Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Լավ տրամադրության 10 հասարակ կանոն

20.03.2018

Գոյություն ունեն 10 իրոք ոչ բարդ և, թվում է, ակնհայտ միջոց՝ միշտ լավ տրամադրություն ունենալու համար: Իրերին ավելի դրական նայելու համար պետք է բաց լինել փոփոխություններին և նախապես հավատալ հաջողությանը:

Կարևոր է հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրը իր սեփական երջանկության կառուցողն է, այդ պատճառով պետք է սիրենք ինքներս մեզ և պատասխանատվությամբ մոտենանք կյանքի ոճի ընտրությանը:

Լավ տրամադրության թեման հետաքրքրում է գրեթե բոլորին: Հասկանալը, թե ինչն է մարդուն դարձնում ավելի երջանիկ օգնում է չենթարկվել մանր նյարդայնացնող հանգամանքներին, ինչը հնարավորություն է տալիս ոգեշնչված լուծել նույնիսկ ամենահուզիչ խնդիրները: Դա այն է, ինչի համար կարևոր է ժամանակ հատկացնել, որպեսզի ամեն ապրած օր, իրոք, ուրախություն պարգևի:

Եվ այսպես, գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ լավ տրամադրությունը պահպանելու համար: Դրանցից կարելի է առանձնացնել 10 գաղտնիք, որոնք առավել հեշտ է հիշել և իրագործել:

1. «Առողջ մարմնում՝ առողջ ոգի»: Առանց ֆիզիկական առողջության մարդուն, իրոք, ուժերը չեն բավականանցնի պայքարել կյանքի բոլոր անախորժությունների հետ: Տաս րոպեանոց մարզանքը հաճելի, առույգացնող երաժշտության տակ՝ դրական լիցքեր կհաղորդի ողջ օրվա համար:

2. Պետք չէ տրվել իսկույն մենակ մնալու ցանկությանը: Հարազատ մարդիկ և մտերիմ ընկերները ճիշտ դեղամիջոց են յուրաքանչյուր տխրությունից: Իսկ եթե դա համատեղել քաղաքից դուրս գնալով կամ երեկույթով, ապա ամեն ինչ կստացվի:

3. Երաժշտությունն իրականում հրաշքներ է գործում, կարևոր է հավատալ դրան: Առույգացնող, թե նուրբ: Ամբողջ բնակարանով, թե հանգիստ: Բավական է գտնել ճիշտ երգը, կամ մեղեդին և դրանք միանգամից կբերեն հաճելի հիշողություններ և դրական զգացմունքներ կպարգևեն:

4. Հիասքանչ է գտնել մի գործ, որով հաճելի կլինի զբաղվել: Իզուր չէ, որ մարդիկ նախընտրում են մաքրել գրքերի դարակները, խնդիրները լուծելու փոխարեն:

5. Չարժե հետաձգել երազանքների իրականացումը: Եթե մարդը հնարավորություն ունի ուրախացնել ինքն իրեն, պետք չէ երկարաձգել այդ պահը, ավելի հարմար ժամանակ միգուցե և չլինի:

600x580

6. Մարդը պետք է խնամի ինքն իրեն և գրավիչ լինի շրջապատի համար, այդ պատճառով կարևոր է ապահովվել հոգեկան հարմարավետությունը՝ հետևելով արտաքինին:

7. Յուրաքանչյուր մեդալ ունի հակառակ կողմը: Իսկ միգուցե ավելի լավ է հետաձգել խնդրի լուծումը, որպեսզի ընթացքում հասկանալ, որ ամեն ինչ այդքան էլ ճգնաժամային չէ, որքան թվում է:

8. Օգտակար է խախտել սեփական և ընդհանուր սկզբունքներն ու սովորությունները: Եթե երբեմն ցանկություն է առաջանում անձրևի տակ առանց անձրևանոց զբոսնել կամ ուտել մի ամբողջ բանկա խտացրած կաթ, կարելի է տրվել այդ «հակասության ոգուն»:

9. Լացել և տխրել ամիսը մեկ անգամ կարելի է և պետք է: Մարդուն անհրաժեշտ է ազատվել բացասականից, որը կուտակվում է ներսում:

10. Ամենակարևորը յուրաքանչյուր մարդու համար իմանալ իր արժեքը և հավատալ սեփական ուժերին:

Կարևոր է հասկանալ, որ անհաջողությունները տարբեր են լինում: Դրանք նաև հայտնվում են որ հավասար չափաբաժնով և երբեմն դժվար է դրանք հաղթահարել: Մարդը պետք է միշտ կարողանա հասկանալ ինչը և ինչու է նրան անհանգստացնում: Կարևորը խնդիրների ճիշտ դասակարգումն է, գոյություն ունեն այնպիսինները, որոնց վրա չարժե ուշադրություն դարձնել և այնպիսինները, որոնց պետք է հետ մղել ու հաղթանակ տանել: Գրագիտորեն առաջնահերթություններ դնելը, ոչինչ չբարդացնելը, ուրախությամբ շրջապատի հետ կիսվելը և լայն ժպտալը հասարակ վարժություններ են ավելի երջանիկ դառնալու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5906 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 862 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 206 անգամ
26.04.2024
Դիտվել է 170 անգամ
27.04.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster