Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Առաջին սեռական փորձը պետք է կշռադատված լինի. մասնագետների պարզաբանումները

30.04.2012

Հատկապես հայկական իրականությունում խուսափում են սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներից: Չնայած նրան, որ ծնողների մեծ մասը նախաձեռնություն չի դրսեւորում քննարկելու այդ թեմաները, թողնելով «ամեն ինչ իր ժամանակին», միևնույն է, երիտասարդներն անում են այն, ինչի մասին բավականաչափ տեղեկություն չունեն: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ում հետ և երբ սեռական հարաբերություններ ունենա: Այնուամենայնիվ, առաջին սեռական հարաբերությունը շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում: Հատկապես կնոջ համար չմտածված առաջին սեռական հարաբերության արդյունքում հնարավոր են մի շարք անցանկալի հետևանքներ: Դրանցից խուսափելու համար շատ կարևոր է իմանալ, թե որ տարիքից է կինը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ առաջին սեռական հարաբերության և ինչո՞ւ:

«Մինչև 18 տարեկան կնոջ օրգանիզմը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, և խորհուրդ չի տրվում մինչ այդ մտնել սեռական հարաբերությունների մեջ: Դրա հետևանքով սեռավարակներն են ավելի շուտ տարածվում, անցանկալի հղիություն կարող է լինել և այլն»,- LN-ի հետ զրույցում ասաց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանը: Իսկ «Մոր եվ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» մանկաբարձական բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանն այլ կարծիքի է. «Համարում են, որ մինչև 18 տարեկան կնոջ օրգանիզմը պատրաստ չէ սեռական հարաբերություններ ունենալ, բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս հակառակը: Օրինակ' իմ տատիկն առաջին անգամ ծննդաբերել է 14 տարեկանում, հետո ևս 5 անգամ և ապրել է 80 տարուց ավել: Իմ կարծիքով' երբ կարգավորվում է դաշտանային ցիկլը, արդեն պատրաստ է կինը սեռական հարաբերության: Ուրիշ հարց է գիտակցությամբ, հոգեպես նա պատրաստ է, թե՞ ոչ: Տեխնիկապես հնարավոր է, բայց այլ հարց է գիտակցությամբ նա հասել է այդ մակարդակին, թե՞ ոչ»:

 

Սակայն առողջ սեռական կյանք սկսելու համար բավական չէ միայն ֆիզիոլոգիական հասունությունը: Այստեղ շատ կարևոր գործոն է հոգեբանական պատրաստվածությունը: «Սեռական հարաբերությունը ոչ միայն ֆիզիկական մերկություն է պահանջում, այլև որոշակի «հոգեբանական մերկություն», իսկ մերկությունը, ինչպես գիտենք, առավել խոցելի է դարձնում մեզ: Որպեսզի երևույթն ինքնին վտանգավոր չլինի, աղջիկն իրեն պաշտպանված զգա, կանխատեսի իր արարքների հետևանքները, կարողանա կանխարգելել անցանկալի հղիությունը, պաշտպանվի սեռավարակներից, ճիշտ ընտրի, թե ում հետ կցանկանար ունենալ այդ փորձը, պետք է լավ տեղեկացված լինի: Այս շատ կարևոր հարցերին ճիշտ պատախան գտնելու համար որոշակի հասունություն է պահանջվում: Եվ այդ հասունությանը թե աղջիկը, թե տղան հասնում են մոտավոր 20-22 տարեկանում»,- LN -ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հոգեբան խորհրդատու Անուշ Ալեքսանյանը:

 

Հատկապես առաջին փորձի դեպքում երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ լարվածություն է առաջանում, վախ կամ գուցե տագնապ: Դա բոլորովին բնական է և չի կարելի վերագրել միայն կանանց կամ տղամարդկանց: Ընդհանրապես, մտնելով սեռական կյանք, բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ: Իսկ գաղտնիք չէ, որ նորույթն ինքնին վախեցնող է: Երբեք նորության նկատմամբ մարդիկ համապատասխան հայացքներ չեն ունենում: Սակայն որպեսզի նվազագույնի հասցնենք լարվածությունն ու վախը, հոգեբանը խորհուրդ է տալիս. «Որպեսզի այդ գործընթացն ավելի սահուն, առանց սթրեսների անցնի կնոջ համար, ամենակարևոր պայմանը երկու անձերի միջև վստահությունն է, ընկերությունը և չեմ վախենա ասել' սերը: Հատկապես առաջին փորձի դեպքում, եթե մարդն ունենում է հիասթափություն, դա շատ մեծ ազդեցություն է թողնում նրա' սեռական հարաբերությունների մասին, ինչպես նաև հակառակ սեռի մասին պատկերացումների վրա: Հետևաբար բացասաբար կազդի նաև նրա հետագա սեռական կյանքի և առողջ փոխհարաբերույունների, սեփական ընտանիքի վրա»: Վաղաժամ սեռական հարաբերություններն ամենից հաճախ բերում են սեռավարակների տարածմանը: Երիտասարդների, դեռահասների շրջանում դրանք շատ ավելի շուտ են տարածում գտնում: Լուրջ խնդիր է նաև անցանկալի, վաղաժամ հղիությունը: Իսկ արհեստական վիժումների, նմանատիպ բժշկական միջամտությունների արդյունքում վատթարանում է երիտասարդ սերնդի առողջությունը, ավելանում չբերության դեպքերը:

 

Հոգեբանական տեսանկյունից վաղաժամ սեռական կյանքը հղի է շատ խնդիրներով: «Եթե առաջին սեռական հարաբերությունը եղել է ոչ այնքան կնոջ ցանկությամբ, համոզելով, խաբելով կամ առավել ևս բռնությամբ, դա չի կարող անհետևանք մնալ: Հնարավոր է, որ ճիշտ և ժամանակին աջակցություն ցուցաբերելու դեպքում բացասական հետևանքները հասնեն մինիմալին, բայց առհասարակ նման դեպքերում մարդու մոտ կարող է ձևավորվել վերաբերմունք, որ սեռական հարաբերությունը ոչ թե քնքշանքի և սիրո արտահայտման ձև է, այլ ինչ-որ բացասական, վիրավորանք և ցավ պատճառող երևույթ, որից անհրաժեշտ է խուսափել: Եթե անգամ ամեն ինչ սիրով է եղել, բայց կինը հիասթափություն է ապրել, գուցե նրա սպասումները չեն արդարացվել և այլն, այդ հիասթափությունը իր ազդեցությունը կունենա նրա հետագա սեռական կյանքի վրա»,- ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

 

Ընդհանրապես հոգեբանը խորհուրդ է տալիս չշտապել, եթե ունեք վախ, կասկածներ, չփորձել ստիպողաբար հաղթահարել դրանք: Իսկ եթե այնուամենայնիվ ցանականում եք սկսել, ապա անպայման ունեցեք վստահելի մեկին, ում հետ կքննարկեք ձեզ հուզող հարցերը: Առաջին սեռական փորձը պետք է գիտակցված ընտրության արդյունք լինի, որպեսզի համեմատաբար նվազեն բացասական հետևանքները, որովհետև հիասթափություններից այնուամենայնիվ մեզ չեն պաշտպանում նույնիսկ ամենամտածված քայլերը: «Այդ նուրբ, բայց շատ կարևոր փորձառությունը լուրջ կշռադատում է պահանջում, - խորհուրդ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը:- Ձեր առաջին փորձը կիսեք այն տղամարդու հետ, որը ստիպում է Ձեզ չվախենալ և լիարժեք վստահություն զգալ»:

Նելլի  Ղարիբյան

 

Դիտվել է 14462 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1000 անգամ
18.08.2026
Դիտվել է 328 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster