Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

10.08.2018

Զույգերը վիճում և հաշտվում, սակայն եթե վեճերը շատ լինեն, ապա սիրելին այլևս սիրելի չէ, այլ օտար մարդ: Ավելի հեշտ է վեճը կանխել, քան հանգցնել:

Տասը խորհուրդ ընտանեկան վեճերից խուսափելու համար:

Հետաքրքրվեք զույգով

Փորձեք նրան ավելի լավ ճանաչել՝ հետաքրքրվել նրանով, նրա զբաղմունքներով: Իմացեք ոչ միայն նրա դրական, այլև փորձեք հասկանալ թույլ կողմերը նույնպես: Նա, ում հետաքրքրում են միայն իր խնդիրները, դժավար է կապ հաստատում մարդկանց հետ, հետևաբար նաև՝ զույգի: Ուրիշին հասկանալու ունակությունը նկատելիորեն կրճատում է ագրեսիայի դրսևորման պատճառները:

Լսեք ձեր երկրորդ կեսին

Ուշադիր լսելու կարողությունն ապահովում է լավ կապ մարդկանց հետ: Այն ավելի կարևոր է, քան խոսալու ունակությունը: Ընտանիքը բացառություն չէ: Եթե դուք տղամարդու աշխատանքից գալուն պես նրա վրա թափում եք տեղեկատվության անսահման հոսք՝ սկսած հարևանների մասին նորություններից, վերջացրած ձեր կարիքներով, մի սպասեք նպաստավոր հոգեկան իրավիճակ ընտանիքում: Այդպիսի իրավիճակում տղամարդուն ոչինչ չի մնում, քան լռել և կենտրոնանալ սեփական մտքերի վրա, որոնք նա հույս ուներ կիսել ձեր հետ: Սկզբում լսեք ձեր ամուսնուն, հետո կիսվեք ձեր խնդիրներով:

Խոսեք ձեր տղամարդու հետաքրքրությունների մասին

Խոսացողը պետք է զգա, որ զրուցակիցը ոչ միայն լսում է, այլև հետևում նրա մտքին և հասկանում: Այդ պատճառով պետք է այնպես անել, որ ամուսնուն հետաքրքրիր լինի ձեր զրույցը:

Մի չարաշահեք քննադատությունը

Քննադատությունը բումերանգ է, որը միշտ վերադառնում է: Եթե մենք սկսում ենք քննադատել, կարելի է չկասկածել, որ մեզ նույն կերպ կպատասխանեն: Երբ կինը տղամարդուն ասում է, որ նա սափրված չէ և վատ տեսք ունի, կինը կարող է լսել՝ սկզբից նայիր քեզ: Քննադատությունը պետք է ունենա դրական բաղադրիչներ, այն չպետք է դիպչի զույգի արժանապատվությանը, ավելի շուտ պետք է հրի նրան ինքնաքննադատության: Քննադատությունը չպետք է լինի ագրեսիվ:

Զգույշ հրամանների հետ

Մարդկանց մեծամասնությունը չի սիրում, երբ իրենց հրամայում են, հիշեցնում պարտականությունների մասին, առավել ևս, եթե դա առնչվում է ամուսնական հարաբերություններին, որտեղ ամուսինները իրենց հավասար են զգում: Հրամանների հանդեպ հակադարձությունից խուսափելու համար, ավելի լավ է միանգամից խնդրանքի տեսքով ձևակերպել այն, ինչ ցանկանում եք:

Ընդունեք ձեր սխալները

600x580

Եթե ժամանակին ընդունել սխալները և ուղղել դրանք, ապա կարելի է խուսափել վեճից: Եթե մենք ինքնակամ ընդունում ենք սխալը՝ կոնֆլիկտը միանգամից սպառվում է:

Հաճախ գովեք

Սովորաբար մենք բարկանում ենք նրա համար ինչ մեզ դուր չի գալիս, իսկ երբ ինչ-որ բան հավանում ենք, հաճախ լռում ենք: Եթե ամուսնուն դուր է գալիս կնոջ պատրաստած ճաշը, նա հաճախ լուռ ուտում է, եթե դուր չի գալիս՝ մի շարք նկատողություններ է անում: Իրականում ամուսնական կյանքում ցանկալի է հակառակը լինի:

Զրույցի ընթացքում նպատակահարմար է փոքր-ինչ իդեալականացնել զույգին, խոսալ նրա մասին այնպես, կարծես նա դարձել է այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում էինք նա լինի:

Մտեք մյուսի դրության մեջ

Վիճահարույց հարցերին ամեն մեկը իր տեսանկյունից է նայում: Օրինակ, եթե ամուսինը ուշացել է ընթրիքց, ուտում է առանց ախորժակի, նա հոգնած է, կենտրանցած իր մտքերի վրա, կինը նեղանում և գնում է ուրիշ սենյակ: Ամուսինների միջև լարվածություն է առաջանում: Կինը մտածում է, թե ամուսինը ուշադիր չէ իր հանդեպ, իսկ ամուսնու մտքով չի էլ անցնում, որ կինը անակնկալ է ցանկացել մատուցել համեղ ընթրիքի տեսքով:
Եթե ամեն մեկն իրեն դնի մյուսի դրության մեջ, ապա ավելի համբերատար կլինի և ճիշտ լուծում կգտնի:

Մի վիճեք

Ոչ կառուցողական վեճը չի լուծում խնդիրը, այլև ուժեղացնում է լարվածությունը և անարդարության զգացողությունը: Չվիճելու սկզբունքը չի նշանակում լռել, այն ենթադրում է մասնակցել խոսակցությանը, սակայն չհակասել զույգին: Եթե մենք հակասում ենք, ասում ենք, որ նա սխալ է, դա ոչ մեկին դուր չի գա:

Հաճախ ժպտացեք

Բարեհամբույր ժպիտը կոնֆլիկտի հակապատկերն է: Բարեհամբույր ժպիտի դեպքում վիճելու ցանկություն չի լինում, հակառակը, ցանկություն է առաջանում նույն կերպ ժպտալ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10751 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 556 անգամ
24.04.2026
Դիտվել է 194 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster