Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Մեծավարի. ինչ եք իմանում ամուսնության առաջին տարում

22.06.2018

Հարսանիքից հետո առաջին տարին ուրախ է, ծիծաղելի, տխուր, խենթ, բազմաբնույթ...

Ահա այն ինչ դուք ամենայն հավանականությամբ կիմանք այդ ընթացքում.

Զարմանալի է լինել ինչ-որ մեկի կինը

Եվ ինչ-որ մեկին ամուսին անվանել: Զարմանալի է, սակայն այնքան հաճելի:

Այժմ դուք իսկական եք

Նա սափրվում է, քանի դեռ դուք ցնցուղ եք ընդունում: Դուք կարող եք չփակել դուռը: Դուք գիտեք, որ երբեմն նա մոռանում է լվանալ ատամները, իսկ նա գիտի, որ դուք չեք սիրում հավաքել անկողինը:

Ֆինանսական հարցերը նյարդայնացնում են

Երբեմն ոչ, սակայն մեծամասամբ հենց այդպես է՝ փողերը գնում են: Օգտակար է միասին կազմել նպատակների ցուցակ մոտակա տարիների համար և որոշել, թե ի՞նչ անել հավաքված փողերի հետ:

Ընտանեկան հոգեբան՝ լավ գաղափար է

Խորհարդակցության գնալ, երբ ամեն ինչ լավ է և ստանալ օգտակար խորհուրդներ, թե ինչպես անել, որ վատ չլինի՝ հասուն մարդկանց քայլ է: Դա շատ օգտակար է:

Դուք ավելի շատ խոսում եք երեխաների մասին

Եթե նույնիսկ չեք պլանավորում հենց հիմա:

Շաբաթը մեկ անգամ դուք ասում եք՝ «Աստված իմ, ես ամուսնացած եմ»:

Միգուցե այլ խոսքերով, սակայն ասում եք, և հաճելի տաքություն եք զգում ամբողջ մարմնով:

Դուք հիշում եք հարսանիքը

Նույնիսկ եթե ընդամենը երկուսով զագս եք գնացել, իսկ եթե մեծ հանդիսություն է եղել, առավել ևս՝ հիշելու շատ բան կլինի:

600x580

Դուք բոլորին ցույց եք տալիս հարսանեկան ալբոմը

Այլապես, ինչո՞ւ էիք այդքան երկար փնտրում լուսանկարչի, որը հիանալի նկարներ է արել:

Բարդ է երկու կյանքը մեկի վերածելը

Բոլոր քարտերը, վարկերը, պարտքերը և շատ այլ մանրուքներ ընդհանուր են դառնում:

Երբեմն մտածում եք, արդյո՞ք ճիշտ եք վարվել

Սակայն գալիս այն եզրակացության, որ այո, ամեն ինչ ճիշտ է:

Դուք փորձարկումներ եք անում անկողնում

Իսկ երբ դա անել, եթե ոչ թարմ ամուսնական շրջանում:

Դուք ունենում եք ձեր լեզուն

Դա առավել նկատելի է հաղորդագրություններում: Օրինակ, եթե դուք նրան գրումեք Պց՝ դա նշանակում է պատվիրել պիցցա երեկոյան:

Նրա ծնողները ձեզ սկսում են իրենց աղջկա նման վերաբերվել

Կամ ոչ: Ամեն դեպքում, երկու զույգ ծնողներ բավականին հետաքրքիր է, առավել ևս, եթե հարաբերությունները լավ են:

Ձեզ թվում է, դուք նրանից շատ եք ներդնում

Իսկ նա հակառակն է մտածում: Ինչին էլ դա վերաբերի, մի թողեք հարաբերություննր պարզելը հետագայի վրա, որպեսզի նեղվածությունը չկուտակվի:

Անկեղծ եղեք միմյանց հետ

Բարություն, սեր, անկեղծություն՝ սա լավագույնն է, ինչ դուք կարող եք տալ միմյանց: Մի սահմանափակեք ձեզ դրանում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8192 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2025 10:43
85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40
50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33
Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17
NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29
Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 787 անգամ
01.07.2025
Դիտվել է 731 անգամ
27.06.2025
Դիտվել է 453 անգամ
02.07.2025
Դիտվել է 229 անգամ
03.07.2025
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster