Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

6 խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել դեպրեսիայից

08.02.2018

Երևի թե յուրաքանչյուր կին կյանքում առնվազն մեկ անգամ եղել է ընկճված վիճակում: Այդ պահերին առաջնում է դյուրագրգիռություն, հոգնածություն և անտարբերություն ամեն ինչի նկատմամբ:

Այս բոլորը դեպրեսիայի նախանշաններն են: Այդ վիճակում մարդու մոտ կորում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ինչը խանգարում է և աշխատանքին, և սովորելուն: Սակայն բարեբախտաբար գոյություն ունեն մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն, ոչ միայն պայքարել դեպրեսիայի դեմ, այլև խուսափել դրանից:

Հասկանալ պատճառը

Մեծամասամբ դեպրեսիվ վիճակից դուրս գալու համար պետք է առաջին հերթին հասկանալ դրա պատճառը և որքան հնարավոր է շուտ դեմն առնել: Անհրաժեշտ է փորձել հիշել դեպքը, որը ձեզ բերել է այդ վիճակի և մանրակրկտորեն ամեն ինչ վերլուծել: Հենց դեպրեսիայի պատճառների վերլուծությունից էլ պետք է սկսել դրա դեմ պայքարը:

Փրկությունը մաքրության մեջ է

Շատ հաճախ տունը մաքրելու որոշումը դեպրեսիվ վիճակից ազատվելու հիանալի միջոց է: Դա այդպես է, քանի որ մաքրության հետ է կապված այնպիսի զգացողությունները, ինչպիսինն են անպետքից և հնից ազատվելը: Ժամանակի այդպիսի անցկացումը կարող է շեղել տհաճ մտքերից և հիշողություններից, իսկ նոր մաքրած հավաքած սենյակը հարմարավետություն և լավ տրամադրություն կպարգևի:

Մի մոռացեք առողջ քնի մասին

Կարևոր է պահպանել քնի ճիշտ ռեժիմը, նույնիսկ, երբ դրա ժամանակը չկա: Դեպրեսիվ վիճակի մեջ լինելով օրգանիզմը միշտ հանգստի կարիք է ունենալու: Այդ պատճառով մարդը պետք է լավ քնի՝ առավել ևս դեպրեսիայի ժամանակ: Հոգնածությունը, ընկճվածությունը կարող են շուտ անցնել ամուր և առողջ քնից հետո:

Ֆիլմեր և գրքեր

Եթե բնակարանը մաքուր է ու քնելու ցանկություն չկա, իսկ դեպրեսիան ճնշում է և խլում էներգիան, ապա կարելի է վատ տրամադրությունից շեղվել հետաքրքիր և կլանող ֆիլմերի ու գրքերի օգնությամբ: Այսօր գոյություն ունեն բազմաթիվ սերիալներ, որոնք կլանում են իրենց հետաքրքիր սյուժեով: Դրանց դիտումը կարող է ցրել և վերադարձնել կյանքի հանդեպ հետաքրքրքությունը: Նույնը վերաբերում է գրքեր կարդալուն:

Խանութներով շրջելը, զգեստապահարանի թարմացումը

Այս միջոցները հայտնի են գրեթե բոլոր կանաց և ամենաարդյունավետն են վատ տրամադրության և դեպրեսիայի հետ պայքարելու հարցում: Կարելի է նաև փորձել փոքրիկ փորձարկումներ անել արտաքինի հետ, օրինակ, փոխել սանրվածքը կամ նոր բան գնել: Սեփական ոճի փնտրումը նույնպես կարող է շեղել վատից և բարձրացնել տրամադրությունը:

Էքստրեմալ սպորտաձևեր

Եթե դեպրեսիան կամ վատ տրամադրությունը հաճախակի է տեղ գտնում մարդու կյանքում, ապա դրա հետ կարելի է պայքարել հասարակ կամ նույնիսկ էքստրեմալ սպորտաձևի միջոցով: Օդապարիկից թռնելը, դահուկներով սահելն նպաստում են ադրենալինի արտադրմանը, ինչն իր հերթին նպաստում է դեպրեսիայի և վատ տրամադրության նվազմանը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1502 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հասարակ միջոցներ նյարդերն արագ կարգի բերելու համար

12.02.2018
Խուճապի մեջ եք: Ահա 10 տարբերակ, ինչպես հանգստացնել նյարդերը:

Ինչպես դառնալ երջանիկ. հոգեբանի 6 խորհուրդ

09.02.2018
Ամերիկյան հոգեբան Շոն Աչորը գիտի, թե ինչ է պետք մարդուն երջանկության համար:

6 խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել դեպրեսիայից

08.02.2018
Բարեբախտաբար գոյություն ունեն մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն, ոչ միայն պայքարել դեպրեսիայի դեմ, այլև խուսափել դրանից:

5 միջոց նվազեցնելու սթրեսի մակարդկը և բարձրացնելու մոտիվացիան

03.02.2018
Ինչպես գալ ճիշտ լուծման և ուժերը ծախսել մոտիվացիայի ամրացմանը և զարգացմանը այլ ոչ մշտական սթրեսային վիճակներ հաղթահարելուն:

Հոգատար ծնողները միշտ ասում են այս 8 արտահայտություններն իրենց երեխաներին

30.01.2018
Գոյություն ունեն մի քանի կարևոր արտահայտություններ, որոնք երեխան պետք է լսի ամեն օր։

Թեստ. Իմացեք ինչպիսի կին եք դուք

27.01.2018
Մեր վարվելաձևը, սովորությունները և չգիտակցված ընտրությունը մեր մասին շատ բան կարող են պատմել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-02-2018 08:05
Կալիֆոռնիացի կենսաբաններն առաջին անգամ քիմերային սաղմեր են աճեցրել, որոնցում առկա են և՛ մարդու, և՛ ոչխարի բջիջներ. Ամերիկյան գիտական միության համաժողովում գիտնականները նշել են, որ այս քայլն իրենց մոտեցնում է կենդանիների ներսում մարդկային լիարժեք օրգաններ աճեցնելուն:
20-02-2018 07:53
Ներկայումս Սարա Ջեսիկա Փարքերը HBO-ով ցուցադրվող «Divorce» սիթքոմի պրոդյուսերը և դերասանն է, վերջերս դուրս եկավ սիթքոմի 2-րդ սեզոնը․ 52-ամյա դերասանուհին մեծ ոգևորությամբ սեռական տեսարանում է նկարահանվել դերասան Սթիվեն Պասքալի հետ:
20-02-2018 07:49
Բրիտանիայում KFC արագ սննդի ցանցը հավի միսի պակասի պատճառով հայտարարել է հարյուրավոր ռեստորանների փակման մասին:
20-02-2018 06:08
Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են գերբարակ էլաստիկ լուսադիոդային դիսփլեյ, որը կարելի է սոսնձել մարդու մաշկի վրա. ընդամենը 1 միլիմետր հաստությամբ այդ էկրանի վրա կարելի է ընթերցել տեքստային հաղորդագրություններ եւ նունիսկ տեսագրություն դիտել:
20-02-2018 02:03
Տոկիոյում գտնվող ռեստորաններից մեկը մեծ ճանաչում է ձեռք բերել Ճապոնիայում, երբ համացանցում տարածվել են այնտեղ մատուցվող կապույտ ռամենով (ճապոնական ուտեստ՝ պատրաստված լապշայից) ապուրի լուսանկարները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ֆեն-շուի 5 կանոն. դուռը որպես երջանիկ կյանքի մուտք

17.02.2018
Հին չինական ուսմունքում դուռն անվանում են տան «բերան», դրանով իսկ ընդգծելով դրա հատուկ առաքելությունը:

LADYNEWS TV
36-ամյա Վերա Բրեժնևան գայթակղիչ զգեստներ է փորձել «Դու իմ մարդն ես» նոր տեսահոլովակում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.02.2018
Դիտվել է 3457 անգամ
16.02.2018
Դիտվել է 2614 անգամ
14.02.2018
Դիտվել է 2199 անգամ
15.02.2018
Դիտվել է 1163 անգամ
17.02.2018
Դիտվել է 757 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster