Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Տղամարդիկ դավաճանում են ավելի հաճախ, բայց հազվադեպ են ներում դավաճանությունը

12.07.2019

Մեր իրականության մեջ դավաճանությունը լուրջ զանցանք է, որը կարող է ընդմիշտ կորտրել սերելի մարդկանց միջև հարաբերությունները և ընտանիքը։

Տեսականորեն բոլորը համաձայն են, որ դավաճանությունը վատ է։ Սակայն ի՞նչ է կատարվում ոչ թե կատարյալ երևակայության մեջ, այլ իրական կյանքում։

Տեսականորեն բոլորը ցանկանում են պահպանել հավատարմությունը

Տեսականորեն, որ կարելի է ողջ կյանքում պահպանել հավատարմությունը մեկ զուգընկերոջն ավելի շատ հնարավոր են համարում կանայք, քան տղամարդիկ։  15600 մարդկանց շրջանում lady.mail.ru-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ այս մասին հայտարարել է հարցված կանանց 80,4%-ը։ Տղամարդիկ ավելի անվստահ են իրենց ուժերին՝ միայն 64,3% է նշել, որ կարող է ձեռնպահ մնալ դավաճանելուց։

Կանանց 79,4% և տղամարդկանց 75,1% հավատում են, որ կան մարդիկ, որոնք երբեք չեն դավաճանում։

Սիրախաղը՝ դեռ դավաճանություն չէ, իսկ համյուրն՝ արդեն այո

600x580

Ընդհանուր առմամբ կանանց և տղամարդկանց մոտ դավաճանության գաղափարը համընկնում է։ Ֆլիրտը, այդ թվում նաև ինտերնետում՝ դավաճանություն չէ։ Այս կարծիքին են կանանց 68,1% և տղամարդկանց 70%։

Այլ մարդու հետ համբույրը երկու սեռի ներկայացուցիչներն էլ համարել են դավաճանություն։ Հարցվածների մեծ մասը՝ տղամարդկանց 64,2%  և կանանց 57,2% խոստովանել են․ լինելով հարաբերությունների մեջ՝ իրենք սիրախաղ են ունեցել և համբուրվել են այլ մարդու հետ։

600x580

Հետաքրքրական է, որ պլատոնական սերը նույնպես ընկալվում ե որպես դավաճանություն։ Տղամարդկանց 48,8% և կանանց 62,1% այլ մարդու նկատմաբ զգացմունքը համարում են դավաճանություն։ Ընդ որում՝ հարվածների կեսը լինելով հարաբերությունների մեջ, զգացմունք են տածել այլ մարդու նկատմամբ։

Պատահական սեքսը դավաճանություն է՝ այն էլ ինչպիսի․ այսպես է կարծում հարցվածների 90%։

Դավաճանությունը դժբար է ներել

600x580

Հարցվածների կեսից ավելին (կանաց 67% և տղամարդկանց 75% ) խոստովանել են, որ կընդհատեին հարաբերությունները, եթե իմանային, որ զուգընկերը դավաճանել է։ Հետաքրքիր է, որ ըստ հարցման արդյունքների՝ տղամարդիկ դավաճանում են ավելի հաճախ և շատ, սակայն ավելի քիչ են պատրաստ ներել զուգընկերուհու դավաճանությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8446 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-02-2026 12:12
Բիլլի Այլիշը հրահրել է իր ընկերոջ՝ Նատ Վոլֆի հետ նշանադրության մասին լուրեր, երբ «Գրեմմի–2026» մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել է մատնեմատին մատանի կրելով։ 24-ամյա երգչուհին տեսախցիկների առջև կեցվածք է ընդունել գոթական մոնոխրոմ կերպարով և ձախ ձեռքին թանկարժեք քարերով մատանիով։ Մի պահ նա ձեռքով ծածկել է որովայնը այնպես, որ մատանին պարզ երևացել է։
03-02-2026 12:08
Մարգո Ռոբին Փարիզում ներկա է գտնվել իր նոր՝ «Մրջյունային բարձունքներ» ֆիլմի պրեմիերային։ Նրան միացել են ֆիլմի գործընկերներ Ջեյքոբ Էլորդին և Շազադ Լաթիֆը, ինչպես նաև ռեժիսոր Էմերալդ Ֆեննելը։ Կարմիր գորգի վրա 35-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի կողմից կարված զգեստով, որը ոգեշնչված էր հենց կարմիր գորգից։ Երկար փեշով մուգ կարմիր թավշյա զգեստը անձամբ կարել է Մաթյո Բլազին։
03-02-2026 11:41
Քիմ Քարդաշյանը և Լյուիս Համիլթոնը շարունակում են իրենց ռոմանտիկ եվրոպական ճանապարհորդությունը։ Նրանց հարաբերությունների մասին հայտարարելուց հետո հայտնի զույգին նկատել են Փարիզում։ TMZ-ի տվյալներով՝ Քարդաշյանը և Համիլթոնը Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել երկուշաբթի օրը մասնավոր ինքնաթիռով և լուսանկարվել են Փարիզի հյուրանոցի մոտ։ Ըստ երևույթին, զույգը փորձում էր խուսափել ավելորդ ուշադրություն գրավելուց։
03-02-2026 11:35
Էլոն Մասկը նոր հակասությունների ալիք է բարձրացրել X-ում (նախկինում՝ Twitter), պնդելով, որ կրկնակի Օսկարի դափնեկիր Քրիստոֆեր Նոլանը «կորցրել է իր ազնվությունը»։ Հակասությունները սկսվել են այն բանից հետո, երբ Նոլանի «Ոդիսական» ֆիլմում դեր է առաջարկվել Լուպիտա Նիոնգոյին։ Լուրեր են շրջանառվում, որ դերասանուհին կարող է մարմնավորել Տրոյական Հեղինեին, ըստ Variety-ի։
03-02-2026 02:03
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ Վիվիեն Ուիլսոնը (նախկինում հայտնի էր որպես նրա որդի Քսավիեր), կրկին նկարահանվել է Ռիհաննայի Savage x Fenty ապրանքանիշի գովազդային արշավում: Լուսանկարներում և տեսանյութում 21-ամյա Վիվիենը կեցվածք է ընդունել սև կոմպլեկտով ու ապրանքանիշի նոր՝ The Lace Flow հավաքածուի ժանյակավոր պենուարով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.01.2026
Դիտվել է 2316 անգամ
01.02.2026
Դիտվել է 1154 անգամ
02.02.2026
Դիտվել է 849 անգամ
29.01.2026
Դիտվել է 457 անգամ
30.01.2026
Դիտվել է 318 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster