Իսպանացի գիտնականները փորձարկունմերից հետո բացահայտել են, որ ցածր կալորիականությամբ միջերկրծովյան դիետան օգնում է նիհարելուն։
Այսպիսի դիետան նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։
Փորձարկումներին մասնակցել է շուրջ վեց հարյուր հոգի՝ հիսհունհինգից մինչև յոթանասունհնգ տարեկան։ Նրանք բոլորը տառապում էին ճարպակալությամբ։ Մեկ տարի անց, դիետայի շնորհիվ, մասնակիցների շուրջ քառասուն տոկոսը կորցրել էր իր նախնական քաշի հինգ տոկոսը։ Հետազոտողները նշել են նաև, որ դրական արդյունքը ժամանակի ընթացքում պահպանվել է։
Միջերկրածովյան դիետան իր մեջ գերակշիռ մասով ներառում է բուսական սնունդ՝ բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն, լոբազգիներ։ Դիետայի մեջ նաընտրելի չէ կարմիր միսը։ Գերադասելի է օգտագործել անյուղ միս և ձուկ։ Աղն արժե փոխարինել կանաչեղենով և համեմունքներով։
18-07-2026 10:51 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43 Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
18-07-2026 09:55 Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում:
18-07-2026 04:00 Չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ Մեգան Մարքլը իրեն «նվաստացած» և «չափազանց տխուր» է զգացել, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դքսուհու մտերիմներին: Հրատարակության համաձայն՝ նա պլանավորել էր հանրությանը ներկայանալ ամուսնու և երեխաների հետ, սակայն վերջին տարիներին թագավորական ընտանիքում շարունակվող սկանդալները, ի վերջո, խանգարեցին դրան:
17-07-2026 10:45 Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։