Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոգատար ծնողները միշտ ասում են այս 8 արտահայտություններն իրենց երեխաներին

30.01.2018

Հասկանալի է, որ երեխաների դաստիարակման մեջ չկա միակ ճիշտ տարբերակ և հստակ կանոններ։ Սակայն գոյություն ունեն մի քանի կարևոր արտահայտություններ, որոնք երեխան պետք է լսի ամեն օր։ Դրանք ոչ միայն կամրացնեն ձեր կապը փոքրիկի հետ, այլև կբարձրացնեն նրա ինքնագնահատականը, ինքնավստահություն կհաղորդեն։ Ո՞վ պետք է նրանց ասի դա, եթե ոչ դուք։


Եվ այսպես, ինչ բառեր պետք է ասել երեխաներին․

«Ամեն ինչ կարգին է, ուղղակի ևս մեկ անգամ էլ փորձի»

Այս արտահայտությունը պետք է ասել երեխային, եթե նրա մոտ որևէ բան չի ստացվում։ Այսպիսով նա կհասկանա, որ անհաջողությունը կյանքի կարևոր մասն է, որից չես փախչի, իսկ ամենակարևորն այն է, որ պետք էլ չէ փախչել։ Դա երեխայի մոտ զարգացնում է համառություն և ոգու ամրություն։ Փորձեք այսպես վարվել, այլ ոչ թե բարկանալ, եթե նրա մոտ որևէ բան չի ստացվում, չէ՞ որ նա ամեն ինչ նոր է սովորում։

600x580

«Շնորհակալություն այս բանի համար․․․»

Շնորհակալություն հայտնեք երեխային ամեն ինչի համար, ինչ նա անում է։ Դա կարևոր է անել հենց վաղ մանկուց, նրա մոտ այդ սովորությունը ձևավորելու համար։ Ասեք դա ամեն անգամ և կնկատեք, որ երեխան ևս սկսում է դա անել։ Այս կերպ նա սովորում է շնորհակալ լինել։

600x580

«Ես հպարտանում եմ քեզանով»

Հաճախ ասեք երեխաներին, ինչպես եք դուք հպարտանում նրանցով։ Ասեք դա ամեն անգամ, երբ նա ինքնուրույն որևէ բան է արել կամ դրսևորել է իրեն որևէ կերպ։ Դա նրա մեջ ինքնավստահություն է ձևավորում։

600x580

«Դու յուրահատուկ ես»

Լսելով այդ բառերը, երեխան զգում է, որքան ուժեղ եք դուք նրան սիրում և որքան կարևոր է նա ձեր համար։ Կարևոր է, որպեսզի երեխան մանկուց հասկանա, որ նա յուրահատուկ է և իր նմանը չկա։ Դա շատ կարևոր է նրա համար։

600x580

«Ես գիտեմ, որ քեզ մոտ կստացվի»

Երեխային կարևոր է լսել դա, երբ նա նոր բանի հետ է առնչվում, որևէ դժվարությունների է հանդիպում։ Դա նրան հավատ է ներշնչում, որը անկասկած պետք կգա նրան կյանքում։

600x580

«Ես շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում»

Երեխային շատ կարևոր է դա լսել։ Այս արտահայտությունը կօգնի նրան գիտակցել, որ նա ձեր կյանքի կարևորագույն մասն է։ Այսպիսի արտահայտությունը շատ ամուր կապ է ստեղծում ձեր միջև։

600x580

«Ես կարոտում էի քեզ»

Ասեք դա երեխային նույնիսկ կարճ բաժանումից հետո։ Այս կերպ երեխան կհասկանա, որ դուք մտածում եք նրա մասին, նույնիսկ, երբ միասին չեք։ Նրան շատ կարևոր է զգալ դա։

600x580

«Ես քեզ սիրում եմ»

Որքան էլ հաճախ դուք կրկնեք այս արտահայտությունը, միևնույն է, շատ չի լինի։ Ասեք դա երեխային ամեն օր։ Երեխաներն իրենց հանգիստ են զգում, երբ գիտեն, որ սիրված են։ Նրանք կմեծանան և կկայացնեն ոչ այդքան ճիշտ որոշումներ, սխալներ կգործեն, սակայն նույնիսկ այդ դեպքում պետք է իմանան, որ ծնողներն իրենց սիրում են։

600x580

Փորձեք ասել այս արտահայտությունները ձեր փոքրիկին։ Իրականում այս խոսքերը շատ մեծ նշանակություն ունեն ցանկացած մարդու կյանքում և կապ չունի, թե նա քանի տարեկան է՝ 3, թե 33։ Նույնիսկ 33-ում մենք հոգում միևնույն է երեխաներ ենք, և ծնողների աջակցությունն ու լավ խոսքերը միշտ դարման են մեր սրտի և հոգու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 10857 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1256 անգամ
06.06.2026
Դիտվել է 422 անգամ
09.06.2026
Դիտվել է 353 անգամ
10.06.2026
Դիտվել է 268 անգամ
11.06.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster