Ձմեռը սարերի ետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես պատրաստվել մոտալուտ ցրտերին: Հատուկ նրանց համար, ում քիթը մշտապես սառչում է, բրիտանական The Nosewarmer Company ձեռնարկությունն առաջարկել է անսովոր լուծում` տաքացուցիչ քթի համար:
Դա շատ տարօրնակ է հնչում, դե տեսքն էլ այդքան հրապուրիչ չէ՝ կարծես կատարելագործված ծաղրածուի քիթ լինի, սակայն պատրաստված բրդից, մորթուց կամ ցանկացած երանգի խիտ տրիկոտաժից:
Չնայած մտահղացման ողջ աբսուրդին, քթի համար հագուստ արտադրող ընկերությունը շուկայում գործում է արդեն ութ տարի: Եվ, ինչպես վստահեցնեւմ են հիմնադիրները, ժամանակի հետ մարդիկ սկսել են ըմբռնումով մոտենալ քիթը տաքացնելու գաղափորին և այժմ իրենց արտադրանքը գնում են ոչ թե ծիծաղելու համար, այլ գործնական կիրառման:
25-12-2025 10:37 Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր նշում են, որ մթության մեջ կամ թույլ լուսավորության տակ ցնցուղ ընդունելը օգնում է իրենց հաղթահարել անքնությունը: Մասնագետները բացատրել է այս մեթոդի արդյունավետությունը՝ նշելով, որ տաք ջուրն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը օրգանիզմին ուղղված կարևոր ազդանշան է այն մասին, որ քնելու ժամանակն է։ Թույլ լուսավորությունը ևս քնի որակի բարելավման լավ միջոց է, քանի որ այն մարմինը տեղափոխում է հանգստի ռեժիմի և նպաստում մելատոնինի հորմոնի արտազատմանը, որը կարևոր դեր է խաղում ցիրկադային ռիթմերի կարգավորման գործում:
25-12-2025 10:33 Գիշերային հերթափոխով աշխատանքը, մի քանի ժամային գոտիների հաճախակի հատումները և անկանոն քունը կարող են մեծացնել կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Տեխասի A&M համալսարանի Արվեստների և գիտությունների քոլեջի գիտնականները։
25-12-2025 10:29 Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերադարձել է «Звезды под капельницей» վերականգնողական շոու։ Արտիստի մասնակցությամբ նոր դրվագից մի հատված հրապարակվել է StarHit-ի կողմից Telegram-ում։ Կարճ հատվածում պարուհին խոստովանում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները և չի ամաչում իր վարքից։ Վոլոչկովան նաև կրկին հերքել է ալկոհոլիզմի մասին լուրերը։
25-12-2025 02:52 Մադոննան Ինստագրամում հրապարակել է նոր ֆոտոշարքից լուսանկարներ, որոնցում նա ներքնազգեստով կեցվածք է ընդունել տոնածառի մոտ՝ իր երիտասարդ ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և երկու որդեգրված դուստրերի հետ։ Արդյունքում՝ 67-ամյա երգչուհին քննադատության է ենթարկվել։
25-12-2025 02:47 Ալեքսանդր Գորդոնը կրկին ամուսնացել է։ Նրա նոր կինը 23-ամյա նկարչուհի և լուսանկարիչ Ալինա Միխայլովան է։ 61-ամյա Գորդոնը այս մասին հայտարարել է «Консерватор» հաղորդման ժամանակ։ 2020 թվականին, հեռուստահաղորդավարը վեց տարվա ամուսնությունից հետո բաժանվել էր կնոջից՝ դերասանուհի Նոզանին Աբդուլվասիևայից։ Նրա նախկին կինը նույնպես զգալիորեն երիտասարդ էր. երբ նրանք ամուսնացան, նա 20 տարեկան էր, իսկ Գորդոնը՝ 50։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: