Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հաղթահարել հարաբերությունների առաջին տարին․ 15 խորհուրդ

10.01.2018

Հարաբերությունների սկզբնական, քաղցր շրջանն անցնելուց հետո գալիս է համատեղ կյանքի դառը առօրյան, որի ժամանակ ինչեր ասես կարող են պատահել։ Այս խորհուրդները կօգնեն արժանապատվորեն դիմանալ առաջին տարվա համատեղ կյանքի փորձությանը։

Մի վիճեք մանրուքների պատճառով

Չմաքրված լոգարանի համար բարկանալը և բղավելը ոչ մի լավ բանի չի բերում։ Այս խնդիրը ավելի շուտ է լուծվում, քան դուք հասցնեք բարկանալ։

Հաճոյախոսեք

Ոչ մեկ չի նեղանա, եթե նրան ասեք, թե ինչպիսի հրաշալի տեսք  ունի կամ, որ նա հիանալի ելույթ է ունեցել շնորհանդեսի ժամանակ։ Արեք դա հաճախ։

Ընկերների հետ ժամանակ անցկացրեք

Նույնիսկ սկզբնական շրջանում, երբ դուք օրերով չեք կարողանում պոկվել իրարից։ Ընկերները պետք են գալիս միշտ և դժվար թե նրանք ուրախանան, եթե դուք կես տարի վտարեք նրանց։

Գնացեք ժամադրությունների

Եթե ժամադրություններ ասելով դուք հասկանում եք միասին որևէ բանի պատրաստում կամ սերիալի դիտում, ուրեմն պլանավորեք իսկականը։ Գնացեք պարերի, թանգարան, բացօդյա խնջույքի, կարևորը այն տանը չլինի և անպայման երկուսով լինեք։

Միասին նոր բան փորձեք

Նույնիսկ՝ սնունդ։ Կամ միասին նոր ատրակցիոնների այգի գնացեք, սիրո խոստովանություն արեք։

Այցելեք նրա ընտանեկան և աշխատանքային իրադարձություններ

Միգուցե դա այդքան էլ ուրախ զբաղմունք չէ, սակայն դա հեշտությամբ ցույց է տալիս, որ նա ձեր համար մեծ նշանակություն ունի։

Շփվեք նրա ընկերների հետ

Թող նրանք դառնան ընդհանուր ընկերներ, դա շատ հարմար է։

Եթե ձեր համար որևէ բան կարևոր է՝ ասեք

Ոչ թե ուղղակի՝ ընկերուհուս ծննդյան օրն է, կարող ես գալ, այլ․ «Ուրբաթ օրը ընկերուհուս ծննդյան օրն է, շատ լավ կլինի, եթե դու գաս։ Կարող ենք հանդիպել ճանապարհին և միասին գնալ»։

Անկողնում փորձեք նորը

Միգուցե դուք ցանկանում եք նոր դիրք փորձել կամ դերեր խաղալ։ Իսկական ժամանակն է։ Ձեր զույգը ձեզ սիրում է և, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում ողջ կյանքը ձեր հետ նույն դիրքով սիրով զբաղվել։

Ընկերներին միայն վատը մի պատմեք

600x580

Հեշտ է խոսակցությունը սկսել նրանից, որ նա ձեզ բարկացրել է, սակայն, եթե դա հաճախ կրկնել, ապա նրանք կմտածեն, որ նա, իրոք, սարսափելի է։ Առավել ևս, երբ հետևից խոսակցությունները միշտ տեղ են հասնում երկրորդ կողմին։

Նա պարտավոր չէ լինել լավագույն ընկերը

Լինել ռոմանտիկ զույգ բավականին դժվար է, պետք է աջակցել, սիրել, անկողնում լավագույնը լինել։ Շատերի համար դա բավական է։ Ավելի լավ է, որ լավագույն ընկերները լինեն իգական սեռի՝ և նրան հեշտ կլինի և ձեզ։

Մի քննադատեք նրա սովորությունները սեքսում

Շատերին դժվար է կիսվել իրենց երևակայությամբ, պետք չէ քննադատել կամ ասել, որ դա զարմանալի է։ Դա ընդամենը նրա երևակայության խաղն է։

Մի հետևիր

Եթե ձեզ թվում է, որ նա դավաճանում է, բացեիբաց հարցրեք։ Ինֆորմացիա հավաքել և թաքուն իմանալ, որ այդ կինը նրա մորաքույրն էր, շատ տգեղ կլինի։

Ներողություն խնդրեք սխալների համար

Դա հեշտ չի լինում, սակայն դրանով դուք կարող եք նվազեցնել կրքերի բորբոքումը կամ ընդհանրապես դադարեցնել վեճը։

Եթե ձեր մոտ դժվար ժամանակներ են, հիշեք լավը

Հիշողության մեջ վերականգնեք  ձեր առաջին ժամադրությունը, ուրախ միջադեպը, հետաքրքիր համատեղ ճամփորդությունը։ Հիշեք ինչպես է դա եղել և ինչու եք դուք միմյանց ընտրել։ Դա օգտակար է նաև հարաբերությունների թարմացման համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10569 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
22.04.2026
Դիտվել է 6190 անգամ
27.04.2026
Դիտվել է 541 անգամ
24.04.2026
Դիտվել է 192 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster