Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչպես քաշը գցել առանց դիետայի

23.01.2018

Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ավելորդ քաշն ավերիչ ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա:

Առաջին հերթին տուժում են ոտքերի միացումները, քանի որ դրանց վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում, շունչը սկսում է կտրվել և (ամենավտանգավորը) խնդիրներ են առաջանում արյան ճնշման հետ կապված:

Գոյություն ունեն մի քանի ոչ բարդ կանոններ, որոնք թույլ են տալիս գցել ավելորդ կիլոգրամները, ընդ որում, առանց խիստ դիետաներ պահելու և տանջալից մարզումների: Ամենակարևորը, ինչպես ասում են, սկսելն է:
Սակայն չիմանալով, թե ինչպես քաշ գցել առանց դիետաների, այդ մեթոդի հիմքերն ու սկզբունքները, սկսելը դժվար է և հայտի չէ, թե արդյունքն ինչի կհանգեցնի: Ներկայացնում ենք հիմնական երաշխավորությունները, որոնց հետևելով դուք արդյունքի կհասնեք:

• Ջուր: Օրգանիզմի բնականոն գործունեության համար մարդուն օրական անհրաժեշտ է 2-3
լիտր հեղուկ: Նախընտրելի է մաքուր ջուրը չփոխարինել խանութներում վաճառվող հյութերով կամ, առավել ևս, գազավորված ընպելիքներով: Վերջիններիս մասին մոռացեք ընդհանրապես, դրանք բացասաբար են անդրադառնում աղե-ստամոքսային համակարգի վրա:

• Ուշադիր վերաբերվեք ձեր սննդին: Աշխատեք ձեր սննդակարգից բացառեք քաղցրավենիքը: Դրանք փոխարինեք մրգերով և մեղրով: Հրաժարվեք նաև ալյուրային ուտելիքներից, տապակած և աղի ուտեստներից:

600x580

Շատ բանջարեղեն օգտագործեք: Փորձարկումներ արեք. hամացանցում կարելի է գտնել բազմաթիվ համեղ և, ամենակարևորը, օգտակար բաղադրատոմսեր: Հիշեք մի պարզ, ոչ բարդ հաջորդականություն. նախաճաշը պետք է լինի հագեցված, իսկ ընթրիքը` թեթև: Եթե զգում եք, որ ուտել եք ուզում, ավելի լավ է ջուր խմեք, արգանակ կամ թեթև կեֆիր: Աշխատեք հաճախ օգտագործել ջրիկ ճաշեր, քան երկրորդ ուտեստներ: Ուտելիքը լավ ծամեք` մինչև մանր կտորներ, շաղախեք, զգացեք ուտելիքի յուրաքանչյուր համային նրբությունը:

• Շատ շարժվեք: Որդեգրեք աշխույժ կյանք, բացօդյա զբոսնեք: Սնունդն ընդունելուց հետո մարդը թուլանում է և հանգստանալ է ուզում: Այդպես է կառուցված մեր օրգանիզմը: Մենք պետք է հաղթահարենք ինքներս` մեզ:

600x580Սնունդն ընդունելուց հետո զբաղվեք տնային գործերով: Մի նստեք տեղում, հանդիպեք մարդկանց հետ, ակտիվ հանգստացեք, սիրահարվեք: Ի դեպ, գիտնականներն ապացուցել են, որ սիրով զբաղվելը հիմնականում ազդում է քաշի նվազման վրա, այնպես որ՝ ձեզ մի զրկեք օգտակար հաճույքից: Դուք կարող եք ձեր կյանքում բազմազանություն մտցնել հաճախելով լողավազան կամ հեծանվային զբոսանքի դուրս գալով: Ծայրահեղ դեպքում սկսեք շուն պահել. այս բարի կենդանին կդառնա ձեր լավ ընկերն ու դժվար թե թողնի ձեզ տանը նստել, քանի որ հետևողական խնամք է պահանջում:

• Եթե դուք տանը նստելու սիրահար եք, ապա կարող եք գտնել ձեզ ամենահամապատասխան հոբբին: Զբաղվեք ինչ-որ բանով, որը ձեզ հաճույք է պատճառում, և որը թույլ կտա ավելորդ անգամ չմտածել ուտելիքի մասին: Դիտեք գեղեցիկ կազմվածքներով հագեցած ամսագրեր՝ դուք պետք է տեսնեք, թե ինչի եք ձգտում, թեկուզ՝ դանդաղ քայլերով:

Հետևելով այս ոչ բարդ կանոններին, դուք կարող եք հաջողությամբ կարգավորել ձեր կազմվածքը: Ամեն ինչ կախված է ձեր կամքի ուժից: Անեն շաբաթ չափումներ արեք, լուսանկարվեք, ստուգեք՝ կա՞ն արդյոք արդյունքներ: Դուք դանդաղ, բայց հաստատակամորեն պետք է գնաք դեպի ձեր նպատակը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7307 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 672 անգամ
23.04.2024
Դիտվել է 200 անգամ
25.04.2024
Դիտվել է 165 անգամ
26.04.2024
Դիտվել է 125 անգամ
27.04.2024
Դիտվել է 58 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster