Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

6 խորհուրդ. ինչպես սիրել աշխատանքը

13.04.2018

Այդքան էլ շատ չեն մարդիկ, ովքեր զբաղվում են նրանով, ինչը իրենց սրտով է: Մեծամասնությունն աշխատում է այնտեղ, որտեղ կարողացել է տեղավորվել և որտեղ քիչ թե շատ բավարար վարձատրություն կա: Սակայն, եթե աշխատել և ատել այդ աշխատանքը, ապա մարդը երջանիկ չի լինի և կարիերայի աճ չի ունենա:

Եվ այսպես, ինչպես սիրել աշխատանքը․ 6 խորհուրդ:


Քայլ 1. Դրական կողմեր

Մարդկությունն այնպես է կազմավորված, որ ավելի շատ կենտրանանում է բացասականի վրա, քան դրականի: Սակայն լինում են այնպիսի դեպքեր, երբ դրական կողմերն ավելի շատ են, քան բացասականը, և աշխատանքը դրա մեջ է մտնում: Այո, միգուցե դուք ամեն օր արթնանում եք առավոտյան ժամը 6-ին և վերադառնում ուշ երեկոյան, սակայն միաժամանակ դուք ունեք բավականին բարձր աշխատավարձ, հետաքրքիր պաշտոն և հաճելի գործընկերներ: Գոյություն չունի աշխատանք, որը ունենա միայն բացասական կամ միայն դրական կողմեր:

Քայլ 2. Որակավորում

Ամենաշահավետ ներդրումները սեփական անձի մեջ արվողներն են: Կանոնավոր կերպով բարձրացրեք ձեր որակավորումը, զբաղվեք ինքնազարգացմամաբ և կրթությամբ: Այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլինի աշխատելը:

Քայլ 3. Հանձնառություն

Յուրաքանչյուր գործում անհրաժեշտ է ոչ միայն ստանալ, այլև տալ: Տալով սեփական գիտելիքները և ժամանակը աշխատանքին, դուք ստանում եք նյութական հատուցում: Եթե աշխատանքը սիրում եք, ապա ինչու՞ ավելի շատ չներդնել դրա մեջ: Փոխարենը դուք առաջ կգնաք կարիերայի աստիճանով, կլավացնեք ձեր նյութական վիճակը և կունենաք նոր ու հետաքրքիր ծանոթություններ:

Քայլ 4. Հանգիստ

600x580

Աշխատանքով զբաղվելիս մի մոռացեք հանգստի մասին: Եթե զգում եք, որ հոգնել եք, վեր կացեք և թեթև մարզանք արեք: Մի անտեսեք ընդմիջումը, որի ժամանակ դուք կարող եք ոչ միայն սնվել, այլև զբոսնել: Մի մոռացեք քնի մասին, երբ մարդը լավ է քնում նա ավելի լավ և հաճույքով է աշխատում: Արձակուրդի ժամանակ մի մտածեք աշխատանքի մասին, թուլացեք և վայելեք հանգիստը:

Քայլ 5. Պատճառ և հետևանք

Եթե ղեկավարությունը դժգոհ է ձեզանից, պարզեք պատճառը: Հնարավոր է ձեզ ուղղակի համարում են անբարեխիղճ աշխատող: Եթե դա այդպես է, ավելի ջանասիրաբար աշխատեք, լավացրեք ձեր արդյունքները և մի թաքցրեք դրանք, որպեսզի ղեկավարությունը տեսնի: Եթե նկատողությունները ձեզ անարդար են թվում, խոսեք ղեկավարի հետ, միգուցե ստանաք ավելի հստակ պատասխան և օգտակար խորհուրդներ:

Քայլ 6. Ֆեն-Շույ

Եթե հավատում եք այսպիսի բաների, մի անտեսեք դրանք: Ըստ Ֆեն-շուի՝ կարիերայի հատվածը հյուսիսում է: Այդ հատվածում որևէ իր դրեք շարժվող ջրով: Կարող եք նաև իրեր դնել, որոնք նշանավորում են առատություն:

Սակայն եթե...

Եթե դուք այդպես էլ չկարողացաք սիրել ձեր աշխատանքը, կամ չեք տեսնում ձեզ այդ պաշտոնում, ուրեմն պետք է մտածեք այն փոխելու մասին: Մի վախեցեք դրանից, ամենահաջողակ մարդիկ անգամ ոչ մեկ անգամ են այրվել, մինչև գտել են իրենց տեղը: Զբաղվեք նրանով, ինչը հետաքրքրում է ձեզ, բաց եղեք առաջարկների համար, փորձեք նորը: Այդ դեպքում ձեր տեղը ձեզ կգտնի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9660 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
22.04.2026
Դիտվել է 6191 անգամ
27.04.2026
Դիտվել է 542 անգամ
24.04.2026
Դիտվել է 192 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster