Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

10 զարմանալի երևույթ, որ կատարվում է մարմնի հետ գիշերը

22.01.2019

Ի՞նչը կարող է գիշերային քնից հաճելի և հանգիստ լինել: Դրա ժամանակ, թվում է, թե օրգանիզմի հետ ոչինչ չի կատարվում, այն ուղղակի պառկած ուժ է հավաքում: Սակայն դա այդպես չէ՝ մարդու մարմնի հետ քնի մեջ բավականին զարմանալի բաներ են կատարվում:

1. Մարմինը գողանում է վերմակ

Ուղեղի անջատվելուց առաջ, մարդու մարմնի ջերմաստիճանը իջնում է, ինչը նպաստում է մելատոնինի արտադրությունը, որը կարգավորում է քունը: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է գիշերվա 2.30, եթե ձեզ մոտ ծրագրավորվող կլիմայական համակարգ է, իմաստ ունի բարձրացնել ննջասենյակում ջերմաստիճանը մի քանի աստիճանով: Ըստ վիճակագրության, վերմակների «գողությունը» կողակցից տեղի է ունենում հենց այդ ժամին:

2. Մարմինը նիհարում է

Գիշերը մարմինը քաշ է կորցնում, այն անհայտանում է հեղուկի հետ միասին, որը դուրս է գալիս շնչառության և քրտինքի հետ: Ցերեկը դա նույնպես տեղի է ունենում, սակայն սննունդը և հեղուկը կոմպենսացնում են կորուստը:

600x580

3. Մարմինը ձգում է ողնաշարը

Երբ մարմինը պառկած է, ողերը ուղղվում են և կրկին հեղուկ են ստանում, քանի որ գիշերը մարդը 2 միլիմետրով բոյովանում է: Ցերեկը դա կորում է: Սակայն եթե դուք երիտասարդ եք և դեռ աճում եք, ապա իմացեք, որ մարմինը բոյովանում է ավելի շատ էմբրիոնի դիրքում:

4. Մարմինը սրտի և անոթների տեխսպասարկում է անցկացնում

Սովորաբար քնի մեջ մարդիկ ոչ մի գործ չեն կատարում, դրա համար արյունատար համակարգը փոքր-ինչ քչացնում է իր աշխատանքը: Արյան ճնշումը իջնում է, զարկերակը դանդաղում է: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս քնել առնվազն յոթ ժամ, այդ ընթացքում արյունատար համակարգը հասցնում է ամբողջովին թուլանալ և պատրաստվել նոր օրվան:

5. Մարմինը պարալիզացնում է իրեն

Քնի մեջ նյարդային վերջույթների մեծամասնությունը, որոնք միացնում են ուղեղը մկանների հետ ավտոմատ անջատվում են և մարմինը պարալիզացվում է: Դա պետք է նրա համար, որ մարմինը չանի այն, ինչ նա երազում տեսնում է:

6. Մարմինը շարժում է աչքերը

Քնի արագ փուլի ժամանակ մարդու աչքերը կարող են արագ այս կամ այն կողմ շարժվել և գիտնականները այնքան էլ չեն հասկանում, թե ինչու է դա տեղի ունենում: Սակայն նրանք գիտեն, որ այս փուլի ժամանակ մարդիկ երազներ են տեսնում, ինչի հետ էլ դա կարող է կապված լինել:

600x580

7. Մարմինը սեքսուալ գրգռվում է

Քնի արագ փուլի ժամանակ մարմինը ոչ միայն աչքերն է շարժում, այլև ապահովում է արյան հոսք դեպի սեռական օրգաններ: Կապ չունի, թե ինչ երազ է տեսնում ուղեղը: Այս փուլում ուղեղն ավելի ակտիվ է աշխատում և արյունատար համակարգը ապահովում է թթվածնի աճող պահանջը, ու թթվածնով հարուստ արյունը հասնում է այլ օրգաններին ևս:

600x580

8. Մարմինը գազեր է բաց թողնում

Քնի մեջ սֆինկտերի մկանները թուլանում են, հետևեաբար գազեր բաց թողնելու հավանականությունը մեծանում է:

9. Մարմինը ջղաձգվում է

Քնի մեջ մարմինը ջղաձգվում է: Որոշ գիտնականներ համարում են, որ դա տեղի է ունենում քնի խախտման պատճառով, ինչպես նաև դրա պակասի։ Ոոշներն էլ համարում են, որ դա կապ չունի, ուղակի մարմինը հակվածություն ունի ջղաձգումների:

600x580

10. Մարմինը թարմացնում է մաշկը

Քնի մեջ արագանում է կոլագեն սպիտակուցի «արտադրությունը», որը լավացնում է մաշկի առաձգականությունը: Հենց դրա շնորհիվ խոնավեցնող կրեմները ցանկալի է քսել քնելուց առաջ, քանի որ այդ ժամանակ դրա արդյունավետությունը մեծանում է: Իսկ ընդհանրապես առողջ, երկար քունը օգտակար է մաշկի համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9961 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-09-2026 09:07
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը  Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27
Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։ 
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29
Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25
Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.09.2026
Դիտվել է 885 անգամ
15.09.2026
Դիտվել է 455 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster