Ծննդաբերելը կարող է արագացնել կնոջ օրգանիզմի ծերացումը
28.02.2018
Ջորջիա Մեյսոնա (ԱՄՆ) համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ծննդաբերությունը կարող է արագացնել կանանց օրգանիզմի ծերացումը: Այդ մասին գրել է Metro հրատարակությունը: Նշվում է, որ ծննդաբերությունը հանգեցնում է տելոմերի նվազմանը, ինչը հանգեցնում է բջիջների ծերացման արագացման:
Փորձին մասնակցել է 20-44 տարեկան 1500 կին, որոնցից 444 –ը երբեք չէին ծծնդաբերել: Կատարվել է արյան հատուկ անալիզ, որից հետո պարզվել է, որ ծննդաբերած կանանց ԴՆԹ-ում եղած տելոմերի երկարությունը 4,2% ավելի կարճ է եղել:
Մարդկային ԴՆԹ-ի վերջավորությունների վրա տելոմերային փականների երկարությունը կապված է մարդու ծերացման և կյանքի ժամկետների հետ: Տարիների հետ տելոմերները կարճանում են, իսկ օրգանիզմը՝ ծերանում: Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգնման, որ ընդհանուր առմամբ երեխա ունենալը կանանց ԴՆԹ-ն ծերացնում է 11 տարով:
Փորձագետները դա պայմանավորում են բուն ծննդաբերությամբ պայմանավորված սթրեսներով, ինչպես նաև երեխաների դաստիարակման գործընթացով։
Միաժամանակ ԱՄՆ գիտնականների հետազոտությունից ստացված արդյունքները հակասում են այն եզրահանգնմանը, որին հանգել են նրանց մալազիացի գործընկերները։ Վերջիններս պնդում են, որ որքան շատ երեխաներ ունի կինը, այդքան երկար են նրա տոլեմերները։ Միաժամանակ շատ գիտնականներ պնդում են, որ պետք է շարունակել հետազոտություններն այս բնագավառում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4630 անգամ
Читать на русском
|