Քիմ Քարդաշյանը ծիծաղել է իր թելիկ-ունքերի վրա, որոնք ունեցել է դպրոցական տարիներին
21.09.2018
Պարզվում է, որ անգամ Քիմ Քարդաշյանը դեռահաս տարիքում թույլ է տվել գեղեցկության սխալներ։ Վերջինիս խոսուն վկայությունն այն կարճ տեսանյութն է, որը 37-ամյա Քիմը օրերս տեղադրել է իր Snapchat-ում։
Դրանում հեռուստաաստղը ծիծաղով է նայում դեռևս ութերոդ դասարանում արված իր լուսանկարին։
«Այսպիսի տեսք ունեի ես ութերորդ դասարանում։ Միայն թե նայեք իմ ունքերին»,-մեկնաբանել է Քիմը։
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Քարդաշյանը սարսափով է հիշում թելիկ-ունքերի մասին, որ ուներ շուրջ 20 տարի առաջ։ Վերջերս նրա 62-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, համացանցում տեղադրել էր երեխաների հետ արխիվային լուսանկար, որտեղ նաև Քիմն է։ Քարդաշյանն անմիջապես արձագանքել է մոր նոր հրապարակմանը։
«Ես պարզապես սարսափելի տեսք ունեմ։ Այն ժամանակ ես Բրյու Բերիմորի և նրա անհավանական բարակ հոնքերի մոլի երկրպագուն էի։ Այդ ժամանակ ինձ համար բացահայտեցի բրոնզագույն ստվերաներկը»,-գրել է Քիմը լուսանկարի մեկնաբանություններում։
Սակայն, թերևս, Քիմն իզուր է հարձակվում թելիկ-ունքերի վրա, որ ունեցել է դեռահաս տարիքում։ Չէ՞ որ դրանք նորից վերադառնում են նորաձևություն։ Ռիհանան, ով զարդարել է ամերիկայն Vogue-ի սեպտեմբերյան համարը՝ դրա վառ վկայությունն է։
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 5791 անգամ
Читать на русском
|