Կանացի սովորություններ, որոնք փչացնում են մազերը
19.10.2018
Նախևառաջ խորհուրդ չի տրվում գլուխը լվանալ շաբաթական երկու-երեք անգամից ավելի: Մազերի ամենօրյա լվանալը վնասում է պաշտպանիչ շերտը:
Երկրորդ` չի կարելի գկուխը լվանալ շատ տաք կամ սառը ջրով: Նախընտրելի ջերմաստիճանը 40-50 աստիճանն է:
Իսկ ահա վարսերի համար նախատեսված զովացնող քսուքները պետք է քսել արմատներից հինգ-վեց սանտիմետր հեռու:
Եվս մեկ սխալ. չափից դուրս մեծ քանակի փրփուրների և լաքերի օգտագործումը: Փորձագետները խորհուրդ են տալիս սկսել նվազագույն ծավալներից, աստիճանաբար ավելացնել այդ միջոցների քանակը՝ ըստ անհրաժեշտության:
Չորրորդ վատ սովորությունը՝ օրվա ընթացքում մազերի հաճախ ձեռք տալն է: Ափի մաշկն արագ աղտոտում է մազերը:

Փորձագոտները խորհուրդ են տալիս հաճախակի մաքրել սանրը:
Վատ սովորությունների մեջ նշվում է նաև օդի ցածր ջերմաստիճանների պարագայում գլխարկ կրելուց հրաժարվելը։
Եզրափակիչ սխալը դեմքի համար նախատեսված դիմակների և կրեմների օգտագործումն է առանց գլուխը կապելու, ինչը կկանխեր դրանց ընկնելը մազերի վրա:
Փորձագետները կանանց խորհուրդ են տալիս չսանրել մազերը դրանք չորացնելիս: Մերսող խոզանակը մեծ վնաս է հասցնում խոնավ մազերին:

Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7944 անգամ
Читать на русском
|