Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մշտապես դժբախտ մարդկանց 10 սովորություն

08.01.2019

Երբեմն մարդիկ չեն նկատում, երբ երջանիկ են: Եթե նրանց հարցնեն, թե ինչ է նշանակում այս հասկացողությունը, նրանք կդժվարանան պատասխանել: Սակայն, երբ մարդը երջանիկ չէ, նա հստակ գիտակցում և հասկանում է, թե երբ է նրան պարուրել այդ զգացումը: Շատերին թվում է, որ ամեն ինչում մեղավոր են կյանքի հանգամանքները: Սակայն հետազոտողների կարծիքով, երջանիկ մարդն ինքն է իրան այդպիսին դարձնում, և ոչ մի փորձություն չի կարող նրան խանգարել: Ահա 10 կարևոր սովորություն, որոնցից արժե հրաժարվել, եթե ցանկանում եք վայելել կյանքը:

Հույսը դնել ապագայի վրա

Գլխավոր սովորություններից մեկը, որը մեզ թույլ չի տալիս դառնալ երջանիկ մարդ՝ այպիսի արտահայտությունն է. «Ես երջանիկ կլինեմ, երբ նոր աշխատանք գտնեմ, երբ աշխատավարձս բարձրացնեն և այլն»: Կարևոր չէ, թե ինչպես եք ավարտում նախադասությունը, հիշեք, այդ պարագայում դուք ամեն ինչ դնում եք հանգամանքների վրա, որոնք քիչ են կախված ձեզանից: Չարժե ակնկալել ինչ-որ անտեսանելի բան, այլ պետք է աշխատել կյանքի բարելավման համար արդեն հիմա: Կենտրոնացեք այն բանի վրա, ինչը ձեր համար կարևոր այսօր, և երջանկությունը շատ շուտով կթակի ձեր դուռը:

Վատնել շատ ժամանակ և ուժ՝ ինչ-որ բաներ ձեռք բերելու համար

Շատ մարդիկ, երբ սկսում են շատ աշխատել, որպես կանոն համոզում են իրենք իրենց, որ դա նրանց երջանիկ է դարձնում: Մեծամասնությանը թվում է, թե որքան շատ լինի նրանց եկամուտը, այդքան ավելի լավ նրանք կզգան իրենց: Սակայն բազում հետազոտություններ ցույց են տվել, որ դա այդքան էլ այդպես չէ: Երբ դուք ընկած եք փողերի և թանկանոց իրերի հետևից, ապա ստանալով դրանք, կարող եք հիասթափություն ապրել: Դուք գիտակցում եք, որ դրանք չարժեին ձեր գործադրած ջանքերը և կարելի էր ծախսել վատնած ժամանակը հոբբիի, ընտանիքի և ընկերների հետ շփման վրա, ինչը և ձեզ կերջանկացներ:

Մնալ տանը

Երբ դուք ձեզ ապերջանիկ եք զգում, ապա ցանկանում եք մնալ տանը և ոչ մեկի հետ չշփվել: Սակայն այդպիսի պահվածքը կարելի է անվանել մեծ սխալ: Բնականաբար, յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ ցանկանում ենք մնալ ինքներս մեր հետ, բոլորից հեռու: Սակայն երբ դա սովորություն է դառնում, ապա շատ շուտ կնկատեք, թե ինչպես է ձեր տրամադրությունը փոխվում դեպի վատը:

Այդ պատճառով ստիպեք ձեզ տանից դուրս գալ, շփվեք մարդկանց հետ և կտեսնեք, որ շատ շուտով ավելի լավ կզգաք:

Զոհի դերում դիտարկել

Որպես կանոն դժբախտ մարդիկ համոզում են իրենք իրենց, որ կյանքում ոչինչ իրենցից կախված չէ: Այդ պատճառով նրանք համարում են, որ իրավիճակը լավացնելը վեր է իրանց ուժերից: Սակայն այդպիսի մոտեցումն ամրապնդում է անօգնականության զգացումը: Միշտ պետք է հիշել, որ խնդիրներ ծագում են բոլոր մարդկանց մոտ և ձեր ձեռքերում է հավաքվել ու հաղթահարել դրանք՝ փոխելով կյանքը դեպի լավը:

Վատատեսություն

Ոչինչ չի կարող այդպես փլուզել երջանկությունը, որքան վատատեսությունը: Երբ դուք մշտապես մտածում և վատ բաներ եք ակնկալում, ամենայն հավանականությամբ այդպես էլ լինում է: Ի դեպ, վատատեսական մտքերից շատ դժվար է ազատվել: Պետք է համոզեք ինքներդ ձեզ, որ դրանք անտրամաբանական են: Ստիպեք ձեզ նայել փաստերին և կհասկանաք, որ իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան ձեզ թվում էր:

Բողոքելու սովորությունը

600x580

Եթե դուք սկսեք մշտապես բողոքել, արդյունքում միշտ կապրեք անհանգստության զգացումով: Այդպիսի պահվածքը վստահորեն կարելի է անվանել քայքայիչ անձի համար: Եթե մշտապես համոզենք ինքներս մեզ, որ ամեն ինչ վատ է, ապա այլ մտքերի համար տեղ չի լինի: Անկասկած, պետք է խոսել ձեզ անհանգստացնող խնդիրների մասին: Սակայն չի կարելի բողոքել մշտապես և ամեն ինչից: Չէ՞ որ դա դժբախտ լինելու ճանապարհ է տանում և այլ մարդիկ չեն ցանկանա շփվել ձեր հետ:

Ճանճից փիղ սարքել

Վատ բաներ պատահանում են ամեն մեկի հետ: Տարբերությունը այն է, որ երջանիկ մարդիկ տեսնում են դրանք ինչպիսին որ կան՝ ժամանակավոր դժվարություններ, իսկ դժբախտ մարդիկ դիտարկում են դրանք որպես հերթական անհաջողություն իրենց կյանքում:

Խնդիրները գորգի տակ թաքցնել

Երջանիկ մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Եթե նրանք սխալ են գործում, ապա պատասխան են տալիս դրա համար: Դժբախտ մարդիկ փորձում են թաքցնել իրենց խնդիրները և թույլ տված սխալները: Իսկ ինչպես հայտնի է՝ խնդիրը թաքցնելով չես լուծի և այն ավելի կսրվի:

Ինքնազարգացումից հրաժարվելը

Քանի որ դժբախտ մարդիկ վատատեսորեն են տրամադրված և չեն փորձում վերահսկել իրենց կյանքը, նրանք նստած սպասում են, թե ինչ կլինի իրենց հետ հետո և նպատակներ դնելու, նոր բաներ սովորելու և ինքնակատարելագործման փոխարեն ուղղակի զարմանում են՝ ինչո՞ւ իրենց կյանքում ոչինչ դեպի լավը չի փոխվում:

Համեմատվել ուրիշների հետ

Խանդը և նախանձը ոչ մի դեպքում ձեզ չեն օգնի երջանիկ դառնալ: Եթե դուք ձեզ համեմատում եք այլ մարդկանց հետ, ապա ժամանակն է դադարեցնել դա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1567 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հաղթահարել բարդույթները. 6  տարբերակ

17.01.2019
Բարդույթներ խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:

Մշտապես դժբախտ մարդկանց 10 սովորություն

08.01.2019
Շատերին թվում է, որ ամեն ինչում մեղավոր են կյանքի հանգամանքները:

7 նշան, որ ընկերուհուն շտապ պետք է փրկել դեպրեսիայից

14.12.2018
Եթե նա հաճախ է լինում այդպիսի տրամադրությամբ, ամեն ինչ կարող է ավելի լուրջ լինել, քան կարծում եք:

Բռունցք արեք և տեսեք, նշված 4 տեսակներից, որին եք պատկանում

28.11.2018
Երբեմն նրանք մռայլ են թվում, սակայն ներքուստ բավականին փափուկ են և նույնիսկ խոցելի: 

12 բան, որոնք երբեք չարժե անել վեճից հետո

16.11.2018
Վեճերը յուրաքանչյուր հարաբերությունների անբաժան մասն են․ նրանք լինում են տարբեր, չէ՞ որ ամեն ինչ կախված է մարդկանց բնավորություններից։

Կնոջ բնավորությունն ըստ ծննդյան ամսվա

09.11.2018
Գոյություն ունեն հորոսկոպների տարբեր տեսակներ՝ ըստ եռամսյակների, լուսնի փուլերի, Կենդանակերպի նշանների, ծննդյան ամսով և ամսաթվով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-02-2019 08:07
Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը. նա չի ժպտում՝ կնճիռներ չունենալու համար։
15-02-2019 07:58
Երեք տարածված միֆ դաշտանի մասին. դաշտանի ժամանակ հնարավոր չէ հղիանալ, մտերիմ ընկերուհիների դաշտանը միաժամանակ է սկսվում, տամպոնը կարող է «կորել»։
15-02-2019 07:54
7 ժամից ոչ պակաս տեւողությամբ լիարժեք քունը կարող է փրկել ինսուլտից եւ ինֆարկտից։
15-02-2019 03:04
Բեռլինալեի կինոքննադատների վարկանիշում առաջին տեղում են մոնղոլական «Ձուն» և մակեդոնական այլաբանությունը ֆեմինիզմի մասին:
15-02-2019 02:11
Գլոբալ տաքացման հետացումը մարդկությանը կարող է զրկել շոկոլադից՝ ասվում է ամերիկյան Business Insider պորտալի հետազոտության արդյունքներում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ փետրվարի 2019 թ

01.02.2019
Հաջող ամիս է սպասվում. ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում կթագավորի հերդաշնակությունը և բարեկեցությունը։ 

LADYNEWS TV
ՌԴ ազգային գվարդիայի զորքերի երգի եւ պարի ակադեմիական անսամբլը ներկայացրել է Ջորջ Մայքլի Last Christmas երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.02.2019
Դիտվել է 2077 անգամ
12.02.2019
Դիտվել է 827 անգամ
15.02.2019
Դիտվել է 328 անգամ
13.02.2019
Դիտվել է 319 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster