Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանանց 4 տեսակ, որոնք բոլոր տղամարդկանց դուր են գալիս

09.01.2020

Անհնար է կազմել այնպիսի բանաձև, որը տղամարդուն կստիպի սիրահարվել կնոջը: Մարդկության ուժեղ կեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի ընտրության իր չափանիշները և կյանքի ուղեկցի իր կերպարը: Բայց, այնուամենայնիվ կան կանայք, որոնք դուր են գալիս տղամարդկանց մեծամասնությանը:

Գրավիչները

Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են աչքերով: Եվ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր կողքին տեսնել գրավիչ կին: Խոսքը ինչ-որ երկնային գեղեցկության մասին չէ, և այդպիսի գեղեցկության հասկացությունը բավականիան բազմիմաստ է. մեկը նախընտրում է շիկահերի, մյուսը՝ խենթանում է սևահերների համար, ոմանք սիրում են նիհար կանանց, իսկ ոմանք էլ՝ գանգրահերներին:

Բարեբախտաբար, յուրաքանչյուր աղջիկ կարող է գրավիչ լինել: Դրա համար պարզապես անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել: Ամեն դեպքում, նա պետք է խնամված լինի և հետևի իր արտաքին տեսքին, կազմվածքին, զգեստապահարանին: Համապատասխան կոսմետիկայի, ոճավորման և հագուստի օգնությամբ կարելի է թաքցնել թերությունները, ընդգծել առավելությունները և դառնալ ցանկալի: Մինչդեռ նույնիսկ թիվ մեկ գեղեցկուհին չսանրված մազերով կամ անխնամ եղունգներով կվանի իրենից: Եվ ամենակարևորը․ գրավիչ կինը՝ ինքնվստահ կինն է:

600x580

Խելացիները

Տարիներ շարունակ հասարակության մեջ արմատաված կարծիք կա, թե տղամարդիկ վախենում են խելացի կանանցից և գերադասում են միամիտ հիմարիկներին: Սա իրականությանը չի համապատասխանում: Հավասարակշռված չափահաս տղամարդը (իսկ մենք խոսում ենք հենց այդպիսիների մասին) երբեք իր կյանքի ընկերուհի չի ընտրի մի կնոջ, որը, մեղմ ասած, չի փայլում իր խելացիությամբ:

Եթե նրա հետ խոսելու բան չկա, ապա նա արագորեն կձանձրացնի իր զուգընկերոջը: Բացի այդ, տղամարդու համար հարաբերություններում մեծ նշանակություն ունի սիրելիի աջակցությունը և դժվար իրավիճակում խորհուրդներ ստանալու հնարավորությունը: Այնպես որ՝ գրավչության համար պայքարում չպետք է մոռանալ նաև մտավոր զարգացման մասին:

600x580

Վստահ և հաղորդակցվող

Եթե կինը ինքնվստահ է, ապա նա գրավում է տղամարդկանց: Նման կանայք իրենց ընդունում են բոլոր թերություններով և, որպես արդյունք, չեն փորձում բոլորին դարձնել կատարյալ: Իր ուժերին վստահությունը գոյություն ունի բացության հետ ձեռք-ձեռքի տված. տղամարդիկ սիրում են ընկերասեր և ուրախ կանանց, որոնց հետ շփվելը հեշտ է:

Միևնույն ժամանակ, մի՛ շփոթեք վստահությունը մեծամտության, իսկ բաց լինելը՝ մատչելիության հետ: Նույնիսկ երեք դիպլոմներով ամենապայծառ գեղեցկուհին կվանի, եթե ամբարտավանորեն իրեն պահի մեծամիտ կամ հավատա, որ շրջապատում բոլորը պետք է իր բարեհաճությանը ձգտեն: Իսկ թեթև վարքով աղջիկը նույնպես չի առաջացնի երկարատև հետաքրքրություն՝ չափազանց մատչելի լինելու պատճառով:

600x580

Կանացի և հոգատար

Կոպիտ կանայք հազվադեպ են գրավում տղամարդկանց՝ սա փաստ է: Ինչպես նաև այն, որ տղամարդիկ նախընտրում են հարաբերություններ կանացի զուգընկերուհիների հետ: Եվ խոսքն այստեղ ոչ թե երկար մազերի կամ մինչ հատակը հասնող փեշի մասին է, այլ նրա, թե ինչպես է կինն իրեն կարողանում ներկայացնել: Եթե նա կոշկակարի նման հայհոյում է, իրեն պահում է ագրեսիվ և նյարդայնացնող, ապա եզակի տղամարդը կցանկանա հարաբերություններ հաստատել նրա հետ:

Հոգատարությունը նույնպես կարևոր է. դրա միջոցով տղամարդը գիտակցում է իր նշանակությունը: Իզուր չէ, որ հոգեբանները պնդում են, թե զուգընկերուհու մեջ ուժեղ սեռի ներկայացուցիչները փնտրում են իրենց մոր հատկությունները, քանի որ հարաբերություններում նրանք, ինչպես և կանայք, ջերմության և հոգատարության կարիք ունեն: Իհարկե, ծանոթության հենց սկզբից չպետք է ձեզ մոր պես պահեք, բայց չպետք է թերագնահատեք նաև խնամքի որոշակի դրսևորումները: Իրոք, երբեմն կարևոր է տղամարդուն ընդամենն անկեղծորեն հարցնել, թե ինչպես անցավ նրա օրը, և դա բավարար է:

