Ինչպես թուլանալ քնելուց առաջ
26.01.2018
Դուք դժվարանու՞մ եք քնել։ Հնարավոր է այդ խնդիրը կարելի է լուծել հատուկ տրամադրվածության օգնությամբ, որը կօգնի շեղվել ամենօրյա հոգսերից։
Ինչպե՞ս թուլանալ և հանգստանալ քնից առաջ
Լոգանք ընդունեք
Տաք, թուլացնող լոգանքը հաճելի բույրով ձեզ կտրամադրի հանգստին։
Օգտագործեք հանգստացնող յուղեր
Ժամանակ չունե՞ք լոգանքի, ցնցուղից առաջ մի քանի կաթիլ բուրավետ յուղ քսեք մաշկին կամ կաթացրեք այն մեկ բաժակ գոլ ջրի մեջ, որը հետո դրեք անկողնու մոտ։ Արդյունքը ձեզ կգոհացնի։
Մեդիտացիա արեք
Հետևեք ձեր շնչառությանը 10 րոպեի ընթացքում։ Շնչեք խորը և դանդաղ, շունչ քաշելով քթով և արտաշնչելով բերանով և դուք չեք էլ զգա, թե ինչպես ձեր քունը կտանի։
Քնի համար մթնոլորտ ստեղծեք
Օդափոխեք սենյակները կամ հակառակը` տաքացրեք։ Կախեք ամուր վարագույրներ, որպեսզի փողոցային կամ լուսնի լույսը չխանգարի մելատոնինի՝ քնի համար պատասխանատու հորմոնի արտադրմանը։
Անջատեք հեռախոսը և նոութբուքը
Սա երևի թե ամենասարսափելի խորհուդրն է, սակայն այո, այս իրերը պետք է հեռու պահել անկողնուց։ Քնից առաջ աշխատեք թուլանալ և պարզապես հիշել, թե ինչ լավ բան է տեղի ունեցել օրվա ընթացքում։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5629 անգամ
Читать на русском
|