Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել

28.04.2012

Կինը ծնող դառնալիս մի ակնհայտ առավելություն ունի. 9 ամիս ավելի է ճանաչում իր երեխային: Հղիության լուրն իմանալուն պես նա արդեն սկսում է սիրել, փայփայել ու պաշտպանել…

Ինչպե՞ս պատրաստվել և ինչպե՞ս հաղթահարել առաջին հղիության ժամանակ առաջացող խնդիրները: 


Կնոջ օրգանիզմում հղիանալու հենց առաջին օրից սկսվում են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Չկա մի օրգան, որը փոփոխություն չկրի: Ամենաառաջինը թթվածնի ճիշտ մատակարարումն է, որը փոխկապակցված է սիրտ-անոթային համակարգի հետ: Պտղի մեծանալով' թոքերը սկսում են սեղմվել, դժվարանում է կնոջ շնչառությունը: Բայց այդ փոփոխությանը զուգընթաց մեծանում է արգանդը, և կնոջ որովայնը ավելի ցայտուն է երևում: Մյուսը մարսողական համակարգի հետ է կապված, նյութափոխանակության: Բավական հաճախ կնոջ մոտ սկսվում են փորկապություններ: Ավելի ակտիվ է աշխատում լյարդը՝ թե օրգանիզմում արյան բալանսը պահելու, թե վնասակար տոքսինները ոչնչացնելու համար: «Կինը, ինչպես միշտ, պիտի հետևի իր ինտիմ հիգիենային, այս ամիսների ընթացքում օրգանիզմը պահի գերմաքուր վիճակում, քանի որ ամեն մի վնասակար երևույթ օրգանիզմում կվտանգի պտղին»,- LN-ի հետ զրույցում նշեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանը:

Նրա խոսքով՝ ի հայտ եկող հաճախակի գլխապտույտները, սրտխառնոցները, քնկոտությունն անցնում են հղիության առաջին 3 ամսում, իսկ եթե շարունակվում են, ապա պիտի դրա մասին անպայման տեղյակ պահել անձնական գինեկոլոգին' հետագա բարդություններից խուսափելու համար: «Պտղի մեծանալով ծանրություն է ընկնում նաև երիկամների վրա, բայց եթե այդ ընթացքը կարողանում եք նորմալ տանել, խնդիրներ չեն առաջանում: Բայց լինում են կանայք, որոնց մոտ նկատվում է երիկամների շրջանում ցավ և այլն: Ամեն հարց և փոփոխություն քննարկեք Ձեր բժշկի հետ»,- խորհուրդ է տալիս գինեկոլոգը:

Ինչքան մոտենում է ծննդաբերության օրը, կինը սկսում է ավելի վախենալ: «Այդ վախը, որ գալիս է ծննդաբերությունից, տեղին է, քանի որ, իրոք, ցավոտ է գործընթացը, բայց դա միակ ցավն է, որ արագ անցնում է, երբ տեսնում ես երեխայիդ»,-բացատրում է մասնագետը գինեկոլագիական տեսանկյունից: Իսկ ահա հոգեբանները նշում են, որ ծննդաբերությունը, իրոք, այնպիսի ֆիզիկական և հոգեբանական ապրում է, որի սպասումն ուղեկցվում է մի շարք վախերով: Բացի ծննդաբերության ցավերի վախից, կարող են առաջանալ ոչ գիտակցված վախեր՝ կապված սեփական ծննդի մանկական ենթագիտակցական տրավմաների հետ:

Կարևոր է լավ պատկերացնել, թե ինչպես է ընթանում ծնունդը, ակտիվ մասնակցել երեխայի ծնունդի ընթացքին, գիտակցել, որ ծծնդաբերության ընթացքում երեխայի զգացմունքները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մոր: Բոլոր ֆիզոլոգիական փոփոխություններից առաջ կնոջ հոգեբանությունն է դառնում շատ ավելի զգայուն, խոցելի: Կինը, բացի ֆիզիկական վիճակի փոփոխությունից, իր կյանքն էլ է սկսում փոխել, հարմարվել նոր կարգավիճակին:
Երեխայի գոյության մասին լուրը իմանալու պահից կինն իրեն տալիս է մի շարք հարցեր՝ «Ինչպիսի՞ն կդառնա իմ կառուցվածքը», «Ինչպիսի՞ մայր կդառնամ ես», «Կկարողանա՞մ աշխատել», «Կշարունակե՞մ ամուսնուս դուր գալ», «Ինչպե՞ս կընթանա իմ հղիությունը», «Ինչպե՞ս է երեխան այնտեղ իրեն զգում»:

 

Շատ անգամ այդ անպատասխան հարցերը կնոջ համար դառնում են նոր սթրեսների և հոգեկան տառապանքի նախապայման:

Կարևոր է , որ կինն այդ ժամանակ դրական սպասումներով լի լինի, հղիությունն ընդունի որպես մի նոր փոփոխություն, պատրաստ լինի ժամանակավորապես հրաժարվել հին ապրելաձևից, ինչպես նաև հին հագուստից և կառուցի նորը, որը, չնայած դժվարություններին, կբերի անփոխարինելի դրական հույզեր և ապրումներ:

Հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը  LN-ի հետ զրույցում նկատեց, որ մանավանդ կանանց մոտ հղիության առաջին 3 ամիսներն է շատ ավելի նյարդային անցնում. «Հղիներին հատուկ է լարված նյարդային վիճակը, դա բացատրվում է հորմոնային փոփոխությամբ: Այդ ժամանակահատվածում կինը դառնում է անհասկանալի կամակոր, շուտ վիրավորվող, տագնապային, շուտ հուզվող և հավասարակշռություն պահպանելը շատ դժվար է լինում: Ինչպես շրջապատը, այնպես էլ ինքը կարող է օրը լցնել հաճելի զբաղմունքներով, զբոսնելով, ընկերների հետ հանդիպումներով, մշակութային օջախներ այցելելով»: Պետք է հիշեն կանայք, որ հղիությունը ոչ թե հիվանդություն է, այլ աստվածային պարգև: Իսկ այդ պարգևը միայն կանանց է տրված:

Գինեկոլոգը նաև կարևորում է հետծննդաբերական վիճակը. «Ճիշտ է մեր ավանդական «քառասունքը», քանի որ այդ ընթացքում կինը շատ ավելի խոցելի է դառնում թե վիրւսների, թե հոգեբանական առումով»: Իսկ Լիլիթ Ադիբեկյանը վստահեցնում է, որ բնությունը պարգևել է կնոջը բոլոր անհրաժեշտ հատկանիշները ծննդաբերելու համար՝ համբերություն, իմաստնություն, կանխազգացողություն:

Կարդացեք նաեւ Առաջին հղիություն. ցանկալի է՝ լինի 18-28 տարեկանում

                                                                                                                                    Հասմիկ Մելիքսեթյան

 

Դիտվել է 17333 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025
Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են:

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025
Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 422 անգամ
30.06.2025
Դիտվել է 417 անգամ
25.06.2025
Դիտվել է 404 անգամ
26.06.2025
Դիտվել է 388 անգամ
27.06.2025
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster