Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Դե՝ իհարկե

25.11.2019

Մեքենայի շարժիչն անջատեց, ավանդույթի համաձայն բարի գիշեր ասաց «երկաթյա իր նժույգին», մեխանիկորեն մի քանի տակ փակեց ավտոտնակի կողպեքն ու տուն բարձրանալիս ինքն իրեն բռնեցրեց, որ այդ օրերին հատուկ տրամադրությունը չունի։

Կանանց հետ հանդիպելիս, իր սեռական կրքերին հագուրդ տալուց հետո սովորաբար շատ զվարթ ու կենսուրախ տրամադրությամբ էր լինում, իսկ հիմա՝ ներքին լարվածությամբ է ու մտախոհ։

«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։ Այնպես չէ, որ այս կարգի հարց առաջին անգամ էր լսում։ «Երեխայական հարցեր մի տուր», «Բա քեզ մոտ ի՞նչ եմ անում», «Պարզ չի՞», «Չի՞ երևում»։ Նման երկիմաստ պատասխաններ ինչքան ասես, որ չի տվել տարբեր առիթներով։ Ասել, դարձյալ երկիմաստ ժպիտով երկչոտ բացված խոսակցությունը փակել ու պահ հետո մոռացել է։

Այս անգամվա «իհարկե»-ն կպել ու պոկ չի գալիս։ «Իհարկե դու ինձ պետք ես, առանց քեզ օրերս դատարկ են, գործերս կարգավորեմ, տեսնենք՝ ի՞նչ ենք անում»։ Չէ, նման բան չի ասել, թեև հենց համանման մի պատասխան էր ակնկալվում։ «Իհարկե» ասաց ու վերջ։ Դրանով էլ ավարտվեց հանդիպումը։ Հերթապահ մի համբույր տվեց, քաղցր երազներ մաղթեց, իսկ հիմա այդ «իհարկեն» չի ուզում իրեն բաց թողնել։

Ինչքա՞ն։ Արդեն կես տարի է, ինչ ծանոթացել են։ Այսինքն՝ հենց այդքան էլ մտերիմ հարաբերությունների մեջ են։ Ամեն ինչ ստացվեց ինչպես արևմտյան ֆիլմերում․ ծանոթության առաջին իսկ օրը ժամադրվեցին, սրճարանում մի քանի ժամ «իրար խելք կերան» ու երեկոյան միասին հայտնվեցին անկողնում։ Իրեն հատուկ ոճը չէ բլիցը, բայց այս անգամ այդպես ստացվեց։

Կես տարի․․․ճանաչողական առումով գրեթե ոչինչ չի ավելացել առաջին հանդիպումից հետո։ Միայն պարբերաբար կրկնվող կրքոտ երեկոներ։ Ու չգիտես ինչու, հիմա իրեն խաբվածի պես է զգում այդ «Ես քեզ պե՞տք եմ»-ից։ Ինչո՞ւ են կանայք միշտ վիժեցնում հարաբերություններն իրենց այդ ամփոփիչ հարցերով։ Տղամարդիկ էլ՝ խրտնում․․․

Հրաժեշտի բարիգիշերախառը համբույրն էլ շատ ի միջի այլոց ստացվեց։ Հիմա էլ սա՝ «իհարկե»-ի պոչին կպած հանգիստ չի տալիս։ Դե, կարծես թե վատ բան չի էլ ասել, բայց ինչո՞ւ Կարինեի աչքերը խոնավացան։ Ուրիշ ի՞նչ պիտի ասեր։ Հո չէ՞ր ասելու, որ․ «Չգիտեմ՝ շատ եմ կապվել, դրա համար եմ քեզ հետ անկողին մտնում, թե՞ քեզ հետ եմ քնում՝ դրա համար եմ կապվել»։ Չգիտեմ․․․

Հրաչ Նազոյան

 

Դիտվել է 2009 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սա վե՞րջն է, թե' սկիզբը

10.07.2020
Աղջիկն, իրոք, շփոթվեց, բառեր չգտավ ասելու։ Իսկ մտքում հնչում էին րոպեներ առաջ արտաբերած իր խոսքերը․ «Բոլոր լավ և վատ բաներն էլ մի օր վերջանում են»։

Այս խոսքերը կգերեն ցանկացած կնոջ․ իսկ ինչ են տղամարդիկ իրականում ուղում ասել

30.06.2020
Թերևս տղամարդկանց և կանանց հիմնական խնդիրն այն է, որ նրանք տարբեր լեզուներով են խոսում: Այդ իսկ պատճառով, հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ չեն հասկանում միմյանց։

Գեղեցիկ կանանց 8 խնդիր, որոնց մասին ոչ ոք չգիտի

11.06.2020
Տղամարդկանց մեծ մասը գտնում է, որ գեղեցիկ կանայք կարող են ստանալ ամեն ինչ: Իրականում գեղեցկությունը կարող է ոչ միայն առավելություն լինել, այլև պատիժ:

Կանանց 5 տեսակ, որոնց տեսքն այժմ նորաձև է

05.06.2020
Գեղեցկության հանրաճանաչ մասնագետ Դևիդ Կիբին առաջ է քաշել արտաքինի տեսակների տեսությունը:

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

26.05.2020
Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

5 փաստ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա ցանկացած կին

05.05.2020
Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-08-2020 14:07
Գինին պարունակում է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին գրում է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը:
08-08-2020 13:59
Հայտնի երգչուհի Մերայա Քերիի քույրը մորը մեղադրել է այն հարցում, որ մանուկ հասակում նա ստիպել է իրեն մասնակցել սատանայական օրգիաներին, սեռական կապի մեջ մտնել անծանոթների հետ եւ հետեւել երեխաների հետ մեծահասակների սեռական հարաբերություններին:
08-08-2020 04:02
Ֆրանսիացի լուսանկարիչ Ֆեիյադ դե Շովեն Ֆրանսուա Ռեջի Դիոնիսը Զարիֆա Մգոյանից, որը հայտնի է որպես երգչուհի Զառա, 150 հազար ռուբլի փոխհատուցում է պահանջել սոցցանցերի երգչուհու էջերում լուսանկարներ հրապարակելիս հեղինակային իրավունքները խախտելու համար:
08-08-2020 02:11
Շիհ-ցու տեսակի շունը երգչուհի Լեդի Գագայի հետ նմանության շնորհիվ հազարավոր հետևորդներ է ձեռք բերել Instagram սոցկայքում: Հնգամյա Բոնտենմարուն, որին անվանակոչել են ճապոնացի սամուրայի պատվին, ապրում է Տոկիոյում: Նա դարձել է համացանցի աստղ և Instagram սոցկայքում ունի ավելի քան 22 000 հետևորդ:
08-08-2020 01:20
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը օգոստոսի 5-ին նշել է ծննդյան օրը։ Երգչուհին դարձավ 51 տարեկան։ Ծննդյան օրը երգչուհին ու ամուսինը՝ Ավո Խալաթյանը, պսակադրվել են եկեղեցում՝ ստանալով Աստծո օրհնությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մտերիմները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

LADYNEWS TV
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը ևհրապարակել դրա անիմացված հոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2020
Դիտվել է 1847 անգամ
05.08.2020
Դիտվել է 584 անգամ
06.08.2020
Դիտվել է 545 անգամ
04.08.2020
Դիտվել է 496 անգամ
07.08.2020
Դիտվել է 267 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster