, որ դա կարող է լինել ֆիզիկական ցուցանիշների բարելավման բանալին։ «American Psychologist» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը պարզել է, որ հայհոյանքն օգնում է մարդկանց ավելի լավ կատարել ֆիզիկական խնդիրները. մասնակիցները հայտնել են, որ իրենց ավելի վստահ և կենտրոնացած են զգում։
27-12-2025 13:28
Միլիարդատեր պրոդյուսեր Թայլեր Փերին կրկին մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ: Այս անգամ զոհը սկսնակ դերասան և մոդել Մարիո Ռոդրիգեսն է, որը փոքր դեր է խաղացել Փերիի 2016 թվականի «Boo! A Madea Halloween» ֆիլմում: People-ը հաղորդում է, որ Ռոդրիգեսը պնդում է, որ Փերին անցանկալի սեռական առաջարկներ է արել՝ խոստանալով նրան դերեր ապագա նախագծերում, և պահանջում է 77 միլիոն դոլար փոխհատուցում:
26-12-2025 10:29
Հետազոտողները փորձարարական դեղամիջոցներ են մշակել, որոնք ի վիճակի են բջիջներում միտոքոնդրիաներն ավելի ինտենսիվ դարձնել և ավելի շատ կալորիաներ այրել: Ստացված արդյունքները կարող են հիմք ծառայել ճարպակալման բուժման և նյութափոխանակության ընդհանուր առողջության բարելավման նոր մոտեցումների համար:
26-12-2025 10:24
Ալկոհոլի ամենօրյա օգտագործման անգամ ամենացածր մակարդակը՝ ընդամենը ինը գրամ, ինչը համապատասխանում է մեկ ստանդարտ ըմպելիքին, Հնդկաստանում կապված է այտերի եւ շուրթերի լորձաթաղանթների քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Այսպիսի եզրահանգման են եկել խոշոր համեմատական հետազոտության հեղինակները։ Նրանց գնահատականներով՝ հիվանդության հավանականությունն ավելանում է մոտ հիսուն տոկոսով, իսկ առավելագույն վտանգը կապված է տեղի, տնային արտադրության ալկոհոլային ըմպելիքների հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.12.2025
Դիտվել է 1426 անգամ
01.01.2026
Դիտվել է 992 անգամ
04.01.2026
Դիտվել է 403 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster