NEWS FOR LADIES
     Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 պատճառ չափազանց զգացմունքային մարդկանց սիրելու համար

05.07.2018

Մեզանում շատ չեն սիրում բուռն կերպով իրենց զգացմունքները դրսևորող մարդկանց: Նրանց հաճախ անվանում են «հիստերիկ» և փորձում  հեռու մնալ: Հոգեբանները, սակայն, բացատրում են, թե ինչու է չափազանց զգացմունքային լինելը բնական և որն է այդպիսի մարդկանց առավելությունը:

Պատճառ 1. նրանք վտանգավոր չեն, այլ ամաչկոտ և անպաշտպան

Իհարկե, ոչ բոլորին են դուր գալիս մարդիկ, ովքեր համարում են, որ աշխարհը թատրոն է, իսկ գլխավոր դերերում իրենք են: Դժվարությամբ է կարելի նկատել, որ խանութի մեջտեղը  կամ խնդրահարույց գործընկերուհու մոտ գոռգոռացողն իրականում շատ նուրբ հոգի է:Նրանց այդպիսի պահվածքի պատճառը վախն է․ վախը, որ իրենց չեն սիրի:

Որքան էլ վառ, ինքնավստահ, հետաքրքիր և ինքնահաստատված երևա մարդը, իրականում նա իրեն փոքր երեխա է զգում, ով շատ է վախենում մնալ առանց ուշադրության: Իսկ ի՞նչ են անում երեխաները, երբ նրանց անտեսում են: Իհարկե, գրավում են ուշադրությունը՝ լացով և բղավոցներով:

Քանի որ «դրամայի թագավորները» անձնապես ոչ հասուն, ինֆանտիլ մարդիկ են, զարմանալի չէ, որ նրանց ռեակցիաներն էլ երեխայական են՝ ոչ կայուն և էքսպրեսիվ: Նրանցից չարժե վախենալ՝ կգոռգոռան և կհանգստանան՝ ստանալով շրջապատի ուշադրությունը:

Պատճառ 2. նրանք կարողանում են կարեկցել և լավ ընկեր լինել

600x580

Չնայած տարբերվող կարծրատիպերի, չափազանց զգացմունքային անձնավորությունները հաճախ շատ լավն են, հետաքրքիր, ուշադրություն գրավող: Նրանց էքսպրեսիան արտահայտվում է ոչ միայն սկանդալների տեսքով: Նրանք կարող են անձնազոհ փրկարար լինել: Հենց այսպիսի մարդիկ, նույնիսկ բարձր ջերմաստիճանով, վերջին ուժերով օգնության կսողան ընկերուհուն կամ ամուսնուն: Նրանք կարող են դառնալ հասկացող, լավ ընկերներ, քանի որ ունակ են այլ մարդու հետ ստեղծել խորը զգացական կապ: Նրանք շատ նրբազգաց են և կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները:

Պատճառ 3. նրանք չեն սիրում բացասական էմոցիաներ

600x580

Հաճախ նրանց փնովում են թատերականության, մակերեսային պահվածքի համար: Սակայն իրականում այդպիսի մարդկանց ապրումները չի կարելի մակերեսային անվանել: Հակառակը, նրանք ամեն ինչ շատ նուրբ են զգում: Ուղղակի այդպիսի մարդիկ վախենում են դեպրեսիվ զգացողություններից՝ տխրությունից, տառապանքից:
Այդ պատճառով նրանք հաճախ արտաքնապես դրամատիկացնում են, կրկին անգամ պաշպանվելով: Արագ վերապրում են զգացմունքը, սակայն չեն թողնում այն խորը և երկար ժամանակով կլանի իրենց: Այդ պատճառով, այդպիսի մարդիկ սովորաբար դրական են և լավատես:

Պատճառ 4. նրանք ձեզ գիտակցաբար մանիպուլյացիայի չեն ենթարկում

600x580

Զարգացած  զգացմունքային մթնոլորտի պատճառով նրանք ավելի քիչ ռացիոնալ են: Նրանց դժվար է հասկանալ, քանի որ իրենք էլ են դժվարանում վերլուծել և հերթականությամբ շարադրել իրենց մտքերը:

Սկանդալները, ցուցադրական պահվածքը նույնպես անմտածված, ինքնաբուխ միջոց է ուշադրություն գրավելու համար:

Պատճառ 5. նրանք պարգևում են էներգիա և զգացմունքներ

600x580

Ավելի հաճախ այդպիսի մարդիկ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք իրենց թույլ են տալիս լինել ուշադրության կենտրոնում՝ ուսուցչուհի, դերասան, քաղաքական գործիչ: Նրանց հարկավոր է համընդհանուր ճանաչում, քանի որ դա իրենց տալիս է պիտանիության խաբկանք, այն որ նրանց հարգում և սիրում են: Եվ իհարկե, նրանք ունեն էներգիա, որով ունակ են կիսվել, ոգեշնչել և մոտիվացնել:

Ընդհանուր առմամբ, եթե չվախենալ այդ «մեկ դերասանի թատրոնի խաղացողներից», այլ նայել կուլիսների հետևում, կարելի է տեսնել իրական կյանք՝ առանց գրոտեսկի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1344 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

10.08.2018
Զույգերը վիճում և հաշտվում, սակայն եթե վեճերը շատ լինեն, ապա սիրելին այլևս սիրելի չէ, այլ օտար մարդ:

8 կանոն, որոնք առկա են երջանիկ մարդկանց կյանքում

17.07.2018
Երջանկությունն անհասանելի երևույթ չէ, ինչպես մեզ հաճախ թվում է, և դրան հասնելը բավականին դյուրին է։

5 պատճառ չափազանց զգացմունքային մարդկանց սիրելու համար

05.07.2018
Նրանց հաճախ անվանում են «հիստերիկ» և փորձում նրանցից հեռու մնալ:

Դուրս եկեք վերմակի տակից. 11 բան, որոնք պետք չէ անել բաժանվելուց հետո

14.06.2018
Երբ խոսում են բաժանման մասին, հաճախ սկսում են խորհուրդ տալ, թե ինչ եւ ինչպես անել, որպեսզի ավելի արագ վերքը սպիանա:

Միայնակները հակված են ագրեսիվ վարքի

22.05.2018
Կալիֆորնիացի գիտնականները պարզել են, թե արդյո՞ք ուղեղի աշխատանքի վրա ազդում է մարդու սոցիալական մեկուսացումը։

5 կանխազգացում, որոնք սովորաբար իրականանում են

03.05.2018
Յուրաքանչյուր մարդ իր կյանքը կարող է փոխել դեպի լավը` սովորելով վստահել իր կանխազգացմանը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-08-2018 01:59
Ամենահայտնի նորաձևության ամսագրերից մեկը՝ Vogue-ի, խմբագրությունը սենսացիոն որոշում է կայացրել․ ընթերցողները Vogue-ի էջերում այլևս չեն տեսնի մոդելների, որոնց տարիքը չի անցնում 18-ը ։
18-08-2018 01:51
Դատարանը Անջելինա Ջոլիին պարտադչել է թույլատրել Բրեդ Փիթին տեսակցել երեխաներին։
18-08-2018 01:48
Թուրքիայում 50-ամյա տղամարդը բռնաբարել է 5-ամյա աղջկան:
18-08-2018 01:45
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, ով բոլորովին վերջերս ներողություն խնդրեց իր աղջկա ընտանիքից, պատրաստվում է հագուստի իր հավաքածուն թողարկել։
18-08-2018 01:00
Մոնտենեգրոյում օգոստոսի 18-ին կընտրեն ծուլության չեմպիոնին. մրցման կանոնները պարզ են՝ հարկավոր է, որքան հնարավոր է երկար պառկել, ուտել, խմել եւ զրուցել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Անգլիայում ստեղծել են երիտասարդացնող ջին

18.08.2018
Բրիտանական Young in Spirit`s ալկոհոլային ապրանքանիշը թողարկել է Collagin Pink Rose ջին, որի բաղադրության մեջ առկա է կոլագեն:

LADYNEWS TV
Շակիրան ներկայացրել է էրոտիկ տեսահոլովակ՝ Clandestino երգի հիման վրա։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.08.2018
Դիտվել է 1268 անգամ
16.08.2018
Դիտվել է 1135 անգամ
15.08.2018
Դիտվել է 459 անգամ
17.08.2018
Դիտվել է 418 անգամ
14.08.2018
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster