Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

6 քայլ, երբ դուք ինքներդ եք կոտրում հարաբերությունները

13.03.2018

Այնպես է լինում, որ մենք ինքներս առանց գիտակցելու, տորպեդորահարում ենք մեր հարաբերությունները, այնուհետև զարմանում, թե ինչպես ստացվեց այդպես: Համոզվեք, որ ձեր հարաբերություններում այդպիսի նշաններ չկան:

Դուք խուսափում եք ցավից

Դա երևում է այնպես, կարծես դուք վախենում եք քննարկել հարաբերությունները և դրանք նոր մակարդակի բարձրացնել: Այսպիսի խուսափումը կարող է վկայել շատ բաների մասին՝ սկսած չեղած տեղից խնդիրներ ստեղծելուց մինչև ինքներդ ձեզ չխոստովանելուց, որ նա այն մարդը չէ, ում ցանկանում եք տեսնել ձեր կողքին:

Դուք զսպում եք ձեզ

Շատերը փորձում են չսիրահարվել, որպեսզի հետո բաժանման ցավ չապրեն: Ոմանք դեռ երիտասարդ տարիքից կազմում են կատարյալ ամուսնու պատկեր, որը մեծամասամբ անհասանելի է և դրանով իսկ արդեն փչացնում ապագա հարաբերությունները: Այդպիսի պահվածքը հաճախ ի հայտ է գալիս առաջին կես տարիների ընթացքում, երբ մարդը փորձում է վերահսկել ամեն ինչ, իսկ թուլության դրսևորումը սխալ է համարում:

Դուք լսում եք ձեր ներքին քննադատին

Բոլորի մոտ կա ներքին ձայն, որը հիշեցնում է, որ նույնիսկ, եթե դուք լավի հույսով եք, ժամանակն է վատին պատրաստվել: Մենք համոզում ենք մեզ, որ բավականաչափ լավը չենք կամ «միևնույն է ամեն ինչ արցունքներով է ավարտվում»: Այդ պատճառով քանդվում են ավելի շատ հարաբերություններ, քան կարելի է կարծել: Մարդիկ իրենց հնարավորություն չեն տալիս երջանիկ լինելու, որովհետև չեն զգում, որ արժանի են դրան:

600x580

Դուք չեք ցանկանում սխալվել

Ոմանց ավելի կարևոր է ճիշտ լինելը, քան առողջ հարաբերություններ ունենալը: Կոնֆլիկտները հիանալի ճանապարհ են դժվարությունների միջով անցնելու համար և, եթե ճիշտ վիճել, հարաբերությունները միայն կամրանան: Իսկ սեփական սխալները չընդունելու ցանկությունը և զույգին մշտապես փորձել ապացուցել իր սխալ լինելը՝ խանգարում են սիրավեպին ցանկացած փուլում:

Դուք անհանգստանում եք ինչ կմտածեն ուրիշները

Ոմանց համար դա նույնիսկ ավելի կարևոր է, քան սեփական կամ զույգի կարծիքը: Դա շատ վտանգավոր է հարաբերությունների համար: Եթե դուք նախընտրում եք շտապել պատասխանել  հաղորդագրությանը, քան լսել ձեր զույգին, միշտ փոխում եք ձեր պլանները ծանոթների համար և ուրիշնների մասին ավելի շատ եք հոգ տանում, ապա ժամանակն է մտածել, թե ինչպես է դա դիտվում նրա տեսանկյունից:

Դուք մոռանում եք, որ տարբեր եք

Ակնկալել զույգից նույն մտքերը և գործողությունները, ինչպիսին ձերն են՝ շատ վտանգավոր է: Այլ կարծիքի չընդունելը վատ է համադրվում երջանիկ կյանքի հետ, դա կարող է հանգեցնել սթրեսի և քայքայել ցանկացած հարաբերություն: Ըմբռնումը և գիտակցումը, որ զույգն իր մտքերով և նպատակներով մարդ է, կօգնի ձեզ երկուսիդ դառնալ ավելի մոտ և առավել լավ հասկանալ միմյանց:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 10769 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1147 անգամ
22.07.2026
Դիտվել է 416 անգամ
25.07.2026
Դիտվել է 355 անգամ
24.07.2026
Դիտվել է 303 անգամ
28.07.2026
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster