Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես վերադառնալ աշխատանքի երկար ընդմիջումից հետո

11.04.2019

Հղիություն, հիվանդություն, ուսում, այս ամենը երբեմն մեզ ստիպում են ժամանակավորապես դադարեցնել աշխատելը: Խոսքը գնում է ոչ թե ամիսների մասին, քանի որ այս դեպքում հնարավոր է արձակուրդ վերցնել առանց վճարման և պայմանավորվել ղեկավարի հետ: Այս դեպքում մենք խոսում ենք տարիների մասին:

Աշխատանքի վերադառնալ երկար ընդմիջումից հետո միշտ դժվար է: Այդ պահին մեր մասնագիտական կերպարը գրեթե ջնջված է մեր հիշողությունից և շատ դժվար է վերսկսել կարիերան այն տեղից, որտեղից թողել եք: Իսկ եթե պետք լինի նոր աշխատանք փնտրել, սակայն ավելի ցածր պաշտոն ստանալու ցանկություն չկա՝ խնդիրն ավելի է բարդանում: Ինչպե՞ս համոզել գործատուին, որ դուք չեք կորցրել ունակությունները և որակավորումը: Թարմացրած ինքնակենսագրականը հերիք չէ: Ահա այն քայլերը, որոնք ձեզ կօգնեն.

Գնահատեք իրավիճակը

Մինչև աշխատանքի դուրս գալը, պետք է մտածեք, թե ինչ իրվաիճակում եք գտնվում: Եթե փնտրում եք նոր աշխատանք, ապա պոտենցիալ գործատուները կհարցնեն, թե ինչու այդքան երկար չէիք աշխատում, ինչով էիք այդքան երկար զբաղվում, ինչու եք ցանկանում վերադառնալ: Դուք պետք է իմանաք այդ հարցերի պատասխանները: Եվ այս դեպքում անկեղծությունը, ինչպես ասվում է, լավագույն քաղաքականությունն է: Ավելի լավ է նախապես պատրաստվեք այս հարցերին, այլապես, եթե սկսեք տեղում մտածել, կասկածելի կթվաք:

Հաջորդը, ինչի մասին պետք է մտածել այն է, թե ինչպիսի աշխատանք եք ցանկանում անել: Պետք չէ խուճապի մեջ բոլորին ուղարկել ինքնակենսագրականը և արձագանքել ամեն քիչ թե շատ հարմար առաջարկին: Ուշադրություն դարձրեք ոլորտներին, ձեզ հարմար աշխատատեղերին: Եթե դուք լուրջ չվերաբերվեք այս հարցին, ապա գործատուն կմտածի, որ երկար ժամանակով չեք պլանավորում աշխատել:

Լավ պատրաստվեք

600x580

Փորձեք գտնել ավելի շատ տեղեկատվություն աշխատանքի և ոլորտի մասին, որում փորձում եք աշխատանք գտնել: Ամենամեծ խնդիրը, որին մարդիկ բախվում են այսպիսի իրավիճակում՝ տեխնիկական առաջընթացն է, համակարգչային նոր ծրագրերը, որոնք պետք է իմանալ: Տեղեկացված եղեք և թարմացրեք ձեր գիտելիքները:

Աշխատեք ձեր ինքնակենսագրականի վրա

Եթե դուք բավականին ժամանակ չեք աշխատել, զարմանալի կլինի, եթե ձեր ինքնակենսագրականում գրված չլինի, թե ինչով էիք զբաղվում այդքան ժամանակ: Համոզվեք, որ ձեր բնութագիրը համապատասխանում է գործատուի պահանջներին: Շեշտը դրեք ձեր հաջողությունների վրա, կապ չկա, թե երբ է դա եղել: Այստեղ կարևորը արդյունքն է. դուք հասել եք ինչ-որ բանի:

Գրեք ուղեկցող նամակ

Պետք է սկսել նրանից, որ դուք որոշ ժամանակ չեք աշխատել: Բացատրեք, թե ինչու է այդպես ստացվել և ինչու եք այժմ ցանկանում վերադառնալ աշխատանքի: Եթե պատրաստվում եք շարունակել կարիերան, գրեք, որ ուզում եք կրկին զբաղվել ձեր սիրած գործով: Եթե ցանկանում եք որևէ նոր բան սկսել, նշեք, թե որքան ոգեշնչված եք այդ մարտահրավերով: Շատ կարևոր է, որ ձեր նկատառումները հստակ վստահ լինեն, որպեսզի ձեր խոսքերում կասկածի նշույլ չլինի: Գրեք, որ պատրսատ եք միանգամից անցնել գործի:

Ինչպես վարվել հարցազրույցի ընթացքում

600x580

Ամենամեծ դժվարությունը, որը ձեզ կհանդիպի՝ համոզել գործատուին, որ չեք պատրաստվում հավաքել ճամպրուկները և թողնել աշխատանքը: Եղեք դրական: Միգուցե բացակայության ընթացքում դուք ինչ-որ անձնական խնդիր եք լուծել կամ որևէ նոր բան սովորել: Դա առիթ է հպարտանալու համար: Ընդմիջման մասին խոսելիս հակիրճ եղեք՝ ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնելով նախկին ձեռքբերումների վրա:
Յուրաքանչյուր գործ փնտրող անձ պետք է առավելագույն տեղեկատվություն հավաքի այն ընկերության մասին, որտեղ ցանկանում է աշխատել: Նրանց համար, ովքեր երկար ընդմիջումից հետո են անցնում աշխատանքի դա առավել քան կարևոր է: Պետք է ցույց տալ, որ դուք մրցունակ եք, որ տեղյակ եք ոլորտում տեղի ունեցող զարգացումներից:

Ցույց տվեք ձեր պատրաստակամությունը աշխատելու: Ինքնակենսագրականում խնդիրները խնդիր կլինեն միայն այն դեպքում, երբ բացատրություն չունեն: Հիշեք, ինքնավստահությունը հաջողության բանալին է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8412 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 713 անգամ
14.08.2026
Դիտվել է 380 անգամ
15.08.2026
Դիտվել է 374 անգամ
18.08.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster