Սիրո, հարստության և առողջության մասին
08.03.2019
Մի անգամ մի կին տնից դուրս եկավ և բակում տեսավ երեք մորուքավոր ծերունու։
-Դուք պետք է, որ քաղցած լինեք։ Խնդրում եմ՝ տուն եկեք և կերակրվեք,-առաջարկեց բարի կինը։
-Մենք չենք կարող միասին տուն գալ,-պատասխանեցին նրանք։
-Բայց ինչո՞ւ,-զարմացավ տանտիրուհին։
Ծերունիներից մեկը բացատրեց․
-Նրա անունը Հարստություն է, ասաց նա՝ ցույց տալով իր ընկերներից մեկին։-Մյուսի անունը Առողջություն է,
իսկ ինձ՝ Հարստություն են կոչում։
Այնուհետև ծերունին ավելացրեց․
-Հիմա տուն գնա և խորհրդակցիր ամուսնուդ հետ, թե մեզանից ո՞ւմ կուզեիք, որ ձեզ հյուր գար։
Կինը տուն մտավ և ամուսնուն պատմեց տեսածի մասին։ Ամուսինը շատ ուրախացավ։
-Ինչ լավ է,-ասաց նա,-եթե ընտրություն է պետք անել, արի հրավիրենք Հարստությանը։ Թող գա, ու
հարստությամբ լցնի մեր տունը։
Նրա կինն առարկեց․
-Սիրելիս, Իսկ ինչո՞ւ չհրավիրենք Առողջությանը։
Նրանց աղջիկն անկյունում նստած լսելով ծնողների խոսակցությունը, մոտեցավ իր առաջարկով․
-Իսկ ինչո՞ւ չհրավիրենք Սիրուն։ Չէ՞ որ այդ ժամանակ մեր տանը կթագավորի սերը։
-Արի համաձայնվենք մեր աղջնակի հետ, ասաց ամուսինը կնոջը։-Գնա և հյուր հրավիրիր Սիրուն։
Կինը դուրս եկավ և ծերունիներին հարցրեց․
-Ո՞վ է ձեզնից Սերը։ Համեցեք տուն՝ կլինեք մեր հյուրը։
Սեր անունով ծերունին շարժվեց դեպի տան կողմը։ Մյուս երկուսը հետևեցին նրան։ Զարմացած կինը հարցրեց
Հարստությանն ու Առողջությանը․
-Ես հրավիրեցի միայն Սիրուն, ինչո՞ւ եք դուք գալիս։
Ծերունիները պատասխանեցին․
-Եթե դուք հրավիրեիք Հարստությանը կամ Առողջությանը, մյուս երկուսը փողոցում կմնային։ Սակայն քանի որ հրավիրեցիք Սիրուն, ուր որ նա գնում է, մենք միշտ նրա հետևից ենք գնում։ Որտեղ կա Սեր, այնտեղ միշտ կա և Հարստություն, և Առողջություն։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Լեդիներ։ Ձեզ՝ անսահման Սեր։
LADYNEWS.am Դիտվել է 6441 անգամ
Читать на русском
|