Հոնքերի խնամք` ինչպես հանել, ներկել և հարդարել
12.02.2019
Ինչպես հանել
Հաճախ մենք այնքան ենք տարվում հոնքերին կատարյալ տեսք հաղորդելու մոլուցքով, որ չափից շատ մազիկներ ենք հանում: Սկսեք մազերը խոզանակով դեպի վերև սանրելուց, կտրեք ծայրերը, որոնք դուրս են մնում ընդհանուր պատկերից: Դրանից հետո հանեք ավելորդ մազիկները:
Եթե բնական ձևը ձեզ դուր է գալիս ուղղակի ֆիքսեք գելի կամ ոսկի օգնությամբ: Մեկ այլ տարբերակ` խոզանակի վրա ցանեք մազերի լաք և անցեք հոնքերի վրայով:
Ինչպես ներկել հոնքերը մատիտով
Շատ աղջիկների մոտ հոնքերը խիտ չեն: Կատարյալ ձև տալու համար ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ գործիք` մատիտ: Լրացրեք դրանով բոլոր արանքները: Սևահերները ցանկալի է ընտրեն մեկ-երկու երանգ ավելի բաց իրենց մազերի գույնից, իսկ շիկահերներին կսազի շագանակագույն-մոխրագույն երանգը:
Ինչպես ներկել հոնքերը ստվերաներկով
Եթե ձեզ դուր չի գալիս հոնքերի խտությունը, սակայն դուք չեք դժգոհում արանքներից օգտագործեք շագանակագույն ստվերաներկ: Այն քսելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս հոնքերը սանրել թաց խոզանակով, այս կերպ պիգմենտն ավելի լավ կամրանա և երկար կմնա: Սովորաբար ստվերաներկը լինում է երեք երանգով` բաց և մուգ: Շագանակագույնի բաց գույնը քսեք ծայրի հատվածում իսկ «մարմնի» և «պոչիկի» վրա քսեք մուգը:
Ինչպես ավարտել հոնքերի հարդարումը
Անկախ նրանից, թե ինչ եք դուք նախընտրել` ստվերաներկ թե մատիտ, հոնքերի հարդարման ընթացակարգը ավարտման կարիք ունի: Վերցրեք խոզանակը և ևս մեկ անգամ սանրեք հոնքերը: Այս կերպ դուք կհեռացնեք ավելցուկները և կֆիքսեք ձևը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6846 անգամ
Читать на русском
|