Եթե դուք համարում եք, որ անձնագրում ինչ-որ վախենալու տիկնոջ նկար է, վիզաների վրա ուղղակի անծանոթ մեկը, և յուրաքանչյուր լուսանկար փաստաթղթի համար լաց լինելու առիթ է, ուրեմն այս հոդվածը ձեր համար է:
Մաշկ
Առաջին կանոն` ոչ մի շողշողացող և փայլուն նյութակազմվածք: Դրանք կլուսարձակեն և դեմքին անպետք ծավալ կհաղորդեն, աչքերը կդարձնեն փոքր, իսկ այտերը՝ թմբլիկ: Նույնիսկ, եթե դուք երբեք չեք օգտագործել անփայլ միջոցներ, ապա այժմ դա կարևոր է: Օգտագործեք անփայլ տոնային կրեմ կամ ձեր սովորականի վրա դիմափոշի արեք: Ձեր դեմքը իրականում նման կլինի ալյուր ցանածի, սակայն լուսանկարի համար այդպես էլ պետք է:
Հոնքեր և թարթիչներ
Որքան մուգ՝ այնքան լավ: Լուսանկարի վրա հոնքերը և թարթիչները կորում են, այդ պատճառով հանգիստ ընդգծեք հոնքերը և մի խնայեք սևաներկը: Կատարյալ տարբերակ կլինի այդ պահի համար օգտագործել դնովի թարթիչներ:
Շուրթեր
Անփայլ շրթներկը հստակ գծերով ձեր փրկությունն է: Ընտրեք հագեցած երանգ, սակայն գույնը պետք է ձեր բնական շուրթերին մոտ լինի: Ոչ մի նյուդ, ընտրեք դասականը:
Թեքություն
Իջեցրեք դունչը: Սովորաբար ձեզ ասում են հակառակը, սակայն ավելի լավ է այդպես չանել: Իջեցված դնչի ժամանակ դեմքի ներքևի գծերը տեսանելիորեն փոքրանում են և դեմքն ավելի նիհար է երևում։ Բայց շատ էլ մի իջեցրեք: Կարող եք խնդրել մեկին ձեզ այդպես նկարել, որ իքներդ ընտրեք ձեր հարմար տարբերակը:
Շրջում
Փոքր-ինչ, շատ քիչ շրջեք դեմքը շահեկան կողմով առաջ: Ամեն մարդու մոտ դեմքի մի մասն ավելի շահեկան է, քան մյուսը և հենց այդ մասով պետք է փոքր-ինչ առաջ շրջվել:
Ժպիտ
Սովորաբար մենք ժպտում ենք ամբողջ դեմքով՝ կկոցվում են աչքերը, այտերը վերև են բարձրանում, շուրթերը կիսաբացվում են: Լուսանկարի համար դա տարբերակ չէ, սակայն փոքրիկ ժպիտը կզարդարի ձեր նկարը: Ինչպես պետք է անել. հանգիստ հայացք՝ ուղիղ ֆոտոխցիկին, աչքերը բաց են, բայց չռված չեն, հոնքերը փոքր-ինչ բարձրացված են: Ժպիտը պետք է շատ թեթև լինի, ուղղակի բարձրացրեք շրթունքների անկյունները բայց պահպանեք դեմքի անվրդովվ արտահայտությունը: Թող ժպիտը փոքր-ինչ հեգնական դիտվի, դա այն է, ինչ պետք է:
02-04-2026 09:11 Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։
02-04-2026 09:04 Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22 Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
01-04-2026 08:53 Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00 Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: