Ջինսերի 5 մոդել, որոնք արժե գնել այս սեզոնին
27.02.2018
Բարձր իրանով
Ցածր իրանով տաբաթների նորաձևությանն աստիճանաբար անցյալ է գնում: Այժմ նորաձև են բարձր իրանով ջինսերը:
Բարձր իրամով տարբերակներն ընդգծում են կանացի կազմվածքը և չեն կախվում ուղղակի:
Ճղրտած ծայրեր
Մինչև հատակ երկարության և կողքերից ճղրտած կարեր ունենալու փոխարեն, ջինսերի ծայրերին կտրված հատված է կախված թելիկներով:
Ծալվածքով
Նորաձևության ցուցադրություններն աղջիկներին հսկա զենք են տվել՝ մանժետներ և ծալքեր: Դրանց օգնությամբ կարելի է խաղալ տաբաթների երկարության հետ: Լայն մանժետն ավելի լավ է նայվում ուղիղ ձև ունեցող ջինսերի վրա, իսկ նեղը՝ նեղացողների:
Mom-ջինսեր
Մի քանի սեզոն առաջ կանանց զգեստապահարան վերադաձան 90-ականների հայտնի mom-ջինսերը: Դրանք ակտուալ են մնում այս սեզոնին: Այս մոդելն ունիվերսալ է ցանկացած կառուցվածքի համար: Ի հաշիվ բարձր իրանի, այն տեսանելիորեն երկարացնում է ոտքերը և հասակը, իսկ ազատ ուրվագիծը թույլ է տալիս թաքցնել ավելորդ կիլոգրամները:
Լայն մոդելներ և լայնացող ջինսեր
Նեղ սքիննիները գցեք հետևի դարակը: Դրանց եկել են փոխարինելու 2000-ներին հայտնի լայնացող ջինսերը: Թրենդային մոդելները կիպ նստում են ազդրերին իսկ ծնկից ներքև լայնանում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6886 անգամ
Читать на русском
|