600x580

Ամենակարևորը

Ինչ էլ որ լինի, տղամարդկանց դուր գալու համար, առաջին հերթին, կարևոր է ունենաք ձեր «ես»-ը: Միայն այդպես կարելի է հանդիպել տղամարդու, ով սիրում է ոչ թե փայլուն ամսագրերից երևակայական իդեալին, այլ իրական կին՝ այնպիսին, ինչպիսին նա կա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1117 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 դիպուկ արտահայտություն, որոնք բնորոշում են Կեդանակերպի յուրաքանչյուր նշանի․ Խոյ

24.01.2020
Հաջորդաբար կներկայացնենք Կենդանակերպի նշանները բնորոշող տասը դիպուկ արտահայտություն՝ օրական ավելացնելով մեկ նշան։ Այսօր ծանոթանանք Խոյերին։

Կանանց 4 տեսակ, որոնք բոլոր տղամարդկանց դուր են գալիս

09.01.2020
Մարդկության ուժեղ կեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի ընտրության իր չափանիշները և կյանքի ուղեկցի իր կերպարը: Բայց, այնուամենայնիվ կան կանայք, որոնք դուր են գալիս տղամարդկանց մեծամասնությանը:

Կենդանակերպի 3 ամենագեղեցիկ նշանները

28.12.2019
Աստղագուշակները նշել են կենդանակերպի 3 նշանները, որոնց տակ ծնվում են ամենագեղեցիկ մարդիկ:

Կենդանակերպի 3 նշան, որոնք ցանկացած տղամարդու կերջանկացնեն ամուսնական կյանքում

19.12.2019
Այս նշանի ներկայացուցիչների իմաստնությունը օգնում է կյանքի դժվարին իրավիճակներում

Սպիտակ առնետի տարի․ աստղագուշակները նշել են 2020-ի ֆինանսկան հաջողակներին

13.12.2019
Կենդանակերպի ո՞ր նշաններին է Սպիտակ առնետի տարին տալու նոր ֆինանսական հնարավորություններ։

Կենդանակերպի երեք նշան, որոնք տարիների ընթացքում ավելի գեղեցիկ են դառնում

11.12.2019
Գաղտնիք չէ, որ աստիճանաբար կինը կորցնում է իր նախկին գրավչությունը: Ոչ մեկին չի հաջողվել խաբել ժամանակը: Այնուամենայնիվ, կան կնայք, ովքեր, կարծես, գիտեն հատուկ գաղտնիք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-01-2020 10:43
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեին մեղադրել են գեր երկրպագուներին վիրավորելու մեջ: Նրանց դուր չի եկել, որ երգչուհու հագուստի նոր հավաքածուում XL-ից մեծ չափսեր չկան:
24-01-2020 10:39
Ռուսաստանի Ռյազան քաղաքում բնակվող 50-ամյա Եկատերինա Եգինան դարձել է Բուլղարիայում անցկացված Grandmama Europe միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող և ճանաչվել «Եվրոպայի ամենագեղեցիկ տատիկ»:
24-01-2020 10:30
Արևմտյան Օնտարիոյի կանադական համալսարանի գիտնականները պարզել են, որ արագ քայլելը նման կամ նույնիսկ ավելի մեծ ազդեցություն ունի ուղեղի վրա, ինչպիսին կոֆեինը:
24-01-2020 10:05
Google ընկերությունը աշխատում է «Թվային բարեկեցություն» նախագծի վրա, որը կոչված է սմարթֆոնների ժամանակակից օգտատերերին օգնել վերահսկելու թվային կախվածությունն ու գաջեթի առջեւ անցկացրած ժամանակը։
24-01-2020 09:54
Հնդկուհի «Ռապունցելի»`17-ամյա Նիլանշի Պատելի մազերի երկարությունը 190 սմ է: Նա 2 անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այժմ աղջիկը մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը: Մազերը սանրելու համար աղջիկը մեկ ժամ է ծախսում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

31.12.2019
Մի կառչեք անցյալից, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչը ձեզ այլևս պետք չէ: Եթե լինեք բավականաչափ շարժուն և քաջ, ապա կիմանաք, թե աստղերը որքան զարմանալի հնարավորություններ են պատրաստել մեզ համար:

LADYNEWS TV
Սելենա Գոմեսը դժբախտ սիրո մասին Rare երգի նոր տեսահոլովակ է թողարկել
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.01.2020
Դիտվել է 1630 անգամ
21.01.2020
Դիտվել է 653 անգամ
22.01.2020
Դիտվել է 379 անգամ
23.01.2020
Դիտվել է 354 անգամ
24.01.2020
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster