Ամերիկացի գիտնականները մշակել են հաբ՝ միայնության դեմ։ The Guardian-ի հաղորդմամբ՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ բնակչության 25-75%-ը միայնության զգացողություն ունի։
Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ գլխուղեում տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք մարդկանց մղում են իրենց նմանների հետ շփման։ Սակայն, եթբեմն, դրանք արգելափակվում են տագնապի ու վտանգի զգացողություններով։ Այդպիսի իրավիճակում մարդը չի ձգտում սոցիալիզացիայի, չնայած, նախկինի նման ունի դրա կարիքը։
Գիտնականները հայտնաբերել են նյութ՝ ալոպրեգնանոլոն, որն ազդում է գլխուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են զգացմունքների և վատ հետևանքների սպասումների համար։ Մի խումբ մեծահասակների խմբի հետ անցկացված փորձը, որոնք պարբերաբար ընդունում էին այդ հաբը, ցույց է տվել, որ այդ պարագայում միայնության զգացողությունը թուլանում է։
Հետազոտության հեղինակները չեն ձգտում շփման ակտիվությունը մեծացնել արհեստական ճանապարհով, այլ ճնշել տագնապի զգացողությունը և սոցիալական շփումների նկատմամբ ունեցած վախը։ Նոր դեղամիջոցը կօգնի հաղթահարել հոգեբանական արգելքները։
11-11-2025 13:48 Երգիչ Պրոխոր Շալյապինը լրագրող Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում բացահայտել է իր և դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ այրու՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների մասին: Շալյապինի խոսքով՝ սիրավեպը գովազդային հնարք էր: Նա և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միմյանց հանդիպել են հանդերձարանում՝ հեռուստաշոուի նկարահանման հրապարակում, և ընկերացել: Հետո իրենք են հեռուստաալիքի խմբագիրներին առաջարկել հաղորդում նկարահանել իրենց ենթադրյալ հարաբերությունների մասին:
11-11-2025 12:11 Փայլաթիթեղի մեջ սննդի պատրաստումը հարմար միջոց է, սակայն որոշ սննդամթերքներ ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ, ինչը կարող է հանգեցնել մթերքները փչացման։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս կաղամբն ու կարտոֆիլը եփել փայլաթիթեղի մեջ: Պետք է խուսափել նաև լոլիկը փայլաթիթեղի մեջ եփելուց, քանի որ դրա հյութի բարձր թթվայնությունը լուծարում է ալյումինը և ոչնչացնում փայլաթիթեղը: Ալյումինի վրա նույն ազդեցությունն ունենում են ցիտրուսային մրգերը: Իսկ որպեսզի միսը և ձուկ չայրվեն՝ սնունդը նախ պետք է փաթաթել յուղաթղթով, ապա նոր՝ փայլաթիթեղով։

11-11-2025 12:04 Հայտնի երգչուհի Հյունան (Hyuna) վախեցրել է երկրպագուներին՝ ուշաթափվելով Մակաոյում Waterbomb 2025 երաժշտական փառատոնի ժամանակ իր ելույթի ընթացքում։ 33-ամյա արտիստը կատարում էր իր «Bubble Pop» հիթը, երբ հանկարծակի ուշաթափվել է բեմի վրա։ Դեպքը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հյոնան հայտնել է, որ ընդամենը մեկ ամսում նիհարել է 10 կիլոգրամ՝ քաշի ավելացման և հնարավոր հղիության մասին լուրերից հետո։
11-11-2025 12:01 51-ամյա Ջեննա Ջեյմսոնը, որը մի ժամանակ աշխարհի ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկն էր, հայտարարել է, որ ամբողջությամբ փոխել է իր կյանքը և գտել է հավատքը։ «Տասնամյակներ շարունակ ինձ ճանաչել են իմ մարմնով և մեղքով, հիմա ես մկրտվեցի, և հիմա օգնում եմ ուրիշներին գտնել Հիսուսին», - հայտարարել է Ջեննան Instagram-ի տեսանյութում։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: