Պարզվել է, որ էստրոգեն հորմոնը կրծքի քաղցկեղի հիմնական պատճառներից է:
Ամերիկյան գիտնականները պատմել են, որ կանացի հորմոնները, որոնք հայտնի են մեկ ընդհանուր «էստրոգեն» անվանմամբ, կարող են մահացու լինել: Բժիշկները ուսումնասիրել են բազմաթիվ տարբեր հետազոտություններ` կապված կանացի հորմոնների հետ և եկել են սարսափելի եզրահանգման. կրծքի քաղցկեղի 80%-ը հրահրվում է էստրոգենի կողմից:
Բժիշկները եկել են եզրահանգման, որ էստրոգենի բլոկատորները կարող են շատ կանանց օգնել խուսափել կրծքի քաղցկեղի կրկնությունից: Դա առավել կարևոր է մենոպաուզայի շրջանում գտնվող կանանց համար: Սակայն խնդիրը այն է, որ բլոկատորների օգտագործումը բերում է մի շարք կողմնակի ազդեցությունների:
Էստրոգենը դրական ազդեցություն է թողնում հոգեկան վիճակի, կոգնիտիվ ֆունկցիաների, լիբիդոյի և նյարդային համակարգի վրա: Այդ պատճառով բլոկատորների օգտագործումը կարող է մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնալ, ներառյալ հոգեկան խանգարումների, նյարդային համակարգի, ուղեղի հիվանդությունների:
Բացի այդ բժիշկները պատմել են, որ ի տարբերություն տղամարդկանց, կանանց մոտ սերոտինի մակարդակն ավելի ցածր է, այդ պատճառով նրանք ավելի հակված են դեպրեսիաների և հիստերիայի: Մասնագետները համարում են, որ սերոտինի մակարդակը կարելի է կարգավորել սննդի միջոցով, օրինակ՝ բանանի և սև շոկոլադի: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը կանանց օգնում է լինել ավելի հավասարակշռված և կյանքին ավելի դրական նայել:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: