Առողջ, կայուն հարաբերությունները զույգերի երջանկության գրավականն են: Սակայն լինում է այնպես, որ նույնիսկ այդպիսի հարաբերություններում մեկը սկսում է սառել սեքսի նկատմամբ: Ո՞վ առաջինը, և ինչպե՞ս դա շտկել:
Սեքսուալ հետաքրքրության մասին թարմ հետազոտությունն անսպասելի արդյունք է տվել: Բրիտանական Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները փորձարկման արդյունքում պարզել են, որ կանայք, տղամարդկանցից չորս անգամ ավելի, հարաբերությունների մեկ տարուց հետո սկսում են կորցնել հետաքրքրությունը սեքսի նկատմամբ: Հետազոտությանը մասնակցել է 4839 կին և 6669 տղամարդ։
Հիմնական պատճառներից են սոցիալական և անձնական գործոնները, այդ թվում՝ առողջական խնդիրները կամ նախկինում սեքսից ստացած վատ տպավորությունները: Յուրաքանչյուր 6 կանանցից մեկը, և 33 տղամարդկանցից մեկը նախկինում ենթարկված է եղել սեռական բռնության։ Բացի այդ կանայք մոռանում են սեքսի մասին, երբ տանը կան փոքրիկներ, զգացմունքային անբավարար շփումներից և իրենց ցանկությունների մասին բարձրաձայնելու վախից։ Եվ դա հասկանալի է․ հաղորդակցությունը հարաբերությունների պահպանման կարևոր գործոններից մեկն է։
Չի կարելի ժխտել նաև տարիքային փոփոխությունները: Ի դեպ, այս առումով հետազոտությունը ևս մի հետաքրքիր արդյունք է տվել: Տղամարդիկ հակված են կորցնել հետաքրքրությունը 35 և 44 տարեկանի միջև, իսկ կանայք՝ 55 և 64: Հարցումներին մասնակցած տղամարդկանց 15% նշել է, որ վերջին մեկ տարում սեքի ցանկություն չի ունեցել երեք և ավելի ամիս շարունակ, իսկ կանանց 34% է նման իրավիճակում եղել։
Հետազոտողները նաև ավելացնում են, որ գոյություն չունեն ոսկե հաբեր հարաբերություններում սեքսուալ խնդիրները լուծելու համար: Նրանք նշում են, որ խորը թաքնված պատճառը պետք է վեր հանել, աշխատել վրան և հետագայում բարձրացնել զույգի հետաքրքրությունը սեքսի նկատմամբ, այլ ոչ թե շրջվել հակառակ կողմ:
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: