Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես գեղեցիկ լինել նաև առավոտյան

02.07.2018

Ավաղ, տարիքի հետ առավոտվա արտացոլումը հայելու մեջ դադարում է հաճույք պատճառել: Կնճիռները ավելի հստակ են երևում, աչքերի տակ այտուցված է, դեմքի գույնը առաջին թարմության չէ:

Ի՞նչ անել: Այդպես էլ սկսե՞լ օրը վատ տրամադրությամբ և մոտալուտ ծերության մասին մտքերով, թե հավաքվել և ոչ բարդ կոսմետիկ ընթացակարգերով դեմքի թարմությունը հետ բերել:


Ինչպես մաշկին վերադարձնել թարմություն

Սկսում ենք մաշկից: Սովորաբար առավոտները մաշկն ավելի սփռթնած գույն ունի, քան օրվա մյուս ժամերին և հարցը այստեղ տարիքը չէ, այլ գիշերվա ընթացքում օրգանիզմում կատարվող գործընթացների դանդաղումը: Այդ պատճառով մի շտապեք դիմահարդարում անել, այլ զբաղվեք առավոտյան այլ ընթացակարգերով: Մեկ ժամից կտեսնեք, որ դեմքի գույնը ինքն իրեն վերականգնվել է:

Եթե․ սակայն, շտապում եք և սպասելու ժամանակ չունեք, ապա լվացումը սառը գազավորված ջրով ձեր մաշկին կվերադարձնի առողջ գույնը: Կարելի է օգտագործել կոսմետիկ սառույց՝ միշտ սառցախցիկում ունեցեք երիցուկի, կանաչ թեյի սառեցված թուրմ: Քսելով այն դեմքին դուք միանգամից ցանկալի արդյունք կստանաք:

600x580

Մի տխրեք կնճիռներ տեսնելիս

Այո, արթնանալուց հետո կնճիռներն ավելի հստակ են երևում: Դա բացատրվում է նրանով, որ քնի ժամանակ տեղի է ունենում խոնավության նվազում մաշկի վերին շերտերում: Դա առավել նկատելի է ձմռան ժամանակ, երբ բնակարաններում ջեռուցում է միացված և օդը չոր է:

Առաջինը, եթե դուք սկսել եք զգալ մաշկի ջրազրկում, ուրեմն ժամանակն է գիշերային կրեմ քսելու: Երկրորդը, կարելի է ձեռք բերել օդը խոնավեցնող սարք և միացնել այն գիշերները:

Իսկ կնճիռների խնդիրն առավոտյան լուծելու համար կարող եք օգտագործել շիճուկներ, որոնք հարթեցնում են մաշկն իրենց բաղադրության մեջ պարունակող նյութերի շնորհիվ: Սակայն հիշեք, որ շիճուկը քսում են մինչև ցերեկային կրեմ քսելը: Եվ վերջին շտրիխը՝ տոնային կրեմն է: Եթե ձեր մաշկը վարդագույնին մոտ է, ուրեմն ձեր տոնային գույներն են բաց դաչնագույնը և ծիրանագույնը, իսկ մուգ կամ դեղնավուն մաշկ ունեցողներին ավելի կսազեն վարդագույն երանգները:

Արագ ազատվել այտուցվածությունից

Առավոտվա այտուցվածությունից ձեզ կօգնեն ազատվել սառը թրջոցները սուրճով կամ կանաչ թեյով: Կոսմետիկ սառույցի մասին արդեն խոսվել է, իսկ թրջոցների համար պետք կգա բամբակ՝ լավ թաթախված կանաչ թեյի կամ եփած սուրճի մեջ:

Դիմահարդարում անելիս օգտագործեք ստվերաներկ կամ մատիտ՝ մոխրագույն-կանաչավուն կամ ձիթագույն երանգների: Այդպիսի դիմահարդարումը կթաքցնի կարմրությունը և կհանի աչքերի հոգնածությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6023 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 816 անգամ
23.04.2024
Դիտվել է 222 անգամ
25.04.2024
Դիտվել է 183 անգամ
26.04.2024
Դիտվել է 155 անգամ
27.04.2024
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster