Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018

Երեկոն բուլվարը լցնում է բազում ձայներով ու երանգներով, բազմալեզու զրույցներին խառնվում է տարաբնույթ երգ-երաժշտությունը, ոճային ու մշակութային բազմազանությունը, գումարած՝ ծովի սիմֆոնիան։ Աջարական Բաթումի այս ծանոթ պատկերի մեջ ականջիս են հասնում լատինական երգի հնչյուններ, ավելի ճիշտ՝ մի ձայն, որը մեխում է ինձ տեղում․ միթե՞ նրա ձայնն է։ Ինքնաբերաբար քայլում եմ դեպի սրահը, ու...նա է՝ Լինան։ Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան հնչյունային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

«Երաժշտությունն արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Երաժշտությունն ինձ համար զգացմունք է և ինձ, իսկապես, երջանկացնում է: Դա ինձ համար հռչակ ստանալու կամ դեմքս թերթերում տեսնելու միջոց չէ: Դա այն փաստի վկայությունն է, որ ես, իսկապես, դրանով շնչում եմ, ապրում»,-այսպիսին է երգչուհի Լինա Խաչատրյանի կարգախոսը:

 600x580

Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը երաժիշտ Սարգիս Խաչատրյանն է, մայրը տիրապետում է դաշնամուրին: Սա դեռ վերջը չէ. հորաքույրը՝ Սոֆիա Խաչատրյանը, դասական երգչուհի է և վոկալի փորձառու մասնագետ, տատիկը՝ Լաուրա Խաչատրյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է և աշխատել է թատերախմբի գեղարվեստական ղեկավար: Տան փոքրն է՝ քրոջից ու եղբորից հետո:

 600x580

-Իսկ ինչու Լինա՞։ Ինչպե՞ս սկսվեց․․․

-Իրական անունս Լիանա է, սակայն ժամանակի ընթացքում կրճատելով անվանել են Լինա, և այդպես էլ մնացել է: Ես մանկուց տանը շատ եմ լսել դասական, ջազային, որակյալ այլ երաժշտություն, ունեցել եմ լավ լսողություն ու երգելու ունակություն։ Միշտ երազել եմ երգչուհի դառնալ: Բայց դա միայն անիրական երազանք էր թվում ինձ, քանի որ ծնողներս, հատկապես հայրս, չէր ուզում, որ գնամ այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ դա դժվար և խոչընդոտներով լի ճանապարհ է: Ես, լսելով նրան, իմ մեջ փորձում էի հանգցնել այդ կրակը:

-Եվ, այնուամենայնիվ, ո՞ր ճանապարհները քեզ բերեցին երգարվեստ։

-Սովորել եմ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2007-2008 ընդունվել Հայ-Ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն, ստացել վարսահարդար-ոճաբանի մասնագիտություն: 2010-2011 սովորեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ ստանալով դիզայների մասնագիտություն: Երկար էի փնտրում իմ դերը այս կյանքում, սակայն հոգուս խորքում գիտեի, որ իմ տեղը բեմում է և երգարվեստում: Տարբեր ասպարեզներում ինձ փորձեցի: Փոքր ինչ ափսոսում եմ կորցրածս ժամանակի համար, սակայն այդ տարիներն ինձ շատ բան սովորեցրին։ Ոչինչ հենց այնպես չի լինում։

 600x580

-Իսկ ի՞նչ ճանապարհով կատարելագործեցիր երաժշտական մասնագիտական հմտություններդ։

-Պարել եմ Hip-Hop, Popping ոճերում, 5 տարի հաճախել եմ Սարգիս Անդրեասյանի պարային ստուդիա, 2013 թվականին popping ոճում երկրորդ մրցանակ նվաճեցի Armenian Street Jame մրցույթում։ Ի վերջո, երբ հասկացա, որ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իմն է, ինչն, իրոք, ինձ պետք է՝ 24 տարեկանում որոշեցի և ընդունվեցի Երևանի Էստրադային և Ջազզային արվեստի պետական քոլեջ։ Ընդունվեցի 2016-ին ու կարծում եմ՝ շուտ պետք է այդ քայլն անեի։ Դա կօգներ ավելի շուտ սկսել երգչուհու կարիերան, որին այդքան տարիներ սպասում էի: Չնայած՝ լավ է ուշ, քան երբեք․ ես սիրում եմ խոչընդոտներ հաղթահարել: Ծնողներս հիմա ավելի մեղմ են նայում իմ որոշմանը՝ տեսնելով, որ ապրում եմ դրանով: Աշխատել եմ տարբեր բնագավառներում, սակայն մտքիս միշտ երգչուհի դառնալն էր։ Վստահ եմ, որ Հայաստանում կա ու կլինի որակյալ երաժշտություն:

600x580

-Որպես երգչուհի բեմահարթակում հանդես գալն ինչպե՞ս ստացվեց։

-2016 թվականից սկսվեց բուռն համերգների շրջանը: Ամերիկացի Ռոբին Բալմերը, ով վաղուց ապրում և ստեղծագործում է Հայաստանում, առաջարկեց միանալ իր խմբին և աշխատել միասին: Համաձայնվեցի, և մոտ մեկ տարի համերգներ տվեցինք Հայաստանի տարբեր վայրերում: Բազում երաժշտական առաջարկներ ստացա տարբեր խմբերից։ Ի վերջո որոշեցի աշխատել Lá Luna Band-ի փորձառու երաժիշտների հետ՝ Արմեն Ավետիսյան (դաշնակահար), Արմեն Մովսիսյան (հարվածային գործիքներ), Երևանի Ջազ բենդի բասկիթառահար Արամ Կարապետյան, Լևոն Պուչինյան (փողային), Վլադ Ծատուրյան (տրոմբոն), Մարատ Հակոբյան (սաքսոֆոն)։ Հիմա էլ հաճախ ելույթներ եմ ունենում Lá Luna Band-ի կազմում Հայաստանի տարբեր ջազային միջոցառումների ժամանակ։ 

 600x580

-Իսկ ի՞նչ ես ծրագրել ապագայի համար։

-2018-ի դեկտեմբերին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից առաջարկ ստացա առաջին ջազ մենահամերգ կազմակերպելու առնչությամբ: Ես, իհարկե, սիրով համաձայնվեցի, քանի որ գիտեմ՝ մեր ազգը ջազ սիրում է և ունի դրա քաղցը։ Այսպիսով, դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա առաջին մենահամերգս, որին հրավիրում եմ բոլոր ջազի սիրահարներին։ Աստծուց առաջ ընկնել չեմ սիրում, սակայն ասեմ, որ երազանքներս քայլ առ քայլ իրականանում են։ Շուտով կնկարահանվի առաջին տեսահոլովակս։ Մեկ այլ քաղցրություն ունի այն, ինչին դժվարությամբ ես հասնում։

600x580

-Ընթեցողներին միշտ հետաքրքրում է՝ զբաղվա՞ծ է արդյոք քեզ նման գեղեցկուհի երգչուհու սիրտը։

-Ուղղակի կասեմ, որ սիրտս զբաղված է երաժշտությամբ…

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3511 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Տատուաժ անելիս մեծ դեր ունի նաև կանանց իմացությունը և գրագիտությունը»․ Էննի

24.02.2020
Այսօր կխոսենք շատ արդիական դարձած դրսևորումներից մեկի՝ տատուաժի մասին։ Ի՞նչ է այն, ի՞նչ խնդիր է լուծում, որո՞նք են առավելությունները և վտանգները։

«Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում». Էլինե Պողոսյան

02.12.2019
Ստեղծագործելու անհագ ցանկությունը կախարդական է. ուժ, որը սիրո պես բացատրություն չունի:

Մենդի Մուր․ «35-ում ինձ ավելի լավ եմ զգում, քան 20-ում»

28.11.2019
Հասկացեք, այն, ինչ դուք անում եք, ժամանակի ու էներգիայի անիմաստ վատնում է, այն դեպքում, երբ դրանք կարող եք ծախսել ավելի արժեքավոր բաների վրա։

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018
Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան ձայնային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2020 11:13
«Forbes» ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը։  Վերջինս գլխավորել է գործարար, մոդել Քայլի Ջենները, որն աշխատել է 590 մլն դոլար։
05-06-2020 09:19
Ամերիկուհի Լի Ռեդմոնդը, ով 8.6 մետր երկարությամբ եղունգների համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, պատմել է դրանց կորստի մասին: Ըստ Ռեդմոնդի՝ նա զրկվել է իր եղունգներից ավտովթարի ժամանակ:
05-06-2020 07:31
Սանկտ Պետերբուրգում բնակվող ռուս բլոգերը մերկ վիճակում դիմավորել է առաքիչներին և նկարահանել նրանց արձագանքը: Այդ կերպ աղջիկը ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել առաքիչներին, ովքեր մարտի 29-ից մինչև մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում սնունդ են առաքել իրեն:
05-06-2020 07:24
Լեդի Գագան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է տարածել, որտեղ նա վարդագույն մազերով է: Լուսանկարը հավանության է արժանացել 2 մլն-ից ավելի հետևորդների կողմից:
05-06-2020 05:22
Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը պատմել է սերիալում իր գործընկերների՝ Էմմա Ուոթսոնի և Ռուպերտ Գրինտի հետ ունեցած հարաբերությունների մասին: Նա դերասանների հետ շարունակում է շփվել նկարահանումներից հետո, բայց դա հաճախ տեղի չի ունենում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

LADYNEWS TV
Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2020
Դիտվել է 2270 անգամ
31.05.2020
Դիտվել է 2078 անգամ
02.06.2020
Դիտվել է 624 անգամ
04.06.2020
Դիտվել է 308 անգամ
03.06.2020
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster