Առողջ, կայուն հարաբերությունները զույգերի երջանկության գրավականն են: Սակայն լինում է այնպես, որ նույնիսկ այդպիսի հարաբերություններում մեկը սկսում է սառել սեքսի նկատմամբ: Ո՞վ առաջինը, և ինչպե՞ս դա շտկել:
Սեքսուալ հետաքրքրության մասին թարմ հետազոտությունն անսպասելի արդյունք է տվել: Բրիտանական Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները փորձարկման արդյունքում պարզել են, որ կանայք, տղամարդկանցից չորս անգամ ավելի, հարաբերությունների մեկ տարուց հետո սկսում են կորցնել հետաքրքրությունը սեքսի նկատմամբ: Հետազոտությանը մասնակցել է 4839 կին և 6669 տղամարդ։
Հիմնական պատճառներից են սոցիալական և անձնական գործոնները, այդ թվում՝ առողջական խնդիրները կամ նախկինում սեքսից ստացած վատ տպավորությունները: Յուրաքանչյուր 6 կանանցից մեկը, և 33 տղամարդկանցից մեկը նախկինում ենթարկված է եղել սեռական բռնության։ Բացի այդ կանայք մոռանում են սեքսի մասին, երբ տանը կան փոքրիկներ, զգացմունքային անբավարար շփումներից և իրենց ցանկությունների մասին բարձրաձայնելու վախից։ Եվ դա հասկանալի է․ հաղորդակցությունը հարաբերությունների պահպանման կարևոր գործոններից մեկն է։
Չի կարելի ժխտել նաև տարիքային փոփոխությունները: Ի դեպ, այս առումով հետազոտությունը ևս մի հետաքրքիր արդյունք է տվել: Տղամարդիկ հակված են կորցնել հետաքրքրությունը 35 և 44 տարեկանի միջև, իսկ կանայք՝ 55 և 64: Հարցումներին մասնակցած տղամարդկանց 15% նշել է, որ վերջին մեկ տարում սեքի ցանկություն չի ունեցել երեք և ավելի ամիս շարունակ, իսկ կանանց 34% է նման իրավիճակում եղել։
Հետազոտողները նաև ավելացնում են, որ գոյություն չունեն ոսկե հաբեր հարաբերություններում սեքսուալ խնդիրները լուծելու համար: Նրանք նշում են, որ խորը թաքնված պատճառը պետք է վեր հանել, աշխատել վրան և հետագայում բարձրացնել զույգի հետաքրքրությունը սեքսի նկատմամբ, այլ ոչ թե շրջվել հակառակ կողմ:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: