Վաղո՞ւց եք ցանկանում նիհարել, սակայն լավ ախորժակը խանգարո՞ւմ է: Մենք կպատմենք, թե ինչպես սանձել «կատաղած» ախորժակը, հաղթահարել ուտելիքից կախվածությունը և սովորել չափավոր սնվել:
Եթե բոլորովին վերջերս եք կերել, սակայն ձեզ շարունակում է տանջել սովի զգացողությունը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք…ծարավ եք: Այդպիսի դեպքերում դիետոլոգները խորհուրդ են տալիս մեկ բաժակ ջուր խմել և սպասել 10-15 րոպե: Եթե ինչ-որ բան ուտելու ցանկությունն այդպես էլ չվերանա, ապա մոտեցեք խորտիկներին:
Գեղեցիկ կազմվածքի գրավականը ճիշտ սնվելն է: Սակայն ի՞նչ ենք հասկանում այդ արտահայտության տակ: «Ձու և սուրճ՝ նախաճաշին, հազարի մեկ-երկու տերև ճաշին և յուղազրկված մածուն՝ ընթրիքին, ու որ օրական 600 կալորիան չգերազանցվի»,-նման կամ նմանատիպ խորհուրդ են մեզ տալիս Ինստագրամի «աստղերը»՝ հանուն ձիգ փորի և միկրոբլոգում միլիոնավոր բաժանորդների: Ցավոք, ինքնուս-բլոգերների կարծիքը շատերին է գրավում:
Աշխարհով մեկ բազմաթիվ աղջիկներ հետևում են ինքնակոչ փորձագետների խորհուրդներին՝ փորձարկելով ամենատարբեր սննդակարգեր: Ճիշտ է, նրանց համբերությունը բավարարում է միայն մեկ-երկու շաբաթ, որից հետո նրանք բաց են թողնում սանձերն ու իրենց համար կազմակերպում «փորի տոնախմբություն»:
«Ակնթարթային» դիետաները շատակերության գլխավոր պատճառներից մեկն են, իսկ վերջիններս թիվը բավականին մեծ է: Հիշեք, թե որքան հաճախ եք դուք սթրեսը խեղդել ինչ-որ համեղ բան ուտելով:
Երբ խնդիրը տանը կամ աշխատավայրում նեղն է գցում, երբեմն թվում է, որ միակ բանը, որ կօգնի՝ հաբ ընդունելն է:
Երբեմն մեծացած ախորժակի պատճառը սիրո պակասի մեջ է: Հարցն այն է, որ երբ ստամոքսը լցվում է սնունդով, մնացած բոլոր պահանջմունքներն անգիտակցաբար երկրորդ պլան են մղվում, իսկ զգացմունքները՝ արգելափակվում:
Որպես կանոն այս բացասական սովորությունը մեզ մոտ ձևավորվում է մանկուց: Շատ ծնողներ սխալմամբ կարծում են, որ իրենց երեխայի նկատմամբ ուշադրության ամենալավ դրսևորումը նրանց ինչ-որ համեղ բանով պարգևատրելն է: Ժամանակի հետ «կերակրում են՝ ուրեմն սիրում են» գաղափարը հիմնովին ամրանում է մեր գլխում, և ամեն անգամ, երբ մեզ միայնակ ենք զգում, օգնության են հասնում այդ նույն չարաբաստիք ուտեստները: Գերսնվելը խնդիր է, որը պետք է լուծել հնարավորինս արագ, քանի դեռ հանրավորություն կա փրկել իրավիճակը: Հակառակ դեպքում հաճախակի և հագեցած սննդի ընդունումը սովորություն կդառնա, որից ազատվելն ավելի դժվար կլինի:
Փորձագետները պնդում են. որպեսզի հաղթահարվի դեպի սնունդն ունեցած ձգտումը, հարկ չկա տանջվել սովածությունից և հրաժարվել սիրելի մթերքներից: Բավական է հետևել հասարակ սկզբունքների: Մոռացեք ճիշտ սնվելու մասին և սկսեք սնվել մտածված:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։