NEWS FOR LADIES
     Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

10 բան, որոնք չկան ներդաշնակ հարաբերություններում

23.04.2018

Մարդիկ հարաբերություններ են կառուցում երջանիկ լինելու համար, սեր ու հարգանք ընդունելու և տալու, ուրախությունը կիսելու: Սակայն հաճախ ինչ-որ բան այնպես չի գնում և հարաբերությունները դառնում են ավելի շուտ սթրեսի քան ուրախության աղբյուր:

Հիվանդագին, խնդրահարույց հարաբերությունները հյուծում են, դառնում էմոցիոնալ խնդիրների և հոգեկան ապրումների աղբյուր: Ներդաշնակ հարաբերությունները մեկ օրում չեն կառուցվում և միակողմանի չեն: Ինչպիսի՞ հարաբերությունները կարելի է անվանել ներդաշնակ և երջանիկ: Ահա 10 բան, որոնք չպետք է լինեն այդպիսի հարաբերություններում:

Կշտամբանք

Ինքն իրենով կշտամբանքը թունավոր հարաբերությունների նշան է: Այն կոչված է ուղղելու զույգի վարքագիծը հարմարացնելով իրեն: Կշտամբանքը մեղքի զգացողություն առաջացնելու փորձ է՝ սեփական ցանկությունը կատարելու համար: Երջանիկ հարաբերությունների կառուցման, էմոցիոնալ առողջ հարաբերություններ կառուցելու համար այս հնարքը օգտագործել չի կարելի:

Նեղվածություն

Հասուն մարդը հասկանում է, որ նեղվածությունն ուղղակի սպասելիքի և իրականության անհամապատասխանությունից առաջացած արձագանք է: Այդ պատճառով ներդաշնակ հարաբերություններում մարդիկ միմյանց համար սցենարներ չեն կազմում, որոնցով պետք է ապրել: Երջանիկ հարաբերություններում կա այն, ինչ բացառում է երկարատև նեղանալը, դա ընդունումն է:

Անբաժանելիություն

Որպես կանոն, անբաժան լինելը ասոցեացվում է սիրահար զույգերի հետ: Սակայն սիրահարվածությունը միշտ չէ որ բերում է ներդաշնակ հարաբերությունների: Երջանիկ, ամուր և երկարատև հարաբերությունները չեն կապում երկու մարդկանց և պարտադրում մշտապես միասին լինել: Հակառակը, երկու առանձին անձնավորություններ, միմյանց լրացնելով, կարող են շարունակել իրենց զարգացման ճանապարհը: Մարդիկ կարիք ունեն մենակ մնալու իրենք իրենց հետ, ունենալ անձնական ժամանակըև տարածք: Այն հարաբերությունները, որտեղ դա չկա փլուզվում են:

Խանդ

600x580

Խանդը սիրո նշան չէ: Այն էմոցիոնալ անհասունության, վստահության պակասի նշան է: Խանդը կարող է առողջ հարաբերությունները դարձնել թունավոր և հյուծող:

Պարտավորությունների բաժանում

Խոսքը տնային գործերի մասին չէ: Դա այն է, երբ ամեն մեկը իր գլխում ունենում է հստակ պատկեր, թե ինչ է ակնկալում զույգից և ինչ ինքը պետք է փոխադարձ տա: Կնոջ և տղամարդու գործը ասածն աբստրակտ հասկացողություն է: Ներդաշնակ հարաբերություններում հիմքը մեկը մյուսի մասին հոգ տանելն է և, եթե ինչ-որ մեկը բավարար չափով դա չի ստանում, անպայման ասում է դրա մասին: Պետք է հասկանալ, որ իրական երջանկությունը սխեմայով չի գծվում այլ սիրո հիման վրա է կառուցվում:

Սուտ

Բոլորը լավ գիտեն, որ սուտը քայքայում է ներդաշնակ հարաբերությունների հիմքը` վստահությունը: Նույնիսկ, եթե այդ սուտը լավի համար է, վաղ թե ուշ այն բացահայտվում է: Հարաբերությունները, որոնցում անհրաժեշտ է ստել, արդեն խնդրահարույց են և նրանց հետ պետք է մի բան անել, կամ բուժել կամ բաժանվել:

Մրցակցություն

Միությունը, որում ամուսինները փորձում են իրարից առաջ անցնել որևէ ոլորտում, չի կարող երջանիկ համարվել: Զույգերը ենթագիտակցաբար սկսում են միմյանց մեջ տեսնել մրցակիցներ և չեն կարող մեկ թիմ լինել: Երբ ընտանիքում մրցակցություն գոյություն ունի` տարբեր կոնֆլիկտներ են ստեղծվում: Մրցակցությունը տեղափոխվում է կյանքի այլ ոլորտներ և զրկում փոխըմբռնումից, ջերմությունից:

Ագրեսիա

Եթե հարաբերություններում կա ագրեսիա, էմոցիոնալ կամ ֆիզիկական բռնություն, նրանց չի կարելի երջանիկ անվանել: Ներդաշնակ հարաբերություններում մարդիկ չեն խուսափում էմոցիաները ցույց տալ, սակայն այնպես են անում, որ զույգը չնեղանա: Ագրեսիան վախ է ծնում, իսկ վախը հեռվացնում է մարդկանց և հարաբերությունները դարձնում հիվանդոտ:

Երրորդ դեմքեր

Կնոջ և տղամարդու միջև առողջ հարաբերությունները կառուցվում են միայն այն ժամանակ, երբ նրանց միջև ոչ մեկ կանգնած չէ: Եթե փոխհարաբերությունները կառուցված են սիրային եռանկյան մեջ, ուրեմն դրանք անհարմարության, ցավի, տանջանքի պատճառ կդառնան բոլոր մասնակիցների համար: Երրորդ կողմը կարող են լինել ծնողները, ովքեր չեն ընդունում երեխայի մեծանալու փաստը և փորձում են ամեն ինչ վերահսկել: Դա դառնում է շատ զույգերի բաժանման պատճառ:

Ուշադրություն

Երբ երկու սիրող սրտեր միավորվում են, միմյանց հանդեպ ուշադրությունը դառնում է շնչառության նման բնական բան: Իրական սերը թելադրում է քայլեր, և այդ ամենը տեղի է ունենալու բնական կերպով: Ուշադրության պակասը հարաբերություններում խոսում է այնտեղ անցանկալի բաներ կատարվելու մասին: Հաճախ այդպիսի հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2099 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչի մասին պետք է խոսեք ձեր տղամարդու հետ

15.08.2018
Երջանիկ հարաբերությունները հիմնվում են զույգերի ձգտմանը իմանալ և հասկանալ միմյանց ներքին աշխարհը: 

6 կարծրատիպ, որոնք թույլ չեն երջանիկ հարաբերություններ կառուցել

09.08.2018
Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում կատարյալ սիրավեպը, սակայն կատարյալ զույգերի վերաբերյալ այս 6 միֆերին հավատում են շատերը: Եվ իզուր:

9 բան, որ կարելի է անել միասին

30.07.2018
Եթե ձեզ արդեն ձանձրալի է երկուսով, դա չի նշանակում, որ ժամանակն է բաժանվելու․ բավական է ուղղակի երկուսիդ էլ թափ տալ:

5 հարց, որոնք կփրկեն ձեր հարաբերությունները

25.07.2018
Երջանիկ զույգերը գիտեն` որպեսզի հարաբերությունները ծաղկեն և միմյանց ուրախացնեն, պետք է լավ աշխատել:

Երկու կրակների միջև. ինչ անել եթե սիրահարվել եք մեկ այլ տղամարդու

19.07.2018
Դա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ. թվում է երջանիկ եք, լուրջ հարաբերություններում եք, նույնիսկ ամուսնացած, և հանկարծ հայտնվում է նա․․․

Ընդամենը 2 հանգամանք կպահպանեն ձեր ամուսնությունն ամբողջ կյանքի ընթացքում

13.07.2018
Ցանկանու՞մ եք պահել ընտանիքը երկար տարիներ, դիմավորե՞լ ծերությունը սիրած ամուսնու հետ և երբեք չբաժանվել՝ չնայած հանդիպող խնդիրների: Դա հնարավոր է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-08-2018 01:59
Ամենահայտնի նորաձևության ամսագրերից մեկը՝ Vogue-ի, խմբագրությունը սենսացիոն որոշում է կայացրել․ ընթերցողները Vogue-ի էջերում այլևս չեն տեսնի մոդելների, որոնց տարիքը չի անցնում 18-ը ։
18-08-2018 01:51
Դատարանը Անջելինա Ջոլիին պարտադչել է թույլատրել Բրեդ Փիթին տեսակցել երեխաներին։
18-08-2018 01:48
Թուրքիայում 50-ամյա տղամարդը բռնաբարել է 5-ամյա աղջկան:
18-08-2018 01:45
Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, ով բոլորովին վերջերս ներողություն խնդրեց իր աղջկա ընտանիքից, պատրաստվում է հագուստի իր հավաքածուն թողարկել։
18-08-2018 01:00
Մոնտենեգրոյում օգոստոսի 18-ին կընտրեն ծուլության չեմպիոնին. մրցման կանոնները պարզ են՝ հարկավոր է, որքան հնարավոր է երկար պառկել, ուտել, խմել եւ զրուցել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Անգլիայում ստեղծել են երիտասարդացնող ջին

18.08.2018
Բրիտանական Young in Spirit`s ալկոհոլային ապրանքանիշը թողարկել է Collagin Pink Rose ջին, որի բաղադրության մեջ առկա է կոլագեն:

LADYNEWS TV
Շակիրան ներկայացրել է էրոտիկ տեսահոլովակ՝ Clandestino երգի հիման վրա։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.08.2018
Դիտվել է 1268 անգամ
16.08.2018
Դիտվել է 1135 անգամ
15.08.2018
Դիտվել է 459 անգամ
17.08.2018
Դիտվել է 417 անգամ
14.08.2018
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster