|
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
|
Առաջին հղիություն. ցանկալի է՝ լինի 18-28 տարեկանում
17.04.2012
Հաճախ է աղջիկներին ու կանանց անհանգստացնում այն հարցը, թե առաջին հղիությունը տարիքային ո՞ր սահմանում կարող է բարդություններ ու դժվարություններ առաջացնել:
Առաջին հղիության ու վերջինիս հետեւանքով առաջացած բարդությունների մասին LN-ը զրուցեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հետ: «Եթե կնոջ առաջին հղիությունը լինում է երեսուն տարեկանում, ապա ծննդաբերությունը հնարավոր է'կատարվի վիրահատական միջամտությամբ»,-ասաց գինեկոլոգը' հավելելով, որ ծննդաբերություն ընդունող բժիշկը կորոշի'ինչքանով է վիրահատությունը խիստ անհրաժեշտ:
Նրա խոսքով' կան ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք երեսուն տարեկանից հետո կարող են խանգարել ծննդաբերության նորմալ ընթացքին. խոսքը պոչուկի մասում գտնվող փոքրիկ հոդի մասին է, որը բոլոր կանանց մոտ երեսուն տարեկանից հետո ոսկրանում է ու չի աշխատում:
Դրա հետեւանքով լույս աշխարհ գալիս երեխայի գլուխը, հեշտությամբ դուրս չգալով, կարող է վնասվածք ստանալ: Գինեկոլոգի խոսքով' ուրիշ ոչինչ մի լուրջ խնդիր չի սպառնում' հղիանալու ու առողջ բալիկներ ունենալու գոնե մինչեւ երեսունհինգ տարեկանը, որից հետո, ինչպես հայտնի է, կանայք 4-5 անգամ ավելի քիչ են հղիանում: Մասնագետի հավաստմամբ'կնոջ առաջին հղիության ամենալավ տարիքը համարվում է 18-ից մինչեւ 28-ը:
Շողիկ Գալստյան Դիտվել է 9236 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը
27.10.2026 Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։
|
|
Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ
05.08.2026 Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։
|
|
 |
|
|
Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը
21.07.2026 Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։
|
|
6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի
14.07.2026 Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:
|
|
 |
|
|
Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ
17.06.2026 Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:
|
|
7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան
09.06.2026 Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|