Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հաղթահարել բարդույթները. 6  տարբերակ

17.01.2019

Հոգեբանությունը մեզ պատմում է գիտակցված և անգիտակցաբար ձևավորված կարծրատիպերի, զգացմունքների, մտքերի մասին, որոնք հիմնված են մեր հիշողությունների, փորձի վրա և որոնք մեր մեջ ձևավորել են վարքի և էմոցիաների որոշակի շաբլոն: Այս ամենը հասարակությունում անվանում են բարդույթներ, որոնք, ինչպես համարվում է, խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:

Ինտրահոգեբան Մարիա Կոնտեն ունի իր հայացքը այս ամենի հանդեպ: Նա համոզված է՝ պետք է սովորել ապրել, այդ ժամանակ բարդույթների հարցը ինքն իրեն կփակվի: Պետք չէ հրաշքի սպասել, պետք է սկսել աշխատել կյանքի վրա ինքնուրույն:

Փորձեք նայել բարդույթներին այլ անկյունից: Բարդույթը դա իրավիճակ է, որին մարդը ինքն է հասնում: Դրա հիմքում կարող են լինել վախը, նախանձը, նմանակումը դեռ մանկուց: Ծնողները կարևոր գործոն են երեխայի գիտակցության ձևավորման մեջ: Այն թե ինչպես է փոքրիկը ընկալել իր մայրիկին, հիմք է դնում նրա հարաբերությունների ձևավորմանը բոլոր կանանց հետ, ում նա կհանդիպի իր կյանքում: Բացի այդ հենց դա է ազդելու նրա վրա, թե ինչպիսին է լինելու նրա տունը, ապրելու վայրը, աշխատանքը: Հոր ընկալումը հիմք է դառնում կյանքում հանդիպած տղամարդկանց հետ հարաբերություններում: Սակայն այս ամենը կարելի է փոխել:

 Ոչ մի պայման

Պետք չէ պայմաններ դնել ոչ ինքներդ ձեզ, ոչ կյանքին,  ոչ այլ մարդկանց: Կարևոր է ընդունել և հարգել ինքներդ ձեզ՝ ձեր կյանքում գտնվող մարդկանց ընտրության և տեղի ունեցող իրադարձությունների համար: Փորձեք հասկանալ, որ ձեր կյանքը հորինված և ստեղծված է ձեր կողմից:

Ընդունեք ինքներդ ձեզ

Դուք այնպիսին եք, ինրպիսին կաք: Եթե դուք ձեզ նվաստացրել եք, ձեզ միանգամից կնվաստացնեն խանութում, փողոցում, տրանսպորտում: Ուրիշի վրա նեղանալը, նույնպես նշանակում է ինքներդ ձեր վրա նեղանալ: Ծիծաղել ուրիշի վրա՝ ծիծաղել ինքներդ ձեր վրա: Ատել ինչ-որ մեկին՝ ատել ինքներդ ձեզ: Ոչ մեկ չի կարող ձեզ անախորժություններ պատճառել առանց ձեր թույլտվության: Նույն կերպ դուք չեք կարող դա անել ուրիշի հետ առանց նրանց ներքին թույլտվության:

 Դուք ունեք ամեն անհրաժեշտ բան

Ինչու՞ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք ունենք տուն, աշխատանք, մտերիմներ, հնարավորություններ: Ինչու՞ պետք է կորցնել ոտքերը, որպեսզի հասկանալ, որ կարելի է վազել: Եվ ընդհանրապես ինչու՞ է պետք կորցնել որևէ բան, որպեսզի սկսել այն գնահատել: Սովորելով գնահատել այն ինչ մենք ունենք, կարիք չի լինի կորցնել դա:

Անկեղծ եղեք ինքներդ ձեր հետ

600x580

Երջանկությունն անկեղծություն է: Պետք չէ դերեր խաղալ, դիմակներ կրել: Նախանձը անգիտություն է, նմանակումը` ինքնասպանություն: Եղեք ձեզանով: Խոստովանեք` ես 40, 50, 60 տարեկան եմ, և այդ ես եմ: Օգնեք, օգնեք առանց պայմանների, ուղղակի որովհետև դուք ունեք այդպիսի պահանջ ձեր ներսում, այլ ոչ թե որևէ բան ստանալու ակնկալիք: Հակառակ դեպքում ավելին եք կորցնում:

 Հասկացեք ինքներդ ձեզ և ձեր ճաշակը

Հարցրեք ինքներդ ձեզ՝ ով եք դուք, ինչ եք սիրում: Ո՞րն է ձեր սիրած ուտեստը: Եվ կարևորը, պատասխանեք՝ այն ինչ դուք անվանում եք սիրելի, իրոք ձեր ճաշակն է, թե՞ ծնողների, ընկերների, հասարակության կողմից պարտադրածը: Ո՞վ է այն մարդը, ով հայելու միջից ձեզ է նայում, ով աշխատում է օրական 24 ժամ: Արդյո՞ք նա ձեր սիրո, ուշադրության և գովասանքի նվաճումն է:

Որևէ բանին հասնելու համար,պետք է դրան ժամանակ տրամադրել

Կյանքում ամեն ինչ պետք է հեշտ տրվի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Օրինակ ես ունեմ ձիգ որովայն, սակայն, եթե ես ձեզ ցույց տամ վարժությունը, ձեր որովայնը վաղը այդպիսին չի դառնա: Դուք պետք է անեք այդ վարժությունը: Պետք է մոռանալ ծուլության մասին, սիրել ինքներդ ձեր մասին հոգ տանելը և սովորացնել ձեր մարմինը լինել գեղեցիկ: Նաև ժամանակ է պետք ինքներդ ձեզ ընդունելու համար:

Հիշեք, բարդույթներ չկան: Այն ամենը, ինչ մեզ տարբերում է ուրիշներից, մեր եզակիությունն է: Կարևոր է տեսնել այդ եզակիությունը, նրա մեջ գտնել ռեսուրս և ներուժ, որը կարելի է բացել և դրա շնորհիվ աճել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 1899 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բաժանումից հետո մարդիկ դարձյալ փնտրում են նույնանման զուգընկերոջ

17.07.2019
Մարդիկ պարբերաբար ձգտրում են միանման ռոմանտիկ զուգընկերների, եթե անգամ ասում են, որ դա այդպես չէ։

Ամենասթափ մտածող կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանների

20.06.2019
Նրանք կարողանում են ճիշտ որոշում ընդունել և իրատեսորեն նայել աշխարհին։

Անսովոր եղանակներ` դեպրեսիայից դուրս գալու համար

30.05.2019
Դեպրեսիայից ազատվելու համար մեծ դեր են խաղում բաներ, որոնք առաջին հայացքից դրա հետ կապ չունեն։

Կենդանակերպի 5 ամենաազնիվ և անկեղծ նշանները

14.05.2019
Մեր նշանները մեզ միայն ուղղորդում են ինչ-որ բանի, իսկ քայլեր անելը` մեր գործն է: 

Մելամաղձոտություն. պատճառները և դրանից ազատվելու միջոցները

23.04.2019
Դա իրական հիվանդություն է, որը մասնագիտացված բուժում է պահանջում: 

Հասարակ ճշմարտություններ հարաբերությունների մասին, որոնք պետք է հիշել

09.04.2019
Մենք ամեն օր հանդիպում ենք նոր մարդկանց և ամեն մի հանդիպումից մեր համար ինչ-որ կարևոր բան ենք քաղում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-07-2019 07:56
ԱՄՆ-ում ամուսիններ 94-ամյա Հերբերթ Դիլեյգլը և 88-ամյա Մերիլին Դիլեյգլը  71 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են նույն օրը` իրարից 12 ժամվա տարբերությամբ: 
17-07-2019 07:53
Կենդանակերպի 3 սրտակեր կանայք. Խոյ, Կարիճ, Աղեղնավոր։
17-07-2019 07:52
Բարակ աղիում գտնվող իմունային բջիջների որոշակի տեսակների ակտիվությունը կարող է նպաստել ճարպակալմանը. այսպիսի եզրակացության են եկել Ճապոնիայում ինտեգրված բժշկական գիտությունների կենտրոնի գիտնականները։
17-07-2019 07:46
Քայլի Ջենները մարմնի խնամքի Kylie Skin նոր հավաքածուի թողարկման առթիվ սեփական ինքնաթիռով ընկերուհիներին հրավիրել է շքեղ ճամփորդության. նրանք իրենց հանգիստն են վայելում Թերքս եւ Կայկոս կղզիներում։
17-07-2019 02:50
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը հրաժարական է տվել՝ կապված Եվրոպական կենտրոնական բանկի հաջորդ ղեկավարի պաշտոնին նշանակվելու հետ
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հուլիսի 2019 թ

01.07.2019
Հուլիսը կարող է ձեզ համար դառնալ իշխանության ձգտման ամիս: Բայց ավելի լավ է պահել այդ նկրտումները մինչեւ օգոստոս: 

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.07.2019
Դիտվել է 1515 անգամ
12.07.2019
Դիտվել է 468 անգամ
11.07.2019
Դիտվել է 413 անգամ
16.07.2019
Դիտվել է 364 անգամ
17.07.2019
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster